Մոդել Ալյոնա Թադեւոսյանը մրցույթից առաջ ճամպրուկը կորցրել է, բայց տրամադրությունը բարձր է

Մոդել Ալյոնա Թադեւոսյանին չի ընկճել «Միսս աշխարհ ուսանողություն 2017»-ից առաջ ստացած տհաճ անակնկալը: Այս օրերին Հայաստանն է ներկայացնում Կամբոջայում ընթացող գեղեցկության միջազգային մրցույթում, սակայն դրա համար անհրաժեշտ գրեթե բոլոր իրերն իր մոտ չեն, քանի որ տեղ հասնելուն պես հայտնաբերել է, որ իր ճամպրուկը կորել է: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նա ընդգծեց, որ փորձում է չկենտրոնանալ դրա վրա:

«Տրամադրությունս աշխատում եմ բարձր պահել, բայց հիմա առանց իմ ճամպրուկի եմ, պատկերացրեք, այն էլ գեղեցկության միջազգային մրցույթում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ որոշ իրեր ստիպված է եղել նորից գնել, քանի դեռ ճամպրուկը չի գտնվել:

Կամբոջայում լավագույնի տիտղոսի համար պայքարում է մոտ 80 գեղեցկուհի: Ալյոնան նվաճումների է տրամադրված: Նշում է, որ դրա համար արել է հնարավոր ամեն բան: Հայաստանի մասին նրա տեսանյութը դրական արձագանքներ է ստացել, եւ ինքն էլ գովեստի խոսքերի է արժանացել: 

«Բարձր եմ գնահատում շանսերս: Համենայնդեպս, իմ հոլովակը լավագույններից մեկն է, եթե ոչ լավագույնը: Դրանում փորձել ենք ցույց տալ հայկական տարազը, տոլման, տեսարժան վայրերը.... Մասնակիցներից ում հետ հասցրել եմ զրուցել, նշել են, որ իրենց ու իրենց ազգային տնօրենների կարծիքով՝ ես ֆավորիտների մեջ եմ: Հուսով եմ՝ Աստծու կամոք՝ ամեն ինչ լավ կլինի, որովհետեւ ջանք չեմ խնայել պատրաստվելու հարցում»,- ասաց նա:

Մրցույթի մասնակիցները պետք է ուսանողներ լինեն: Ալյոնան սովորում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրայում (միջազգային հարաբերություններ): Մասնակցության առաջարկը ստացել է «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանից: Ավելի վաղ նախատեսվում էր, որ «Միսս աշխարհ ուսանողություն 2017»-ը պետք է անցկացվի Հարավային Կորեայում եւ Կամբոջայում: Հետագայում ծրագիրը փոխվել է, եւ այն ընթանում է միայն Կաբոջայում: Եզրափակիչը կայանալու է դեկտեմբերի 22-ին:

Տպել
1403 դիտում

Էրեբունու 10/36 ընտրատեղամասում մեծ առավելությամբ առաջատարն է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

Ժամը 20-ի դրությամբ դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65%-ը

Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքը 77.88 տոկոս է հավաքել. նախնական արդյունքներ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին կարող եք հետեւել օն-լայն ռեժիմով, ժամը 24-ից ԿԸՀ հաշվիչը կմիանա

Ավան վարչական շրջանի 1/09 տեղամասում սկսվեց ընտրությունների արդյունքների հաշվարկը

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի մասնակցել ընտրություններին

Օրվա ընթացքում կրկնակի քվեարկության ընդհանուր առմամբ 16 դեպք է գրանցվել, գաղտնիության խախտման՝ 7

Ո՞վ կդառնա քաղաքապետ. Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին

Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Արմեն Սարգսյանը ընտրություններին չեն մասնակցել

Չի բացառվում՝ ինձ տականք դարձնեն. Ա. Միրզոյանի նախկին խոսնակ Կարպիս Փաշոյանը կքվեարկի «Լույս» դաշինքի օգտին

Կրկնակի քվեարկության 2 փորձ, գաղտնիության խախտման 5 դեպք. ՔԿ-ն ուսումնասիրում է ընտրախախտումները

ՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբ

Կաշառք տալու, ստանալու, խոչընդոտելու մասին ժամը 18-ի դրությամբ, ոստիկանությունում 54 ահազանգ է եղել

ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ է խուզարկություն կատարվում. Շաքե Իսայան

Չգիտեմ՝ ինչ պատմություն է, բայց համատարած չէ. ՀՅԴ շտաբի ղեկավարը՝ իրենց անդամներին գումար տալու մասին

17։00-ի դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 34.72%-ը։

Ինչո՞ւ է ֆիքսվում ցածր ընտրական ակտիվություն. Աշոտյանը չի ուզում հավատալ վարչապետի բացատրությանը

Քվեարկության գաղտնիության խախտում Նոր Նորքի 2/51 տեղամասում

Տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկության երեք դեպք

Կրկնակի քվեարկություն, կրկնակի գրանցման փորձ. ՔԿ-ն քննություն է տանում