Հուսով եմ՝ կսիրահարվեն մեր երգին. Թամար Կապրելյանը՝ «Դեպի Եվրատեսիլին» մասնակցելու մասին

Երգչուհի Թամար Կապրելյանը մեծ հույսեր է կապում «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հետ: Նոր եթերաշրջանում պայքարելու է «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթին մասնակցելու իրավունք ձեռք բերելու համար: Երգն արդեն պատրաստ է, պատկերացումներ ունի նաեւ տեսահոլովակի ու բեմադրության վերաբերյալ: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նա խոսեց ակնկալիքների մասին:

«Մի քանի գործոններ մեր օգտին են: Իմ թիմը հիանալի է, իսկ երգն էլ հիթային: Բարեբախտաբար այս տարվա «Դեպի Եվրատեսիլը» երգի մրցույթ է: Ես կարծում եմ եւ հուսով եմ՝ Հայաստանում մարդիկ կսիրահարվեն երգին եւ կաջակցեն մեզ, որ «Եվրատեսիլին» մասնացելու հնարավորություն ստանանք»,- ասաց նա:

Ստեղծագործությունը գրել են Թամարը, «Գրեմիի» մրցանակակիր Capital Cities խմբի անդամ Սեբու Սիմոնյանը, Դեր Հովան եւ «Նվակ» նախագծի երգահանները: Հայերեն եւ անգլերեն ռիթմիկ երգ է, որն ունի էթնիկ եւ ժամանակակից տարրեր:

«Կոչվում է «Թույն արինք», ինչը կարելի է բացատրել այսպես. թույն ընդունեցինք: Թույն բառն այստեղ օգտագործված է փոխաբերական իմաստով: Այն թունավոր հարաբերությունների, թունավոր սիրո մասին է, որը վնասակար է: Բոլորիս կյանքում էլ եղել է նման բան, այնպես չէ՞: Մենք մեծ ոգեւորությամբ սպասում ենք՝ երբ են մարդիկ լսելու այն»,- ասաց նա:

Բեմադրությունն անելու է Մեծ Բրիտանիայում հայտնի պարուսույց Արթուր Գուրունլյանը, որն աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Բեյոնսեն, Ռիհաննան, Փինքը, Քայլի Մինոուգը, Pussycat Dolls խումբը: Տեսահոլովակը, ինչպես Թամարը նշեց, ամենայն հավանականությամբ լինելու է նույն թեմայով, ինչ «Նուբարի բոյը» երգի իր տեսահոլովակը՝ անապատ, ավազ, պարողներ: Երգչուհին հույս ունի, որ իր աշխատանքով հայրենակիցներին հպարտանալու առիթ կտա:

«Այս մրցույթի ընթացքում իմ նպատակն է լինելու, որ մարդիկ ճանաչեն ինձ որպես երգչուհի, երգահան եւ սոցիալական նախագծերով զբաղվող մարդ, եւ ի վերջո ցանկանում եմ իմ երկրին իմ արվեստով հպարտանալու առիթ տալ»,- ասաց նա:

«Նուբարի բոյը» երգի տեսահոլովակը

Եթե Թամարը հաղթի «Դեպի Եվրատեսիլում», 2-րդ անգամ «Եվրատեսիլի» բեմ բարձրանալու հնարավորություն կստանա: 2015 թ. նա մրցույթին մասնակցել էր Genealogy խմբի կազմում: Խումբը զբաղեցրել էր 16-րդ տեղը:

«Դեպի Եվրատեսիլ 2018»-ը կայանալու է հաջորդ տարի փետրվարին: Հայտերն ընդունվում են մինչեւ այս տարի դեկտեմբերի 15-ը: Նոր եթերաշրջանում երգիչները պետք է հայտը ներկայացնեն այն երգով, որով հաղթելու դեպքում գնալու են «Եվրատեսիլ»: Այս տարի լինելու է միազգային ժյուրի եւ հանդիսատեսի քվեարկություն:

Տպել
5139 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը