Տղերքը մեզ դրսից էս են տվել, էն են տվել, որ բանակից բան չգողանանք. Սերյան Սարոյան (վիդեո)

ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սերյան Սարոյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ խոսելով Հայկազ Բաղմանյանի պաշտոնակության մասին ասաց.

«Ես գիտեմ, որ Բաղմանյանը լավ ծառայել է, ապրիլյան պատերազմի ժամանակ սահմանին կանգնած է եղել: Աստված չանի, որ եթե վաղը վատ բան լինի, ես էլ Բաղմանյանն էլ, գնալու ենք»:

Դիտարկմանը, թե Բաղմանյանը բավականին լուրջ հարստություն ունի, Սերյան Սարոյանն ասաց.

«Կարող ա՞ բանակի հաշվին է հարստացել: Էդ շքեղ մեքենան, որ ասում եք, ես գիտեմ, իրան Մոսկվայի Ալիկն է նվեր տվել: Մենք ընկերություն չունե՞նք, շրջապատ չունե՞նք: Մարդիկ տեսնում են, որ լավ ենք ծառայում, գողություն չենք անում, մեզ ամեն հարցում օգնում են»:

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ եթե Բաղմանյանը լավ էր ծառայում, ապա ինչո՞ւ նախարար Վիգեն Սարգսյանը հորդորեց, որ ազատման դիմում գրի, գեներալն ասաց.

«Քեզ ինչ, քո ինչ գործն է: Հոգնել էր արդեն»,- ասաց Սարոյանը:

Տպագիր մամուլում այսօր տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ լարվել են Սերյան Սարոյանի եւ Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները: Պատճառը օղու վաճառքի շուրջ եղած տարաձայնություններն են: Հարցին, թե Ալեքսանյանը չի թողնո՞ւմ, որ Սարոյանն իր օղիներն արտահանի, գեներալն ասաց.

«Պահ, պահ, պահ, էդ ո՞վ կարող է ինձ թողնի կամ չթողնի»,- եւ պատասխանելով այն հարցին, թե Ալեքսանյանի սուպերմարկետներում ապրանքը թանկացել է, ասաց.

«Ինքը ձեթ է ծախում, ձեթն էլ չի թանկացել: Սամոն բիզնես չունի, իրա էրեխեքն են անում, ինքն էլ խորհուրդ է տալիս»,- ասաց պատգամավորը, ապա ինքն իրեն հակադարձեց.

«Ո՞վ չի իմանում, որ Սամվել Ալեքսանյանը բիզնեսմեն է: Իրա էրեխեքը սաղ գրագետ էրեխեք են, Անգլիա ավարտած: Զատո էս մի տղեն է գործի տեղ բացում»,- ասաց նա:

Լրագրողի այն հարցին, թե նա շփվո՞ւմ է նախկին Պնախարար Սերյան Օհանյանի հետ, գեներալն ասաց.

«Օհանյանն իմ ախպերն ա, որ հիմա չի ծառայում պիտի վատը խոսանք: Բաղմանյան Հայկազն էլ, ասենք թե մի հրաման չի կատարել, ուրեմն պիտի ցեխ շպրտե՞նք իր վրա: Մենք տարբեր տեղեր ընկերներ ունենք, գալիս տեսնում են, որ 24 ժամ աշխատում ենք, մեզ ամեն ինչ տալիս են, որ բանակից բան չգողանանք: Ես ուրախ եմ, որ լյուբոյ զինվորական բիզնես ունի, նա երբեք զինվորի հացին չի նայի»,- ասում է Սարոյանը:

Սարոյանը համամիտ չէ, որ Սերյան Օհանյանը ինչ-որ կապ ունի Նորքի զինված խմբի հետ:

«Նա իշխանությանը դեմ չէր գնա: Ինքը ընդդիմություն դարձավ գործից հետո: Հիմա գործից ով դուրս է գալիս ընդդիմություն է դառնում»,- եզրափակեց նա:

Տպել
3213 դիտում

Արա Բաբլոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլերին

Ու ոչ մի ստորագրահավաք «չի փրկելու» սաբոտաժներ հրահրողներին. Արսեն Թորոսյան

Հասանովն ու Կասպրշիկը քննարկել են սահմանային իրադրությունը՝ ադրբեջանական տեսակյունից

Հետաքննություն է սկսվել թուրք ընդդիմադիր կուսակցապետի դեմ՝ Էրդողանի ծաղրանկարի պատճառով

Իրանն Ամերիկայի դեմ միջազգային դատ է բացում է. Թեհրանը դիմել է ՄԱԿ-ի դատարան

Եթե մեր հայրը մահանա, քո մեղքը կլինի. Մեգան Մարքլի քույրը մեղադրում է նրան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի նախկին ու ներկա պետնախարարներին

Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում

Վարչապետին է հյուրընկալվել անվանի լողորդ Շավարշ Կարապետյանը

Հիվանդություններ, որոնց առկայության դեպքում ծնողները կզրկվեն ծնողական իրավունքներից

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին խոշտանգելու համար մեղադրանք է առաջադրվել

1 տարեկան երեխայի մահվան պատճառը պատվաստումը չէ, թոքերի խնդիր է եղել. ԱՆ-ն պարզաբանում է

Աղանդավորների հավաքատեղի, աղյուսի արտադրամաս, տաքսի սերվիս. ինչերի է ծառայեցվել «Կանազ»-ը

ՊՆ-ում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության հեռանկարները

Ի՞նչ «հստակ գաղափարներ» է ակնկալում ԵՄ-ն Հայաստանի կառավարությունից

Զինվորները պարապում են +45 աստիճան շոգին, բայց լողանում շաբաթը 1 անգամ. ահազանգ ծնողներից

Նիդերլանդներից ուղարկված ծրարի մեջ թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել

Օրբելյանին պաշտոնից ազատելու լուրը Մակունցը չի մեկնաբանում, Օրբելյանը ասուլիսով հանդես կգա

Գուցե անցած խաղում մրցակիցը մեզ թերագնահատեց. Աշոտ Բարսեղյան

Թեղուտ ու Հաղարծին գյուղերի բնակիչները հարձակվել են անտառը հսկող բնապահպանների խմբի վրա