Կենսաթոշակ եւ նպաստ ստանալու համար նույնականացման քարտը պարտադիր չէ. դա չի էլ նախատեսվում

Այս պահին որեւէ որոշում չկա՝ կենսաթոշակ եւ ընտանեկան նպաստ վճարելու համար նույնականացման քարտը պարտադիր պայման դառնալու վերաբերյալ: Հետագայում այն պարտադիր դարձնելու ուղղությամբ նույնպես չեն ընթանում համապատասխան քննարկումներ:

Այս մասին տեղեկացանք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:

Հանրության շրջանում լուրեր են պտտվում, որ շուտով առանց նույնականացման քարտի հնարավոր չի լինելու նպաստ եւ կենսաթոշակ ստանալ: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ ՄՆացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում այդ առնչությամբ գրել էր.

«Վերջին ժամանակներս շատ են դիմում քաղաքացիներ այն հարցով, թե արդյոք նույնականացման քարտ չունենալը կարող է առիթ հանդիսանալ կենսաթոշակ կամ սոցիալական նպաստ չստանալու համար: ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՄ, որ անհանգստանալու կարիք չկա, այս պահի դրությամբ վերը նշված վճարները ստանալու համար նույնականացման քարտ ունենալու պարտադիր պահանջ սահմանված չէ»:

Քանի որ Բիչախչյանի խոսքը վերաբերում էր «այս պահի դրությամբ» նման պահանաջ չլինելուն, կարող էր տպավորություն ստեղծվել, որ գուցե դա նախատեսվում է հետագայի համար: Սոցհարցերի նախարարությունից, փաստորեն, պատասխանեցին, որ այդպիսի քննարկումներ չեն ընթանում:

Տպել
1821 դիտում

Աուտիզմով հիվանդ տղայի որոնումներն այսօր վերսկսել են Այնթափում, ավարտել անարդյունք

Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի. ըստ Tert.am-ի ասել է Ռուբեն Հայրապետյանը

Նախագահ Արմեն Սարգսյանն ու մի խումբ երեխաներ նախագահականի մոտ ուսումնասիրել են աստղերը

Վրաստան գնալիս մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը ժամանակավոր հետաձգվում է

Երեք գյուղերը սպասարկող տրանսպորտը չի աշխատում, բայց կաշխատի. պարզաբանում է փոխնախարարը

Բողոքների տեղատարափից հետո «Օդից փող» հաղորդաշարն այլեւս եթերում չի լինի

73-ամյա միայնակ թոշակառուի դեմ հայցը 6 տարի է՝ լուծում չի ստանում. բաց նամակ վարչապետին

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը պաշտոնից ազատման դիմում է գրել

Բազմաթիվ կոնֆլիկտներից հետո, վերջապես տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի բացումը

Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել, Ադրբեջանը ստում է. ՊԲ

ԶԼՄ ներկայացուցիչները մտահոգված են՝ կա այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն

Փախստական, քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության հարցերը՝ ՀՀ դատախազությունում

Ոստիկանության պետը ծաղիկներ խոնարհեց զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին

Արամ Մանուկյանը գտավ հաղթանակ՝ պարտությունների տեղատարափի ներքո. վարչապետ (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչված Յուրի Խաչատուրովը տեղափոխվել է շքեղ առանձնատուն

Վարչապետի այսօրվա երեւանյան զբոսանքը. զվարճալի միջադեպեր

Հայաստանի ու Վրաստանի օմբուդսմանները կխորացնեն համագործակցությունը

Քաղաքացին հայտնել է Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացված հետապնդումների մասին. ՊԵԿ

Վարչապետը հանձնարարել է պատշաճ վիճակի բերել Սևանա լճի շրջակայքի օբյեկտների պայմանագրերը

ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել են Փանիկ եւ խուճապի մատնել մարդկանց