Կառավարությունը վնասով աշխատող «Ընդունելությունների տանը» 14.4 մլն դրամ կհատկացնի

Կառավարությունը պատրաստվում է դեկտեմբերի 14-ի նիստում 14.4 միլիոն դրամ հատկացնել պետական գույքի կառավարման վարչությանը, որն էլ այն կհատկացնի «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերությանը:

Նշեք, որ սա այն ընկերությունն է, որը պատկանում է պետությանը եւ նախատեսված է պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունները կազմակերպելու համար, այդ թվում՝ մատուցելով հյուրանոցային ծառայություններ:

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի ներկայացրած նախագծի համաձայն՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ենթակայության «Ընդունելությունների տուն» ընկերության 100% պետական բաժնեմասի տնօրինման լիազորությունը վերապահվել է պետական գույքի կառավարման վարչությանը:

Ընկերությունն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում, ենթակա է մասնավորեցման:

Ընկերության իրավաբանական հասցեն է՝ ք. Երևան, Մաշտոցի 47: Նշված հասցեում ընկերությունն ունի 5727 քառակուսի մետր մակերեսով շենք եւ շինություններ, զբաղեցրած հողատարածքը 13791 քառակուսի մետր: Ընկերությունն ունի  22 աշխատող:

Որոշման նախագծում նշված է, որ ընկերությունը տարիներ շարունակ աշխատել է վնասով (վնասի մեծությունը կազմել է՝ 2014 թվականին՝ 38 541 000 ՀՀ դրամ , 2015 թվականին՝ 30 833 000 ՀՀ դրամ, 2016 թվականին՝ 176 479 000 ՀՀ դրամ):

Նշենք, որ տարիներ շարունակ պետական կառույցները հրաժարվել են «Ընդունելությունների տանը» անցկացնել պատվիրակությունների ընդունելությունները եւ փոխարենը հսկայական գումարներ են տրամադրել այս կամ այն պաշտոնատար անձին պատկանող հյուրանոցներին միջոցառումներ կազմակերպելու համար: Ամենաթարմ դեպքը ԵԱՏՄ միջկավարական խորհրդի նիստն էր, որն անցկացվեց ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրանդ» հյուրանոցում:

Տպել
1173 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին