Մայդանում գործել են վարձու դիպուկահարներ՝ ստացել 5 հազ. դոլար. ՀՀ-ում թաքնվող վրացիներ

Հայաստանում թաքնվող Վրաստանի երկու քաղաքացիներ, որ իրենց համարում են 2014 թ.-ի ձմռանը Կիեւի Մայդանում տեղի ունեցած մասսայական ակցիաների վկա, նշում են, որ այնտեղ գործել են վարձու դիպուկահարներ, որոնց խոստացել են աշխատանքի դիմաց վարձատրել 5 հազարական դոլարով: Այս մասին հայտարարել է Ուկրաինացի փաստաբան Ալեքսանդր Գորոշինսկին:

Ինչպես հայտնում է РИА Новости-ին, վկայակոչելով «112 Украина» հեռուստաալիքը, ավելի վաղ Մայդանում մարդկանց սպանության դատական գործով անցնող «Բերկուտ» հատուկ ջոկատի աշխատակցի փաստաբան Գորոշինսկին հայտարարել էր, որ Վրաստանի երկու քաղաքացիներ պատրաստ են դատարանում ցուցումունք տալ Կիեւի Ազատության հրապարակում դիպուկահարների գործողությունների մասին: Փաստաբանի տվյալներով, վրաստացիները մտահոգված են իրենց անվտանգությամբ, սակայն համաձայն են Հայաստանի տարածքից տեսազանգի միջոցով կապվել դատական նիստերի դահլիճի հետ: Փաստաբանի խոսքով, հենց ՀՀ տարածքում են այժմ նրանք գտնվում:  

Գորոշինսկին «112 Украина» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Վրաստանի երկու քաղաքացիներն ուկրաինացի փաստաբանների հետ զրույցում հայտարարել են, որ իրենք 2014 թ-ին Մայդանում 50 հոգուց բաղկացած խմբի մաս են կազմել: Միեւնույն ժամանակ, նրանք պնդում են, որ չեն կրակել մարդկանց վրա:  

«Յուրաքանչյուր խումբը, բաղկացած 10 հոգուց, տեղակայված է եղել տարբեր կետերում եւ տարբեր խնդիրներ է կատարել: Նրանք տարբեր ժամանակահատվածներում կիրառել են զենք հրամանատարների կամ խմբերի ղեկավարների հրամանով: Բացի այդ, վկաները նշում են, որ առաջադրված խնդիրների կատարման համար յուրաքանչյուր դիպուկահարի խոստացել են վարձատրել 5 հազարական դոլարով»,- ասել է Ալեքսանդր Գորոշինսկին:

Ավելի վաղ իտալական «5-րդ ալիքը» վավերագրական ֆիլմ էր ցուցադրել, որում իտալացի լրագրողները հարցազրույց են վերցնում ոմն Կոբա Ներգաձեից, Զալոգի Կվարացխելիից եւ Ալեքսանդր Ռեւազիշվիլիից: Նրանք նշում էին, որ իրենց 2014 թ-ին որպես դիպուկահար Կիեւ էր ուղարկել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նրանց մեկը պնդում էր, որ Մայդանում հակամարտության սրման ժամանակ իրենց հրամայել են կրակել «Բերկուտի» աշխատակիցների ու ցուցարարների վրա, սակայն վրացական ջոկատը հրամանը դիտարկել է որպես սադրանք եւ կրակ չի բացել:

Հիշեցնենք, որ Մայդանում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների հետեւանքով շուրջ 100 մարդու սպանության համար ուկրիանական նոր իշխանությունները մեղադրում են նախկին նախագահ, այժմ ՌԴ տարածքում գտնվող Վիկտոր Յանուկովիչին եւ ՆԳՆ-ի «Բերկուտ» ջոկատին: «Բերկուտի» աշխատակիցներն ու Յանուկովիչը հերքում են իրենց վերագրվող մեղադրանքները: Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո «Բերկուտ» հատուկ ջոկատը լուծարվել է:

Տպել
4357 դիտում

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների դրանք կուղղվեն

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա

Նիկոլ Փաշինյանի՝ հունական Kathimerini օրաթերթի հարցազրույցը հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում (լուսանկար)

Սկզբում վիճաբանել են աշխատավայրում, հետո՝ այլ հասցեում են հանդիպել․ դանակահարվել է սուպերմարկետի 20-ամյա գանձապահը