ԱՄՆ-ում հայ բժիշկը փրկել է քաղցկեղով հիվանդ 82-ամյա կնոջ կյանքը

13/12/2017 schedule10:48

ԱՄՆ Քոննեքթիկուտ նահանգի Դանբերի հոսպիտալում ծագումով հայ բժիշկ Վահագն Անդիկյանն իր թիմի հետ փրկել է ձվարանների քաղցկեղ ախտորոշումով կնոջ կյանքը, գրում է emaxhealth.com-ը:

82-ամյա Մերի Բոնոմոն 2016-ին՝ Սուրբ ծննդյան հաջորդ օրը շնչահեղձության նոպայով անց է կացրել շտապ օգնության բաժնում: Օրեր անց նրան հայտնել են, որ քաղցկեղն իր ձվարաններից տարածվել է մինչեւ թոքեր: Նրա մոտ ախտորոշվել է 4-րդ աստիճանի ձվարանների քաղցկեղ: Մեկ տարի անց նա կտոնի եւս մեկ Սուրբ ծնունդ միայն Դանբերի հոսպիտալում ստացած գերազանց բուժման արդյունքում: 

Նրա ախտորոշումը Մերիլենդում էր կատարվել, երբ այցելել էր դստերը: Վերադառնալով Դանբեր՝ Մերի Բոնոմոն խորհրդակցել է գինեկոլոգ-օնկոլոգ Վահագն Անդիկյանի հետ, որը մի քանի այլ հոսպիտալների առաջատար մասնագետներից կազմված իր թիմի հետ առաջարկել է ինտենսիվ բուժման պլան՝ սիստեմատիկ քիմիաթերապիա՝ նվազեցնելու քաղցկեղով ախտահարված բջիջների թիվը, ապա՝ վիրահատություն: Քիմիաթերապիայի հաջող կուրսից հետո 2017թ. հուլիսին նա վիրահատվել է եւ հետվիրահատական քիմիաթերապիա անցել:

Քաղցկեղի ամերիկյան միության տվյալներով, այն կանանց կեսը, որոնց մոտ ախտորոշվում է ձվարանի քաղցկեղ, 63 տարեկանից բարձր խմբում են: Եվ Մերի Բոնոմոն 80 տարեկանից բարձր այն քիչ հիվանդներից է, որը 2017-ին Դանբերի հոսպիտալում հաղթահարել է ձվարանի քաղցկեղը:

Չնայած նրա տարիքին բժիշկ Անդիկյանը լավատես է՝ տիկին Բոնոմոն դրական կարձագանքի բուժմանը՝ իր տրամադրվածության, ինչպես նաեւ 58-ամյա ամուսնու, երեք երեխաների, 9 թոռների եւ 2 ծոռների աջակցությամբ: 

«Ոչ բոլոր 80 տարեկան կանայք են տիկին Բոնոմոյի նման: Նա շատ շարժունակ էր եւ մեծ աջակցություն էր ստանում: Նա ցանկանում էր պայքարել քաղցկեղի դեմ եւ մենք օգնեցինք նրան»,- ասում է բժիշկ Անդիկյանը:

«Բուժքույրերն ինձ համար իսկական զվարճանքի էին վերածում քիմիաթերապիայի կուրսերը: Նրանք հրաշալի էին եւ օգնեցին ինձ տանել անտանելին: Իմ բժիշկների փոխեցին կյանքս»,- ասում է Մերի Բոնոմոն:

Տպել
640 դիտում

Թուրքերենը կարող է հանվել Եվրոպայի խորհրդի աշխատանքային լեզուների ցանկից

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի շրջանակներում հայտնի է 4 հաղթողի անունները

Վազգեն Սարգսյանը չի ծեծել Արմեն Սարգսյանին. Տիգրան Հակոբյանը 1997-ի դեպքի մասին

ԵԼՔ-ը չի մեկնաբանում Արմեն Սարգսյանի հետ կապված որեւէ հարց

«Ձեզ նախագահ պետք չէ՞». Լիլիթ Ավագյանի հոդվածը

ՀՀ-ում օրինապահ հարկ վճարողների համար կգործարկվի հորիզոնական մոնիթորինգի համակարգը. ՊԵԿ

Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Ռուսաստանում ձերբակալել են զինծառայությունից խուսափող ՀՀ քաղաքացու

Քրիստոսի Մկրտության տոնին Գյումրիում զինված հսկողություն էր իրականացվում

Խոշորացումից հետո նախկին գյուղապետերն անգործ չմնացին

Երբ Արմեն Սարգսյանը որոշի, մենք էլ կմշակենք մեր դիրքորոշումը. Նաիրա Զոհրաբյան

Կարագի գնի նվազումն առաջիկա ամիսներին ավելի զգալի կլինի. քննարկում ՀԽ-ում

Ամուլսարն ու Վրաստանում «Pepsi» ընկերությունը. Արմեն Սարգսյանի բիզնես կայսրությունը

Ամեն ինչ լավ է. Ջիգարխանյանի մեկնաբանությունը՝ «Հայկական ժամանակ»-ին

Հարբած ոստիկանը Porsche Cayenne-ով մխրճվել է Նազարբաեւի նստավայրի մեջ (լուսանկարներ)

Մոսկվա-Գյումրի օդանավում ՌԴ քաղաքացին վիճաբանություն է սկսել

Արմեն Սարգսյանը չի ընդունել Սերժ Սարգսյանի առաջարկը. նա մտածելու ժամանակ է խնդրել

Սարգսյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է հանդիպել ԵԼՔ, Ծառուկյան եւ ՀՅԴ խմբակցություններին

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ. պաշտոնական

ԱՄՆ պետքարտուղարությունը օրինականացնում է ԼՂ փաստաթղթերը. Բաքվի նոր հիստերիան