Խաշմանյանը մնում է «Ալաշկերտում»

«Ալաշկերտ» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն, այդուհանդերձ, մնում է ակումբում: Այս մասին հայտարարում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության գործող չեմպիոնի պաշտոնական կայքը: Ավելի վաղ ակումբը տեղեկություն էր տարածել, որ Խաշմանյանի ու նրա մարզչական շտաբի անդամ Աշոտ Գրիգորյանի պայմանագրերի ժամկետները լրացել են եւ չեն երկարաձգվելու, քանի որ նրանք աշխատանքը շարունակելու են Կարագանդայի «Շախտյորում»: Այս առիթով աղմուկ էր բարձրաձել: Խաշմանյանը հերքել էր «Շախտյորը» գլխավորելու տեղեկությունները: Այսօր էլ ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ խոսելուց հետ ասել է, որ մնում է:

«Այսօր հանդիպում ունեցանք ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ, քննարկեցինք մեր հետագա անելիքները: Բովանդակալից քննարկման արդյունքում որոշեցինք շարունակել համագործակցությունը եւ երկարաձգել պայմանագիրը: Պետք է էլ ավելի հզորացնենք մեր թիմը եւ հաջողություններ արձանագրենք Հայաստանում եւ եվրոպական մրցասպարեզում: Մարզչական շտաբում փոփոխություններ չկան, իսկ ահա կազմում փոփոխություններ կլինեն»,- ասել է նա ակումբի պաշտոնական կայքին:

Պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2019 թ. օգոստոսի 1-ը: Առաջին դեպքը չէ, որ Խաշմանյանի՝ «Ալաշկերտում» մնալ-չմնալու շուրջ աղմուկ է բարձրանում: Անցած մրցաշրջանի աշնանային հատվածում նրա ու ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի միջեւ վեճ էր առաջացել: Վերջինս իր անվստահությունն էր հայտնել մարզչին ՀՀ Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում ճանապարհը «Փյունիկին» զիջելուց հետո: Մարզիչը հեռացել էր, սակայն կարճ ժամանակ անց ակումբ էր վերադարձել որպես տնօրեն, իսկ ձմեռային դադարից հետո կրկին ստանձնել էր գլխավոր մարզչի պարտականությունները:

Ընթացիկ՝ 2017-18, մրցաշրջանի աշնանային հատվածից հետո «Ալաշկերտը» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 15 տուրերի ընթացքում վաստակել է 30 միավոր: 2-րդ տեղում ընթացող «Գանձասար-Կապանին» գերազանցում է 6, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Բանանցին»՝ 8 միավորով: Գավաթի խաղարկությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ եզրափակչի ուղեգրի համար պայքարելու է «Բանանցի» դեմ:

Տպել
931 դիտում

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է