Ես այն կարծիքին չեմ, որ մեր հանրապետությունում որևէ մեկը ի վիճակի չէ միս գնել. Մելիքյան

Դեկտեմբերի 8-ին քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ակցիա էր սկսել՝ պահանջելով Հակոբ Հակոբյանին մանդատից զրկել նրա այն հայտարարության համար, թե թանկացումներն աղքատների վրա չեն ազդում, քանի որ նրանք այսպես, թե այնպես թանկ բաներ չեն գնում: 3 օր անց մեր հարցին թե ի՞նչ արդյունք եղավ, Կարեն Քոչարյանը պատասխանեց, որ հաղթանակել են, քանի որ առաջվա պես ՀՀԿ-ն Էդուարդ Շարմազանովի մակարդակով փաստացի դատապարտեց ասվածը: «Հաղթանակ էր, որովհետև իրենք՝ պատգամավորները, և քաղաքական գործիչները՝ իշխանական և ոչ միայն իշխանական, երբեք չեն վախեցել հասարակական կարծիքից, իրենց ավելի շատ հետաքրքրել է շեֆերի կարծիքը, երբ որ իրենց շեֆերը կոնկրետ քայլեր են ձեռնարկել, դա արդեն մեծ հաղթանակ է, իրենք հիմա վախենում են, իրենք հիմա մկան ծակը փոխ են առել ու փորձեք հիմա խոսեցնել, զանգահարեք մի քանի պատգամավորի, ու փորձեք ինչ-որ բաներից հարցնել, կտեսնեք, որ ոչ մի բան չեն խոսի»: 

Այսօր մեր հարցերին պատասխանեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը.

- Պարոն Մելիքյան, ի՞նչ կասեք ձեր կուսակիցների թանկացումների վերաբերյալ սկանդալային հայտարարությունների մասին:

- Ես այն կարծիքին չեմ, որ մեր հանրապետությունում որևէ մեկն ի վիճակի չէ միս գնել, կարծում եմ, որ թանկացումն. իրոք բացասաբար է անդրադարձել բոլորիս ընտանիքների բյուջեի վրա, և կարծում եմ, որ դա բոլորս մեր ընտանիքներում զգում ենք: Համոզված եմ, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ժողովուրդը լավ ապրի, որպեսզի սոցիալապես անապահով խավերը նույնպես հնարավորություն ունենան գնելու այն, ինչ ցանկանում են:

- Ինչո՞ւ է նման հայտարարություն արվում ՀՀԿ-ական պատգամավորների կողմից:

- Ես չգիտեմ, դուք խնդրում եմ դա հարցրեք հայտարարություն անողներին: Ես նմանատիպ հայտարարություններ, երբևէ չեմ արել և չեմ էլ անի:

- Իսկ ՀՀԿ էլիտայի կողմից, նման ցուցում եղե՞լ է, որ այլևս սույն թեմայի շուրջ հայտարարություններով հանդես չգան:

- Ես անձամբ նման հայտարարություն չեմ արել, և նման ցուցում որևէ մեկին չեմ էլ տվել, ես ասում եմ իմ կողմից:

- Իսկ Սերժ Սարգսյանի մակարդակով եղե՞լ է ինչ-որ բան:

- Ես չգիտեմ, չեմ մասնակցել նման բանի:

Նիկոլայ Ավետիսյան

Տպել
2821 դիտում

Արա Բաբլոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլերին

Ու ոչ մի ստորագրահավաք «չի փրկելու» սաբոտաժներ հրահրողներին. Արսեն Թորոսյան

Հասանովն ու Կասպրշիկը քննարկել են սահմանային իրադրությունը՝ ադրբեջանական տեսակյունից

Հետաքննություն է սկսվել թուրք ընդդիմադիր կուսակցապետի դեմ՝ Էրդողանի ծաղրանկարի պատճառով

Իրանն Ամերիկայի դեմ միջազգային դատ է բացում է. Թեհրանը դիմել է ՄԱԿ-ի դատարան

Եթե մեր հայրը մահանա, քո մեղքը կլինի. Մեգան Մարքլի քույրը մեղադրում է նրան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի նախկին ու ներկա պետնախարարներին

Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում

Վարչապետին է հյուրընկալվել անվանի լողորդ Շավարշ Կարապետյանը

Հիվանդություններ, որոնց առկայության դեպքում ծնողները կզրկվեն ծնողական իրավունքներից

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին խոշտանգելու համար մեղադրանք է առաջադրվել

1 տարեկան երեխայի մահվան պատճառը պատվաստումը չէ, թոքերի խնդիր է եղել. ԱՆ-ն պարզաբանում է

Աղանդավորների հավաքատեղի, աղյուսի արտադրամաս, տաքսի սերվիս. ինչերի է ծառայեցվել «Կանազ»-ը

ՊՆ-ում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության հեռանկարները

Ի՞նչ «հստակ գաղափարներ» է ակնկալում ԵՄ-ն Հայաստանի կառավարությունից

Զինվորները պարապում են +45 աստիճան շոգին, բայց լողանում շաբաթը 1 անգամ. ահազանգ ծնողներից

Նիդերլանդներից ուղարկված ծրարի մեջ թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել

Օրբելյանին պաշտոնից ազատելու լուրը Մակունցը չի մեկնաբանում, Օրբելյանը ասուլիսով հանդես կգա

Գուցե անցած խաղում մրցակիցը մեզ թերագնահատեց. Աշոտ Բարսեղյան

Թեղուտ ու Հաղարծին գյուղերի բնակիչները հարձակվել են անտառը հսկող բնապահպանների խմբի վրա