Ազգը ողջ է. որ երկրորդ փորձը փորձանք չդառնա

13/12/2017 schedule16:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 11-ի համարում

Մեր ազգային բնավորության յուրահատկություններից մեկի գոյությունը երեւի թե ամենաանվիճելին է, եւ հայերս նույնպես դա չենք հերքում. մենք գրեթե երբեք մեջտեղում չենք լինում։ Մենք կա՛մ ամենավերջինների շարքում ենք, կամ՝ ամենաառաջինների։ Երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, համաժողովրդական խանդավառության ամենահզոր ալիքը թափ առավ Հայաստանում։ Շատերը մինչ օրս էլ համոզված են, որ ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, եթե հայերն այդքան շռնդալից հարայ-հրոցով ոտքի չկանգնեին։ Եւ իրոք. այդ ժամանակ մենք ամենաառաջիններից եւ ամենավճռականներից էինք։ Իրապես անկասելի համազգային պոռթկումը պայմանավորված էր ոչ միայն եւ ոչ այնքան մեր ղարաբաղցի հայրենակիցների հետ համերաշխությամբ, որքան խորը գիտակցված պետական անկախության վաղուց ի վեր տառապալի ձգտմամբ։ Եւ մենք դա ստացանք՝ տվյալ պահին ունենալով ե՛ւ բավարար տնտեսական, ե՛ւ ավելի քան բավարար ինտելեկտուալ ներուժ՝ սեփական ուժերով ժողովրդավարական պետություն կառուցելու համար։

Սակայն  այսօր, հայտնի իրավիճակի պատճառով, մենք հայտնվել ենք պոչում. եւ՝ ոչ միայն, այսպես կոչված, «պոստսովետական տարածության մեջ», ավելին՝ տխրահռչակ «երրորդ աշխարհում»։ Հենց այդ ժամանակահատվածում՝ 1998 թվականի հակասահմանադրական հեղաշրջումից հետո, երկիրը եւ հասարակությունը ետ շպրտվեցին այնչափ, որչափ չէր կարող ենթադրել անգամ ամենամռայլ հոռետեսը։ Մեր ներկա ազգային տանը այսօր թագավորում է նույնիսկ ոչ թե վաղ ֆեոդալիզմը, այլ դասական ճորտատիրությունը, որը ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում աննախադեպ է երեւութանում իր լկտիության եւ անամոթության աստիճանով։ Ասում են՝ խելացիները սովորում են ըստ իրենց սխալների, իմաստունները՝ ուրիշների։ Մեր կացության պարագայում ընդունելի են ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը։ Հենց այս պատճառով՝ դժվար թե արժե ջանք թափել փոխադարձ մեղադրանքների եւ «ի՞նչ անել» ու «ո՞վ է մեղավոր» հավերժական հարցերի  պատասխանները գտնելու համար։

Վրա է հասել է ժամանակը՝ սթափ գիտակցելու առկա իրողությունը եւ, ամենակարեւորը, այն ակնհայտ ճշմարտությունը, որ այս խորագույն համակարգային ճգնաժամից միայն մի ելք կա։ Եւ այդ ելքը այլընտրանք չունի։ Խոսքը լավագույնս կազմակերպված, գործուն ու համախումբ ընդդիմության կազմավորման մասին է։ Ընդդիմություն, որը գիտակցաբար համախմբվում է ոչ միայն եւ ոչ այնքան որոշակի անձի, որքան ժողովրդավարության գաղափարների վերածննդի շուրջ։ Այս տարիներին, իշխանության բռնազավթումից ի վեր, այդպիսի ընդդիմություն, ցավոք, չձեւավորվեց։ Ներքաղաքական դաշտի շրջանակներում պայքարը շարունակում է ծավալվել հանուն իշխանության մեխանիկական փոփոխության, ոչ թե հանուն գաղափարների։ Ընդդեմ գործող ռեժիմի համազգային բողոքի առկայության եւ արտահայտության հանդեպ իմ ողջ հարգանքով հանդերձ, նկատեմ՝ նրանք, ովքեր իրենց համարում են ներկա ընդդիմության առաջնորդներ, չունեն լավ գիտակցված եւ որոշակիորեն ձեւակերպված քաղաքական գաղափարախոսություն։

Տպավորությունն այնպիսին է, որ նրանք մրցակցում են լսարանի վրա ներգործելու հռետորական վարպետությամբ, իսկ ավելի ընդգրկուն քաղաքական իմաստով՝ միայն այն բանով, թե ով է իրենցից ավելի «ռուսամետ»։ Զարմանալի չէ, որ ժողովուրդը ավելի ու ավելի  անտարբեր է դառնում այդ աղքատիկ գաղափարական զինանոցի նկատմամբ, որի ետեւում փաստորեն չկա ոչինչ, բացի կրկնվող բարձրագոչ հայտարարություններից։ Ի դեպ, ռուսական կողմնորոշումը նախընտրող ընդդիմադիր կեցվածքն այսօր հատուկ մեկնաբանության կարիք է զգում։ Բոլորին էլ տեսանելի է, որ հենց իրեն՝ ռուս ժողովրդին դեռ երկար եւ դժվարին պայքար է վիճակված հանուն ժողովրդավարության։

Հայաստանի քաղաքացիներն արդեն համոզվել են, թե որքան յուրօրինակ են ռուսական ղեկավարության «ժողովրդավարական սկզբունքները», թե ինչպես է թափ առնում գործող հակաժողովրդական եւ ապօրինի ռեժիմը՝ ոտնահարելով հանրության կամքը։ Ցավոք, նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ «ավագ եղբոր» սինդրոմը շարունակում է մնալ Ռուսաստանի քաղաքականության առանցքային ուղեցույցը։ Այդ ռազմավարության շրջանակներում Մոսկվան բացեիբաց իր հույսը կապում է խորհրդային տիպի խորշելի նոմենկլատուրայի ներկայացուցիչների հետ, որոնք կառչում են ցանկացած կեղծիքի՝ իրենց իշխանությունը երկարաձգելու համար։ Այդպես էր ե՛ւ Վրաստանում, ինչը շարունակվում է նրա ինքնավար տարածքներում, այդպես էր Բելառուսի սկանդալային հանրաքվեի ժամանակ, նույնն է կատարվում այսօր Ուկրաինայում։

Սակայն, չնայած այս բոլոր ջանքերին, Ռուսաստանի ազդեցության գոտիները նեղանում են՝ իր ծավալով ժողովրդավարական սկզբունքներից հեռացմանն ուղղակիորեն համահունչ, եւ՝ ոչ միայն ներքին, նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում։ Կանխատեսումն այստեղ միանգամայն տեղին է, քանի որ ռուսական նեոտոտալիտարիզմի ֆիասկոն այլեւս ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում։ Եւ այսպես, վերադառնալով գլխավոր թեմայի շուրջ խորհրդածություններին, եւս մի անգամ ընդգծենք, որ երկիրը սոցիալ-տնտեսական եւ քաղաքական անդունդից հանելու միակ հնարավոր ուղին ընդդիմության համախմբումն է ժողովրդավարական գաղափարների վերածննդի շուրջ։

Հաշվի առնելով նշված յորահատկությունները՝ ներքաղաքական դաշտում այդպիսի ընդդիմություն կարող են դառնալ աջ ուժերը։ Նախ, որովհետեւ նրանց գաղափարախոսության հիմքում ազատական, ժողովրդավարական արժեքներն են։ Երկրորդ, որովհետեւ այստեղ է կուտակված քիչ թե շատ ինտելեկտուալ ներուժը։ Եւ վերջապես՝ երրորդը, որովհետեւ տվյալ որակով ու դիմագծով այլ քաղաքական ուժեր Հայաստանում պարզապես չկան։ Այդ առումով ուշադրության են արժանի աջ ուժերի գործունեության առավել նկատելի դրական միտումները։ Հատկապես լավատեսություն են ներշնչում նրանց առաջնորդների շփումները, որոնք հենց վկայում են ոչ միայն ընդհանրապես նրանց լուրջ նպատակների, այլեւ մասնավորապես՝ երկրի ներսում արագ ակտիվացման հնարավորությունների մասին։

Այժմ այլեւս կարելի է չկասկածել, որ նրանց միջոցով ձեւավորվող ընդդիմությունը չի սահմանափակվի միայն ժողովրդավարական գաղափարների մասին հռչակելով, ինչպես եղավ առաջին անգամ իշխանության գալու շրջանում, այլ իսկապես կձգտեն դրանց կենսագործմանը։ Թեկուզեւ պարզապես այն պատճառով, որ երկու անգամ նույն ջուրը չեն մտնում։  Եւ վերջապես՝ թեկուզ այն պատճառով, որ իրենց դառը փորձն իսկ ցուցանեց մեկընդմիշտ՝ ազգային հետաքրքրությունների պաշտպանությունն ու առաջընթացը, նաեւ՝ կայուն քաղաքացիական հասարակության ստեղծումն ուղղակիորեն պայմանավորված են ժողովրդավարական սկզբունքներին իշխանությունների իրական հավատարմությամբ։

Այսօրվա ապօրինի ռեժիմին աջակցողներն արդեն իսկ զգում են վտանգը։ Նրանք ամեն կերպ ջանում են ներշնչել իրենց եւ հասարակությանը, որ այսպես կոչված «նախկինները» վերադարձի ոչ մի հնարավորություն չունեն, որովհետեւ ժողովուրդը, իբր, նրանցից հիասթափված է վերջնականապես եւ անշրջելիորեն։ Դրա հետ մեկտեղ՝ նրանք չեն նկատում, որ կոպտորեն վրիպում են, որովհետեւ չեն էլ փորձում ապացուցել, որ ժողովուրդը հավատում է իրենց։ Հայաստանցիների համար այսօր դժվար է, քան երբեք։ Դժվար է ոչ միայն ապրել ստրկական պայմաններում եւ կրել ստորացումներ, դժվար է նաեւ կողմնորոշվել  հեռանկարային առումով։ Շատերը կորցրել են հավատը եւ այլեւս ոչնչի չեն հավատում։ Սակայն, եթե առանձին վերցրած մի մարդու հույսը վերջինն է մեռնում, մի ողջ ազգի հույսը չի մեռնում երբեք։ Իսկ ազգը ողջ է եւ ավելի է կոփվել՝ ձեռք բերելով թեկուզ դառը, բայց անխուսափելի փորձ։ Եւ հիմա պետք է այնպես անել, որ հանուն ժողովրդավարության հաղթանակի՝ հնարավորինս շուտ կյանքի կոչվի երկրորդ փորձը։

Արկադի Վարդանյան 

Տպել
961 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա