Մեկ շաբաթում՝ ջրծաղկի 291 դեպք. Հայաստանում չկա դրա դեմ պատվաստանյութ, պահանջված չէ

Վերջին շրջանում Հայաստանում նկատվում է ջրծաղիկով հիվանդացության ակտիվացում:

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ առողջապահության նախարարության հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Առկա պատկերն, ըստ նրա, կապված է սեզոնի հետ: Ջրծաղիկը պատկանում է մանկական հիվանդությունների շարքին, եւ հիվանդացածների մոտավորապես 80 տոկոսը երեխաներ են:

Բայց չնայած կա ջրծաղիկ հիվանդության ակտիվացում, գրանցվող դեպքերը շատ ավելի փոքր թիվ են կազմում, քան եղել են անցյալ տարվա միեւնույն ժամանակահատվածում:

«Մենք ամփոփումները կատարում ենք շաբաթական ինտերվալներով: Եթե նախորդ տարվա դեկտեմբերի 5-8-ին ունեցել ենք ջրծաղիկի 673 դեպք, ապա այս տարի նույն ժամանակահատվածում եղել է 291 դեպք»,- ասաց նախարարության բաժնի պետը՝ հավելելով, որ հիվանդացության դեպքերի նվազում է դիտվում նաեւ նախորդող շաբաթվա համեմատությամբ: Այդ ընթացքում արձանագրվել է ջրծաղիկով վարակվելու 367 դեպք:

Պատասխանելով բերված պատկերի պատճառների մասին հարցին՝ Լիանա Թորոսյանը նշեց.

«Դա հիվանդության օրինաչափություն է, կախված է ընկալ օրգանիզմի առկայությունից: Այսինքն՝ եթե երեխան հիվանդանում է, որպես կանոն, համաձայն գրականության, նա ցմահ իմունիտետ է ձեռք բերում: Հիվանդությունն ունի հարյուր տոկոս վարակելիություն: Եթե տվյալ անհատը չի հիվանդացել նախկինում կամ կարծում է հիվանդացել է, դիագնոզվել է ջրծաղիկ, բայց դա իրոք ջրծաղիկի դեպք չի եղել, այլ ինչ-որ այլ հիվանդություն, որը շատ նման է ջրծաղիկի, չեն բացառվում նաեւ կրկնվող դեպքերը: Այդ իսկ նպատակով այսօր մենք ունենք գերհզոր, զարգացած լաբորատոր կարողություններ, որպեսզի կարողանանք ջրծաղիկը տարբերակել, դիֆերենցել այլ հիվանդություններից եւ անհրաժեշտության դեպքում կարողանանք հասկանալ՝ գործ ունենք ջրծաղիկի՞ հետ, թե՞ ոչ»:

Հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է որեւէ մի փուլում որոշում ընդունվի Հայաստանում ջրծաղիկի դեմ պատվաստումները եւս ներառել ազգային օրացույցում: Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը վերջերս մի առիթով ասում էր, որ եթե ցանկանան ջրծաղիկի դեմ պատվաստումներ սկսել, այն կհանդիպի նույն դիմադրությանը, ինչ այսօր պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների նախաձեռնությունը: Գուցե նրա համեմատությունը միայն օրինակի համա՞ր չէր:

«Ջրծաղիկի դեմ պատվաստումներ չեն նախատեսվում: Ամեն դեպքում ներկա պահի դրությամբ եմ ասում: Հիմա դրա անհրաժեշտությունը բացարձակապես չկա: Թե ապագայում ինչ կլինի, չեմ կարող ասել: Որեւէ երկրում նմանատիպ փորձ չկա, որ ջրծաղիկի դեմ պատվաստումները ներդրվեն պատվաստումների ազգային օրացույց»,- ասաց ԱՆ հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Ըստ նրա, այսօր հանրապետությունում չկա ջրծաղիկի դեմ պատվաստանյութ այն դեպքերի համար, եթե մարդիկ սեփական նախաձեռնությամբ ցանկություն ունենան պատվաստվելու: Մեր զրուցակցի խոսքով, փորձը ցույց է տվել, որ դա պահանջարկ չի ունենում եւ պատվաստանյութ ներկրելու անհրաժեշտություն ու իմաստ չկա:

Տպել
2552 դիտում

Սփյուռքի հետ հարաբերություններում անհարաժեշտ է նոր շունչ, թարմություն, երիտասարդական մոտեցումներ

Մշակույթի նախարարը պարզաբանում է՝ ինչու «Սայաթ-Նովա» անսամբլին գումար չեն հատկացրել

Կոտայքի մարզպետն իր մոտ է կանչել դպրոցի տնօրենին, հորդորել բողոքարկել ընտրության արդյունքները ԿԳՆ-ում

Գործարարները պատրաստակամություն են հայտնել աջակցել «Իմ քայլը» հիմնադրամին ոչ միայն ֆինանսապես

Քիչ առաջ Վանաձորում բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբորորդուն

Հայկական ստորաբաժանումը առաջիկայում լիովին պատրաստ կմեկնի Սիրիա. Դավիթ Տոնոյան

Կարգադրվել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը. Դավիթ Տոնոյան

Արցախում կայացել է մարտավարական զորավարժություն. ՊԲ-ն ներկայացնում է լուսանկարներ

Բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրություններին

Հայաստանի մի մասում անձրեւ, մյուսում՝ ձյուն է սպասվում. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերի

Գալուստ Սահակյանին փոխարինելու է Նաիրա Կարապետյանը

Պարգեւատրվել են լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը