2018-ին կանանց 80 %-ը կսիրահարվի՞ Սարգսյանին, ինչպես 2017-ին Կարապետյանին էր սիրահարված

2018 թվականի ՀՀ վարչապետի պաշտոնի շուրջ լարվածությունն ու ինտրիգները հասնում են գագաթնակետին: Սրան զուգահեռ չկա հստակեցում, թե ով է իշխող ՀՀԿ-ի թեկնածուն, սակայն տարբեր ճանապարհներ տանում են Սերժ Սարգսյանի մոտ: Մասնավորապես՝ այն, որ որոշ ՀՀԿ-ականներ հայտարարում էին, թե նա անփոխարինելի է, հիմա էլ պարզվում է` աճում է նաեւ նրա վարկանիշը:

Մի քանի օր առաջ «Գելափ ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչությունը հրապարակել է նոյեմբերի 10-22-ը կատարած ուսումնասիրությունների արդյունքները, որից պարզ է դարձել, որ Սերժ Սարգսյանի աշխատանքը դրական գնահատողները շատ են Կարեն Կարապետյանի աշխատանքը դրական գնահատողներից:

Ըստ կազմակերպության ներկայացուցչի ներկայացրած թվերի՝ հարցվածների 26.7 տոկոսը դրական է գնահատում Սերժ Սարգսյանի աշխատանքը, 26.2 տոկոսը՝ Կարեն Կարապետյանի աշխատանքը:

Կարեն Կարապետյանի անձնական վարկանիշը նախորդ տարվա նոյեմբերի 85.1 տոկոսից գահավիժել է մինչեւ 57.3 տոկոս: Կարեն Կարապետյանի ռեյտինգը վարկանիշային սանդղակում շողշողում էր հատկապես խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ ՀՀԿ-ականները հայտարարում էին, թե հայ կանանց 80 տոկոսը սիրահարված է Կարապետյանին:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով «Հայկական Ժամանակ»-ի հարցին՝ իրականությանը կարո՞ղ է համապատասխանել Սերժ Սարգսյանի վարկանիշի բարձրացումը, թե՞ սա քաղաքական մանիպուլյացիա է՝ 2018 թվականի վարչապետի պաշտոնի հետ կապված, ասաց.

«Չեմ կարող ասել, թե դրանք որքանով են օբյեկտիվ, բայց որ խորհրդարանական ընտրություններից առաջ Կարեն Կարապետյանը բարձր ռեյտինգ ուներ, դրա պատճառն այն է, որ դա այդպես պետք է փաթեթավորվեր: Հիմա այդ փաթեթավորումը քանդվել է, եւ այն սպասումները, որ ունեին բիզնեսմենները, տնտեսվարողները, չեն արդարացել: Դրա համար բնական է, որ պետք է ռեյտինգի անկում ունենար: Կարեն Կարապետյանի ֆենոմենը ՀՀԿ-ն օգտագործեց ընտրությունների համար եւ վերջ: Նրա կարիքը հիմա չկա»,- կարծում է Մարուքյանը:

Պատգամավորը համամիտ չէ, որ Սարգսյանի ռեյտինգի բարձրացումը համապատասխանում է իրականությանը: Ավելին, նա նշում է, որ գործող իշխանության վարկանիշը գնալով անկում է ապրում:

ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը վարչապետի վարկանիշի անկումը սովորական է համարում: Պատգամավորը նշում է, որ դա կապված է քաղաքական գործընթացների հետ:

«Նախընտրական շրջանում մեր ցուցակը գլխավորում էր վարչապետը եւ ուշադրությունը սեւեռված էր նրա վրա: Յուրաքանչյուր կուսակցություն իր քաղաքական մարտավարությունն է մշակում, եւ մարտավարական տեսակետից այդ պահին ուշադրությունը վարչապետի անձի վրա էր: Նախընտրական իրավիճակն այլ բան է, հետընտրական բնականոն իրավիճակն՝ այլ: Կարծում եմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում բավականին առիթներ կային, որ նախագահ Սարգսյանի ռեյտինգը բարձրանար, եւ այս թվերը, որ կան, օբյեկտիվ են: Հատկապես, որ փորձագիտական տեսակետից ոչ ոք չի վիճարկում»,- նշում է Միհրան Հակոբյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն էլ թեմայի շուրջ «ՀԺ»-ի հետ զրույցում ընդգծում է, որ երկրում առկա սոցիալական, տնտեսական, քաղաքական ոլորտներում դրական փոփոխություններ չկան, հետեւաբար Սերժ Սարգսյանի վարկանիշի թվերը իրական չեն: Արամ Սարգսյանի խոսքով՝ վերջին մի քանի տարիների Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունն անկանխատեսելի է եղել, ինչն էլ թույլ չի տալիս ենթադրել, թե 2018-ի հետ կապված Սերժ Սարգսյանը ինչ մտադրություններ ունի:

«Վերջին մի քանի տարիներին Սերժ Սարգսյանի գործունեությունը կանխատեսելի չեմ համարել: Ոչ ոք չէր կանխատեսի, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին կնշանակեր վարչապետ ու կհաներ, կամ Գագիկ Ծառուկյանի մասին նման տեսակետ կհայտներ, կամ Կարեն Կարապետյանին կբերեր վարչապետ, կամ Վիգեն Սարգսյանին կտաներ պաշտպանության նախարարություն: Ես չեմ հիշում, որ սրանցից առաջ որեւէ մեկը կանխատեսել էր նրա քայլերը: Հիմա էլ պարզ չէ, թե նա ինչ է ուզում անել»,- ասում է Արամ Սարգսյանը:

Միաժամանակ Արամ Սարգսյանը նշում է Սերժ Սարգսյանի այն 10 խոստումների մասին, որոնք նա տարբեր տարիներին տվել ու չի կատարել: Արամ Սարգսյանն ասում է, որ լավ կլինի, եթե Սերժ Սարգսյանը չկատարած խոստումները մեկով պակասեցնի, այսինքն՝ կատարի այն խոստումը, թե սահմանադրական բարեփոխումների չի գնացել նախագահ կամ վարչապետ դառնալու համար:

Թե ինչքանով Սերժ Սարգսյանն իր խոսքի տերը կլինի եւ նախագահ կամ վարչապետ չի դառնա՝ այնքան էլ պարզ չէ: Սերժ Սարգսյանն այժմ իր ձեռքում ունի մի խաղաթուղթ, որով ինքն իրեն եւ ուրիշներին համոզում է, թե անփոխարինելի է:

Խոսքն Արցախի հարցի մասին է: Քաղաքական դաշտում քննարկվում է, որ Մինսկի խմբում, երբ Արցախի խնդրով ինչ-որ հարցի մասին անհապաղ որոշում է պետք կայացնել, բանակցող կողմը պետք է, օրինակ, մի քանի րոպեում վճռական պատասխան տա: Այսինքն անհրաժեշտ է իրավիճակին տիրապետող անձ: Այս առումով քիչ հավանական է համարվում, որ Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանին վարչապետ կդարձնի, իսկ ինքը կուլիսներից կկառավարի երկիրը: Վիգեն Սարգսյանը, ճիշտ է, տիրապետում է իրավիճակին, բայց քաղաքական դաշտում կա կարծիք, որ նա կարող է միայն պիոներ ճամբարի ղեկավար լինել:

Վերջին օրերին լրատվամիջոցներում թռուցիկ տեղեկություններ հայտնվեցին, որ «Ելք»-ն ու «Ծառուկյան» դաշինքը ներկայանալու են միասնական վարչապետի թեկնածուով, սակայն  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ նման որեւէ քննարկում չի եղել:

«Ծառուկյան» խմբակցության երկու տարբեր ներկայացուցիչներ մեզ հետ մասնավոր զրույցում վստահեցնում էին, որ «Ծառուկյան» խմբակցությունը 2018-ի համար վարչապետի թեկնածու ընդհանրապես չի առաջադրելու: Ավելին՝ ծառուկյանականները խայտառակություն են համարում ՀՀԿ-ի թեկնածուին սատարելը: Այստեղ մտածում են, որ իրենք անելիք չունեն այս հարցում, քանի որ ՀՀԿ-ն մեծամասնություն է, եւ բացի այդ, ունի կոալիցիոն գործընկեր:

Հ.Գ. Այսօր Tert.am-ի հետ զրույցում Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը չի բացառել, որ 2018-ին Ելք-ը վարչապետի այլընտրանքային թեկնածու կներկայացնի: Հարցին՝ «Հնարավո՞ր է` Ձեր այլընտրանքային թեկնածուն ունենաք, և ո՞վ կլինի», Մարուքյանը պատասխանել է. «Կարծում եմ, երբ առաջադրելու ժամանակը գա, մենք կքննարկենք: Կարծում եմ նաև, որ չի բացառվում, որ մենք այլընտրանքային թեկնածու ունենանք»:

Տպել
5441 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)