Երևան
25 °C
2 օր է մեկնարկել է Հայաստանի 2017 թ. լավագույն մարզիկների տասնյակի քվեարկությունը: Դեկտեմբերի 11-ից դեկտեմբերի 25-ը՝ մինչև ժամը 18:00-ը, Հայաստանի եւ Արցախի Հանրապետության բնակիչները կարող են SMS-ի միջոցով քվեարկել 25 թեկնածուների օգտին:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության www.msy.am պաշտոնական կայքում տեղադրված է մրցույթին մասնակցող մարզիկների՝ այբբենական կարգով դասավորված անվանացանկը, որից անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը եւ SMS հաղորդագրություն ուղարկել 10-06 կարճ համարին:
Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում 1 հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն 1 SMS հաղորդագրություն: SMS-ի արժեքը 50 դրամ է:
Armtimes.com-ը ներկայացնում է տասնյակի թեկնածուների՝ 2017 թվականի ընթացքում ունեցած կարեւոր նվաճումները:
1)Արթուր Ալեքսանյան- հունահռոմեական ոճի ըմբշամարտ (98 կգ)- օլիմպիական չեմպիոնը դարձել է Եվրոպայի 2017 թ. առաջնության բրոնզե մեդալակիր, այս տարի նաեւ 3-րդ անգամ անընդմեջ դարձել է աշխարհի չեմպիոն:
2)Ռուբեն Ալեքսանյան- ծանրամարտ (+105 կգ) - 2017 թ. դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր
3)Լեւոն Արոնյան- Հայկական շախմատի առաջատարը հաղթել է GRENKE Chess Classic միջազգային մրցաշարում, Գերմանական իր «Բադեն» ակումբի կազմում դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն, հաղթել է Ստավանգերում կայացած Norway Chess գերհզոր մրցաշարում, հաղթել է Grand Chess Tour-ի՝ Ամերիկայի Սենթ Լուիս քաղաքում կայացած փուլում, հաղթել է Թբիլիսիում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում՝ ձեռք բերելով հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք: Եվրոպայի թիմային առաջնությունում ՀՀ հավաքականի կազմում զբաղեցրել է 12-րդ տեղը, սակայն անհատական ոսկե մեդալ է նվաճել՝ լավագույն արդյունքը գրանցելով 1-ին խաղատախտակի վրա:
4)Հովհաննես Բաչկով- բռնցքամարտ (64 կգ)- դարձել է Եվրոպայի 2017 թ. չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
5)Լեւան Բերիանիձե- ազատ ոճի ըմբշամարտ (125 կգ)- դարձել է Եվրոպայի 2017 թ. առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի 2017 թ. առաջնության բրոնզե մեդալակիր:
6)Անաստասիա Գալուստյան- գեղասահք - 2017 թ. սեպտեմբերին Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարում զբաղեցրել էր 8-րդ տեղը՝ դառնալով 1-ին պահեստային: Եթե վարկանիշ ձեռք բերած որեւէ մարզիկ ինչ-ինչ պատճառներով չմասնակցի 2018 թ. ձմեռային օլիմպիական խաղերին, նա կմասնակցի:
7)Գրիգոր Գրիգորյան- ազատ ոճի ըմբշամարտ (74 կգ)- դարձել է Եվրոպայի 2017 թ. առաջնության բրոնզե մեդալակիր:
8)Արթուր Թովմասյան- մարմնամարզություն (օղակներ)- դարձել է Դոհայի աշխարհի գավաթի հաղթող, 2-րդ անգամ կարիերայում նվաճել է համաշխարհային ուսանողական խաղերի ոսկե մեդալ:
9)Անդրանիկ Կարապետյան– ծանրամարտ (85 կգ)- Ռիո 2016-ում ստացած արմունկի ծանր վնասվածքից հետո այս ամառ Թայփեյում կայացած համաշխարհային ուսանողական խաղերում նա փոխչեմպիոն դարձավ, ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի 2017 թ. մինչեւ 23 տարեկանների առաջնությունում:
10)Գեորգի Կետոեւ- ազատ ոճի ըմբշամարտ (97 կգ)- դարձել է աշխարհի 2017 թ. առաջնության բրոնզե մեդալակիր:
11)Տիգրան Կիրակոսյան- մարզական սամբո (52 կգ)- դարձել է Եվրոպայի 2017 թ. չեմպիոն, աշխարհի 2017 թ. չեմպիոն:
12)Մաքսիմ Մանուկյան- մարզական սամբո (57 կգ)- դարձել է աշխարհի 2017 թ. բրոնզե մեդալակիր:
13)Մաքսիմ Մանուկյան- հունահռոմեական ոճի ըմբշամարտ (80 կգ)- դարձել է աշխարհի 2017 թ. չեմպիոն:
14)Սիմոն Մարտիրոսյան- ծանրամարտ- Ռիո 2016-ի արծաթե մեդալակիրը դարձել է Եվրոպայի 2017 մեծահասակների առաջնության չեմպիոն (105 կգ), նույն քաշային կարգում նվաճել է համաշխարհային ուսանողական խաղերի հաղթողի կոչումը, +105 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Եվրոպայի առաջնության մինչեւ 20 տարեկանների պայքարում:
15)Հարություն Մերդինյան- մարմնամարզություն (նժույգթափեր)- Եվրոպայի 2016 թ. չեմպիոնը 2017 թ. նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ:
16)Գոռ Մինասյան- ծանրամարտ (+105 կգ)- Ռիո 2016-ի արծաթե մեդալակիրը դարձել է Եվրոպայի 2017 թ. մեծահասակների առաջնության արծաթե մեդալակիր, 2017 թ. համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի 2017 թ. առաջնության մինչեւ 23 տարեկանների չեմպիոն:
17)Սերգեյ Միքայելյան- դահուկասպորտ- ձմեռային Ուսանողական խաղերում բրոնզե մեդալակիր է դարձել, նվաճել է 2018 թ. ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր:
18)Հենրիխ Մխիթարյան- ֆուտբոլ- «Մանչեստեր Յունայթեդի» կազմում դարձել է Անգլիայի լիգայի գավաթի եւ Եվրոպա լիգայի հաղթող:
19)Գրիգոր Մխիթարյան- մարտական սամբո (52 կգ)- դարձել է Եվրոպայի 2017 թ. առաջնության արծաթե մեդալակիր, աշխարհի 2017 թ. չեմպիոն:
20)Լիլիթ Մկրտչյան- հրաձգություն- դարձել է Եվրոպայի 2017 թ. առաջնության արծաթե մեդալակիր:
21)Սարգիս Սարգսյան- ուշու- դարձել է Եվրոպայի 2017 թ. չեմպիոն, աշխարհի 2017 թ. առաջնության բրոնզե մեդալակիր:
22)Էդգար Ստեփանյան- հեծանվասպորտ- Լեհաստանում կայացած աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր է դարձել: Այս մեդալը հեծանվային սպորտում անկախ Հայաստանի պատմության 1-ին մեդալն է մեծահասակների պայքարում:
23)Սերգեյ Վարդազարյան- թաեքվանդո (68 կգ)- դարձել է 2017 թ. համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր:
24)Վաչիկ Վարդանյան- մարտական սամբո (68 կգ)- դարձել է աշխարհի 2017 թ. առաջնության արծաթե մեդալակիր:
25)Վալոդյա Ֆրանգուլյան- ազատ ոճի ըմբշամարտ – 61 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի 2017 թ. առաջնության բրոնզե մեդալակիր:
ՀՀ 2017 թ. լավագույն 10 մարզիկների ընտրությանը մասնակցում են նաեւ հավատարմագրված մարզական լրագրողները: Հավատարմագրվել է 23 մարզական լրագրող: Նրանք քվեարկելու են դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-ից 18:00-ն: Լավագույն մարզիկի տասնյակը կազմվելու է լրագրողների եւ SMS քվեարկության հանրագումարով:
«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա
Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)
Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից
Լոռու մարզում պահեստ է հրդեհվել
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի
«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
© 2024 Հայկական ժամանակ