Ամեն այսպիսի բորենու գլուխ... ոճրագործի հիշատակարանը

13/12/2017 schedule16:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 11-ի համարում

Բոլոր ժամանակներում ոճրագործների եւ մարդասպանների գրական ստեղծագործությունները միշտ էլ հետաքրքրել են հասարակությանը: Հոգեբանորեն ապացուցված է, որ գրեթե բոլոր հայտնի ոճրագործներն ու մարդասպանները սիրել են ստեղծագործել: Ու, որպես կանոն, նրանց  ստեղծագործությունները հիմնականում սենտիմենտալ ու լալահաչառ միջակություններ են եղել: Հոգեբաններն այս երեւույթի բացատրությունն ունեն. իրականում ոճրագործն ու մարդասպանը թույլ, անվճռական եւ անհավասարակշիռ անհատն է: Պատմությունից հայտնի է, որ բազմաթիվ ստեղծագործող մարդասպաններ եւ չարագործներ, ինչպես, օրինակ, Ներոնը, Հերոստրատը, բնավորությամբ եղել են էքսցենտրիկ, էմոցիոնալ եւ թույլ մարդիկ, որոնք կարող էին տաճար այրել, մարդ սպանել, բայցեւ՝ աղավնու փետուրից հուզվել ու միջակ բանաստեղծություններ գրել:

Ուստի, հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանի գրական ստեղծագործության նկատմամբ հասարակության ուշադրությունը եւս չի կարելի համարել բացառություն: Մեր ձեռքի տակ է 2002 թվականին տպագրված  (համենայնդեպս՝ այդպես է նշված գրքի շապիկին) Նաիրի Հունանյանի «Իմը» բանաստեղծությունների գրքույկը: Գրքույկը ներառում է Հունանյանի՝ 2000-2002 թվականներին մեկուսարանում գրված ստեղծագործությունները: Թե որ տպարանն է տպագրել գրքույկը, որեւէ տեղ չի նշվում: Նշված չէ նաեւ, թե ում հովանավորությամբ է իրականացվել տպագրությունը: Փոխարենը, գրքույկի երկրորդ էջին Նաիրի Հունանյանի եւ Տիգրան Նաղդալյանի լուսանկարն է՝ արված 1989-ին Մոսկվայում՝ «Բայց ես դարձյալ ծիծաղում եմ, չեմ լալիս», մակագրությամբ:

Չի բացառվում, որ գրքույկը իսկապես հրատարակվել է 2002-ին: Այդ դեպքում, սակայն, տարօրինակ է, որ երկու տարի այդ գրքի մասին որեւէ մեկը չի իմացել, ինչը Հայաստանում գրեթե անհնար բան է: Ուստի հնարավոր է նաեւ, որ գրքույկը հրատարակված լինի վերջերս, սակայն գրքի «հովանավորը» որոշած լինի թվագրել անցյալ ժամանակով: Համենայնդեպս, Նաիրի Հունանյանի հայրը հրաժարվում է ասել, թե իրականում երբ է հրատարակվել իր որդու «Իմը» գրքույկը: Ինչեւէ, հոկտեմբերի 27-ի ոճրագործի գրքույկը սկսվում է Պողոս Պատրիարք Ադրիանապոլսեցու հետեւյալ նախաբանով. «Ոչ մի բռնակալ չի կարող ապահով լինել, որովհետեւ որքան անիրավ բաղձանք ունի, այնքան էլ իր համար դահիճ է ձեռք բերել»: Ահա այս նախաբանից հետո՝ հետեւյալ բնութագրմամբ ներկայացվում է Նաիրի Հունանյան պոետը.

«Այս ինքնատիպ ստեղծագործությունների երիտասարդ հեղինակը ժամանակակից մարդն է, որն իր մաշկի վրա է կրել մեր օրերի բոլոր դառնությունները, վիշտն ու կարիքները: Նրա հոգում դրոշմվել է ժողովրդի անցյալի ու ներկայի անցանկալի կյանքի կնիքը: Եւ նա, ժողովրդի նվիրյալ զավակը, իր հոգեկան հավասարակշռությունը կորցրածի աստիճանի հասած անհատն է, որը խավարի մեջ լույս է որոնում, եւ մարդկանց պայքարի կոչում հանուն արդարության, հանուն ազգի գոյատեւման ու հարատեւման»: Հայտնի չէ, թե ով է այս տողերի հեղինակը, սակայն, սա, թերեւս, նույն մարդն է, որը եւ հովանավորել է գրքույկի հրատարակումը: Ինչեւէ. գրքույկը թերթելիս պարզ է դառնում, որ գործ ունենք միջակ, գորշ եւ, բնականաբար, իրեն հանճար կարծող գրչակի հետ, որպիսին երեւանյան յուրաքանչյուր գրական «տուսովկայում» կարելի է հանդիպել տասնյակներով:

Ինչպեսեւ ցանկացած ինքնասիրահարված պոետ՝ Նաիրի Հունանյանը եւս աչքի է ընկնում իրեն ամենափրկիչ ներկայացնելու մղումով: «Խոսքս» վերնագրված  բանաստեղծության մեջ Հունանյանը գրում է. «Իմ Հայրեր, պապեր, իմ այրեր, տատեր/ Ես եկել եմ եւ ասում եմ հիմա/ Հայկ Նահապետի սուրբ աջը վկա/ Չեմ թողնելու ձեզ բախտի քմայքին/ Մի բուռ խուժանի վավաշոտ կամքին/ Օտար, չարախինդ, թաքուն հեգնանքին դառնալու գերի, խաղք ու խաղալիք/ Եկել եմ, որ ձեր աչքի արցունքը իմ ձեռքով սրբեմ/ Եւ թող խոսքս պարտք դառնա հիմա/ Իջնի ձեր հոգու, ձեր խղճի վրա/ Գործս կենդանի օրինակ դառնա/ Իջնի ու մնա ձեր աչքի առաջ»: Հունանյանն իր արած գործը հերոսացնում է մեկ այլ՝ «Խոսք նվիրում» բանաստեղծության մեջ. «Ով իմ հայ եղբայր/ Քեզ համար ու քեզ/ Ինչ ունեմ ես տամ, ինչ որ չունես՝ առ/ Եւ թե տվածս այսօր չբավի/ Կյանքս տամ՝ թող քո կյանքը երկարի/ Միայն թե գործս առ՝ տար, ավարտի»: Գրքույկի գրեթե ամեն բանաստեղծության մեջ հոկտեմբերի 27-ի ոճրագործը հայ ժողովրդին կոչ է անում ավարտին հասցնել իր կիսատ թողած գործը: Նման կոչի օրինակ է «Չկա այլ ճամփա» վերնագրված նրա բանաստեղծությունը.

«... Եւ ասում եմ քեզ/ Ով զարմդ Հայկա/ Ապրելու համար, փրկվելու մահից/ Էլ չի մնացել, չկա այլ ճամփա/ Բացի նաիրյան քո հատու զարկից»: Հունանյանի գրած եւս մեկ բանաստեղծությունը վերնագրված է «Կառավարությունը». այս բանաստեղծության մեջ Հունանյանն ամեն անցնող կառավարության կոչ է անում իր հետ «էն» աշխարհ տանել եկող կառավարությանը. «Թե ամեն անցնող կառավարություն եկողին իր հետ էն աշխարհ տաներ/ Մեր տունն էլ այսօր կլիներ կանգուն/ Մեր դարդն ու ցավն էլ չէր մնա, կանցներ... /Եւ սարի ետեւ չէ սուրբ այն օրը, երբ ամեն իշխող մեղք պիտի քավի/ Երբ ամեն անկուշտ դավաճանի դեմ/ Ամեն հայ հողը խորը կբացի/ Որ հնուց եկած կարգի համաձայն/ Նրանց որկորը հողով կշտացնի»:

Ատելության, վրեժի նույն ոգին է նաեւ Նաիրի Հունանյանի «Երդում» բանաստեղծության մեջ, ուր ոճրագործը զգուշացնում է, որ բեկում եւ ներում չի լինելու շատերին. «Հայաստանում իշխող դարձած մի խումբ տղերք/ Լսեք, թե ձեզ ինչ եմ ասում/ Դուք ոչ մարդ եք, ոչ անասուն/ Ձեզ, անօրեն մի խումբ տղերք/ Ասում եմ ես, տալիս երդում/ Ներում, բեկում չի լինելու/ Նրանք, ովքեր շատ լավ գիտեն ինչ են անում/ Եւ ամեն հայ մարդ պիտի համարի իր սրբազան պարտքը ամեն այդպիսի բորենու գլուխ/ Ձեռքն ընկած բանով հալալ կես անել/ Հարթելով այդպես գալիքի ճամփան»: Ահա այսպես. հինգ տարի առաջ հոկտեմբերի 27-ին՝ խորհրդարանի դահլիճում ավտոմատով գլուխ ջարդած ոճրագործը վստահ է, որ ինքը գլուխ ջարդելով գալիքի ճամփա է հարթել: Ու այդ վստահությունն է պատճառը, որ Նաիրի Հունանյանը համարում է, թե ինքը աստվածահաճո գործ է արել.

«Ահ ունեմ ես սուրբ ատելությունց Հայկազյան ցեղի, զարմի ու ազգի/ Որն, աստված վկա, ինձ երբեք բաժին չի ընկնի/ Իսկ Աստծո առաջ ես երկյուղ չունեմ, քանզի նրա դեմ ես չեմ մեղանչել»: Ահա սրանք են այն գրական անհեթեթությունները, որոնք մեկուսարանում «երկնել» է հոկտեմբերի 27-ի գլխավոր ոճրագործը. գրական միջակություններ եւ, որ ամենասարսափելին է, իր կատարած ոճիրը որպես ազգի փրկություն ներկայացնող ոճրագործի միջակություններ: Սակայն, տեւական ժամանակ է՝ հանրությանը հետաքրքիր էր, թե այդ ինչ է մեկուսարանում գրում իր գրական ժառանգության մասին ժամանակին իր փաստաբանի միջոցով տեղեկացրած Հունանյանը: Ինչպես տեսնում եք՝ ոչ մի արժեքավոր բան: Ողջ այս պատմության մեջ շատ ավելի էականն ու հետաքրքիրն այն է, թե ով է կազմել ու ֆինանսավորել Նաիրի Հունանյանի գրքույկի հրատարակությունը, եւ ով է գրել ոճրագործ Նաիրի Հունանյանին ժողովրդի նվիրյալ զավակ համարող ոգեշունչ նախաբանը: Այս հարցերի պատասխանները կարող են տալ շատ ավելի կարեւոր հարցերի պատասխաններ:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1785 դիտում

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար