Կանադացի պատգամավորն Արցախ այցից հետո կոչ է արել թույլ չտալ հակամարտության սրում. ֆոտոներ

Կանադայի խորհրդարանի պատգամավոր Թոնի Քլեմենթը, մարդու իրավունքների համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 11-ին, օրենսդիր մարմնի ամբիոնից ելույթ ունենալով, կոչ է արել իր երկրի կառավարությանը թույլ չտալ Արցախում հակամարտության սրում, գրում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը՝ ֆեյսբուքի իր էջում տարածելով նաև ելույթի տեսագրությունը: 

«Բնականաբար, մարդու իրավունքների խախտման բազմաթիվ օրինակներ կան, որոնք արժանի են հիշատակության, բայց ես կցանկանայի շեշտել մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Արցախի Հանրապետությունում կամ Լեռնային Ղարաբաղում: Ես ամռանն էի այդ տարածաշրջանում One Free World International կազմակերպության հետ և անձամբ ուսումնասիրել եմ հակամարտությունը, մարդու իրավունքների սարսափելի խախտումները, որոնցից տուժում են մարդիկ, որոնք պարզապես ցանկանում են խաղաղության մեջ ապրել: Մենք հանդիպել ենք մայրերի, որոնք կորցրել են իրենց որդիներին, զինծառայողների և հակամարտության մեջ ներգրավված այլ մարդկանց: Ես ականատես էի աննկարագրելի սարսափի»,- ասել է պատգամավորը:

Նա հույս է հայտնել, որ Արցախը կապրի խաղաղ և բարգավաճ: Մարդիկ կկարողանան կողք կողքի ապրել իրենց հարևանների, նաև ադրբեջանցիների հետ: Պատգամավորը նաև հիշեցրել է, որ Արցախի կարգավորման հարցը լուծվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի անդամ է նաև Կանադան: 

«Ես կոչ եմ անում կառավարությանը դատապարտել մարդու իրավունքների խախտումները տարածաշրջանում և աշխատանքներ տանել հակամարտության հետագա սրումը կանխելու համար»,- ասել է կանադացի խորհրդարանականը: 

Նա իր գործընկերների հետ Արցախում էր օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը՝  փաստահավաք առաքելությամբ: One Free World International կազմակերպությունը հավաքել և ուսումնասիրել է 2016-ի ապրիլի ռազմական գործողությունների մասին տեղեկություններ:

Այցի ընթացքում կանադացի խորհրդարանականը ֆեյսբուքի իր էջում նա տարածել էր լուսանկարներ նախագահ Բակո Սահակյանի, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հետ հանդիպումներից, Թալիշի առաջնագծից, զորամասից և Ստեփանակերտում զբոսանքից: 

 

Տպել
2465 դիտում

Կոմիտասի պողոտայի երթեւեկելի մասի վրա լուսացույցներ կդրվեն. ոստիկանություն

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնին կախարդական փայտիկ է պետք

Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ MMA-ում իր 2-րդ մենամարտում

Ոստիկանության 5 ծառայողի շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում (տեսանյութ)

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն

ՃՈ-ն որոշ ցուցանակներ ձմռանը կփակի ծածկոցներով, կդադարեցվեն դրանց ազդեցությունը

Ադրբեջան գալու համար պետք է ճանաչեք մեր տարածքային ամբողջականությունը. Ալիևի դուստրը՝ ռուս կանանց

Երեւանում պատրաստված 368,6 կգ քաշով գաթան պաշտոնապես գրանցվել է Գինեսի գրքում

Հնարավոր է՝ առաջիկայում հայ բժիշկները վերապատրաստվեն Շվեյցարիայում. Աննա Հակոբյանը պայմանավորվածություն է ձեռք բերել

Հայաստանը Լիխտենշտեյն է ուղարկել առաջին դեսպանին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Ալիեւն ու Չավուշօղլուն քննարկել են արցախյան խնդիրը

Էդմոն Մարուքյանի կամանդի ոսկե հովանավորը. Ուրիխանյանը ուշագրավ մանրամասներ է հայտնելու

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Կուտակային հաշիվ մինչև 9.5% տոկոսադրույքով