Առաջին օրը պապիլոմավիրուսի դեմ պատվաստում է ստացել ընդամենը 6 երեխա. մեծ մասը՝ մարզերում

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, այսինքն՝ պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ծրագրի մեկնարկի առաջին օրը, պատվաստում ստանալու նպատակով պոլիկլինիկա այցելած երեխաների քանակը չափազանց փոքր է:

ՀՀ առողջապահության նախարարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանից տեղեկացանք, որ այդ օրն Արմավիրի մարզում կատարվել է 4 պատվաստում, Գյումրիում՝ 1, ու եւս 1-ը՝ Երեւանում: Այսպիսով, ընդհանուր առմամբ, հայտնի է, որ ամբողջ Հայաստանում պապիլոմավիրուսի դեմ պատվաստվել է 6 աղջիկ:

«Այո, ծրագրի մեկնարկը տրվել է երեկ՝ դեկտեմբերի 11-ին, բայց դա չի նշանակում, որ հենց նույն օրը բոլոր աղջիկները պետք է պատվաստվեին: Մանկաբույժները եւ ընտանեկան բժիշկները ճշգրտում են իրենց սպասարկման տարածքում պատվաստման ենթակա աղջիկների թիվը, պլանավորում են ըստ օրերի, խոսում են ծնողների հետ եւ համաձայնեցնում են ամսաթվերը: Ժամկետները կախված են ծնողների ազատ ժամանակից, երեխաների դասերից: Մեծ մասը գերադասում է դեկտեմբերի վերջին պատվաստվել: Միշտ էլ նոր պատվաստումների ներդրման առաջին օրերին մարդիկ չեն շտապում, ավելի շատ սպասողական են: Բոլոր դեպքերում երեկ որոշ պոլիկլինիկաներում արդեն պատվաստումներ են արվել: Այս պահին տեղեկատվությունը դեռեւս հավաքվում է»,- պատվաստված երեխաների փոքր թվի առնչությամբ ասաց Գայանե Սահակյանը:

Նրանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչ նպատակի է ուղղվելու ԳԱՎԻ-ից (Պատվաստումների եւ պատվաստանյութերի գլոբալ դաշինք) Հայաստանի ստացած 178 000 դոլարը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ դա տրամադրվել է պատվաստումների ներդրման նպատակով: Իսկ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարն օրերս մի առիթով ասել էր, որ այդ գումարից ոչ մի դրամ դեռ չի ծախսվել: Այնինչ՝ ծրագիրը, փաստորեն, ներդրվել ու մեկնարկել է, տպագրվել են այդ թեմայով բուկլետներ ու պաստառներ:

«ԳԱՎԻ-ի դրամաշնորհը նախատեսված է մարդու պապիլոմավիրուսի ներդրման նախապատրաստական միջոցառումների նպատակով՝ երկու տարվա համար: Մինչ ներդրումը միջոցառումներն օժանդակվել են հիմնականում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, բայց հետագայում իրազեկման եւ կրթական միջոցառումների համար կօգտագործվեն հենց ԳԱՎԻ-ի միջոցները: ԳԱՎԻ-ի միջոցները նախատեսված են նաեւ գիտելիքների գնահատման, գործընթացի մշտադիտարկման, պատվաստումներում ընդգրկվածության ուսումնասիրությունների համար»,- պատասխանեց իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը:

Հայաստանում պատվաստումների ազգային օրացույցում պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումն ընդգրկվել է այս տարի: Պետությունն անվճար պատվաստումներ է նախատեսում 13 տարեկան աղջիկների համար, որպեսզի հետագայում նրանք պաշտպանված լինեն արգանդի վզիկի քաղցկեղից: Հանրության շրջանում, սակայն կա հակազդեցություն եւ պատվաստանյութի նկատմամբ անվստահություն ու կասկածներ:

Առաջին փուլում պատվաստման ենթակա երեխաների թիվը 16 հազար է: 

Տպել
1564 դիտում

Գերմանիան դադարեցնում է զենքի մատակարարումները Սաուդյան Արաբիա

12-րդ դասարանի ավարտական քննությունները կենտրոնացված չեն լինի. այդպես կլինի միայն 9-րդում

«Վորլդ Վիժն» Հայաստանն ու Իմ Քայլը հիմնադրամը համագործակցության տարբերակներն են քննարկում

Ավարտին է հասցվել «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքարշ բեռնատարների համար շարունակում է փակ մնալ

Երեւանի քաղաքապետարանը հրավիրում է քննարկելու 2019-ի բյուջեն ու զարգացման ծրագիրը

Լատվիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Ակցիաների հետեւում մարդիկ են, որոնք մեծ բիզնեսներ ձեռնարկելու շահ ունեն. Ռ. Խաչատրյանը հրաժարականի մասին

Սերժ Սարգսյանը դիմել է կենսաթոշակ ստանալու համար

Շախմատի ֆեդերացիան հետին ամսաթվո՞վ փաստաթուղթ է տեղադրել կայքում. պատմում է Լիլիթ Գալոյանը

Սասնա Ծռեր Համահայկական կուսակցության նախընտրական ամբողջական ցուցակը՝ 174 հոգուց բաղկացած

Վալերի Օսիպյանը հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարի հետ

Մենք լուռումունջ համակերպվողի դերում չենք. Նիկոլ Փաշինյանը՝ Բելառուսի ԱԳՆ-ի վերջին հայտարարության մասին

Արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտը հարկելու որեւէ նախագիծ կամ գաղափար չկա. ՊԵԿ նախագահի հավելյալ պարզաբանումը

Կենդանաբանական այգու 213 կենդանատեսակից մնացել է 143-ը. գործառույթները պատկանում են Երեւանի ավագանուն

Փաշինյանն ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին

Գյումրիում 325 մլն դրամանոց ստրատեգիական նշանակության փողոց է շահագործվել

Խորվաթիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Հանդիպել են Աննա Հակոբյանը և Գարո Արմենը, քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները

Որոշ մարդիկ անձնական խնդիրների պատճառով կարող են ստոր քայլի գնալ. Խաչատրյանը՝ թունավորված զեբրի մասին