ԱՄՆ-ը կաջակցի ընդդիմությանը. Քոչարյանը դրժել է ԱՄՆ-ին տված խոստումը

13/12/2017 schedule16:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 11-ի համարում

Հայաստանյան ընդդիմությունը սպասում է ուկրաինական դեպքերի հանգուցալուծմանը, որից հետո փետրվար-մարտ ամիսներին իշխանափոխության նոր գործընթաց կսկսի Հայաստանում: Իհարկե, բացի մի քանի կուսակցությունների անուղղելի ռուսամետ ղեկավարներից, բոլորին էլ ակնհայտ է, որ Ուկրաինայում հաղթելու է ընդդիմության թեկնածու Վիկտոր Յուշչենկոն: Սակայն, ըստ մեր ընդդիմության ներկայացուցիչների, ցանկալի կլիներ, եթե այդ հաղթանակը արձանագրվեր հենց հոկտեմբերի 30-ին՝ առաջին փուլի ժամանակ կամ գոնե նոյեմբերի 21-ին՝ երկրորդ փուլի ժամանակ: Ըստ Հայաստանի ընդդիմության մի ներկայացուցչի՝ այդ դեպքում Հայաստանում իշխանափոխության գործընթացը արդեն սկսված կլիներ: «Միացյալ Նահանգները նախագահ Ջորջ Բուշի մակարդակով որոշում է կայացրել՝ Հայաստանում ընդդիմությանը իշխանափոխության գործում աջակցելու հարցում»,- պարզաբանում է մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ նման որոշման համար հիմք են ծառայել մի քանի հանգամանքներ: Առաջինը՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից Ջորջ Բուշի վարչակարգին տրված խոստման դրժումն է, ըստ որի՝ մինչեւ հոկտեմբերի 25-ը Իրաք հայկական զորախումբ ուղարկելու որոշումը պետք է վավերացված լիներ Ազգային ժողովի կողմից: «ԱՄՆ նախագահի համար սա սկզբունքային նշանակություն ուներ: Նա նոյեմբերի 2-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ հնարավորություն կունենար ցույց տալու, որ թեեւ կան երկրներ, որոնք ցանկանում են իրենց զորախմբերը հանել Իրաքից, սակայն կան նաեւ երկրներ, որոնք միանում են ԱՄՆ-ի հակաիրաքյան արշավին»,-բացատրում է մեր զրուցակիցը: Սակայն հոկտեմբերի 25-27-ի ԱԺ նստաշրջանի օրակարգ այս հարցը այդպես էլ չմտավ: Ավելին, այդ ժամանակ հարցը նույնիսկ ՍԴ-ում չէր քննարկվել:

«Ռոբերտ Քոչարյանը ակնհայտորեն հույսը դրել էր Ջոն Քերիի հաղթանակի վրա, եւ սա այն եզակի դեպքերից է, որ նրա բախտը չբերեց»,- ասում է մեր զրուցակիցը: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Ջորջ Բուշի վարչակարգի վերաբերմունքը ավելի հաստատուն է դարձել Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո: Այն ժամանակ, երբ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը իր երկրի անունից հայտարարում էր, որ իրենք չեն ճանաչում Ուկրաինայի ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները, Ռոբերտ Քոչարյանը շնորհավորում է ԿԸՀ-ի կողմից հաղթող ճանաչված Վիկտոր Յանուկովիչին: «Սա արդեն Միացյալ Նահանգներին եւ միջազգային հանրությանը հրապարակայնորեն ընդդիմանալու դրսեւորում էր»,- ասում է մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ  հոկտեմբերի 25-ից հետո սկիզբ առավ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ ոչ հայանպաստ որոշումների շարքը:

«Այս իշխանություններին նվաստացնելու եւ բարոյապես ոչնչացնելու համար որոշվել է, որ նրանք իշխանությունից պետք է հեռանան հենց Ղարաբաղի խնդրին ոչ հայանպաստ լուծում տալու պատրվակով, այսինքն՝ այն պատրվակով, որով եկել են իշխանության»,- ասում է մեր զրուցակիցը: Ըստ նրա՝ ԱՄՆ-ին ամենեւին էլ պետք չէ, որ Հայաստանը կամ ԼՂՀ-ն Ադրբեջանին հանձնի գրավյալ տարածքները: Ընդհակառակը, մեր զրուցակիցը պնդում է, որ Հայաստանը ԱՄՆ-ին պետք է հենց այս սահմաններով եւ կարգավիճակով՝ որպես հաղթանակած երկիր:

«Համոզված եղեք՝ այս վարչախմբի հեռացումից հետո Հայաստանի եւ Ղարաբաղի վրա որեւէ ճնշում չի լինելու: Ընդհակառակը, թե՛ ԵԽ-ում, թե՛ ՄԱԿ-ում այդ հարցերի, բանաձեւերի քննարկումն ու ընդունումը կսառեցվեն»,- վստահեցնում է մեր զրուցակիցը, ում կարծիքով՝ ԱՄՆ-ը փորձելու է Ռոբերտ Քոչարյանին հասկացնել, որ նա իշխանությունից հեռանա ինքնակամ, այլապես կգործի վրացական կամ հարավսլավական տարբերակը, որի դեպքում նա եւ նրա շրջապատի բազմաթիվ ներկայացուցիչներ հերթի կկանգնեն Հաագայի միջազգային դատարանում: Իսկ ի՞նչ ուժեր պետք է Հայաստանում իրականացնեն իշխանափոխությունը: Ըստ մեր զրուցակցի՝ եթե նախկինում Հայաստանում գործող քաղաքական ընդդիմությունը առավելապես ռուսական ուղղվածություն ուներ, ապա այժմ ձեւավորվում է հստակ այլընտրանք: Դա կարող է լինել «Ժառանգություն», «Հանրապետություն», Ազատական առաջադիմական կուսակցությունների դաշինքը:

«Վրացական, աջարական, աբխազական եւ ուկրաինական իրադարձությունները խորը ազդեցություն են ունենում հայ հասարակության լայն շերտերի գիտակցության վրա: Մարդիկ հասկանում են, որ օր առաջ պետք է ազատվել Հայաստանը ռուսական ռազմաբազա դարձրած իշխանություններից: Այս ընդդիմության խնդիրը դառնում է ոչ թե սոսկ Ռոբերտ Քոչարյանի հեռացումը, այլ այդ միջոցով Հայաստանի իրական անկախության վերականգնումը, քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու, հարեւանների հետ հարաբերվելու միջոցով զարգանալու հնարավորության ապահովումը»,- ասում է ընդդիմության ներկայացուցիչը:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1400 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա