«Ռեալը» մեծ դժվարությամբ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ դուրս եկավ

Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» մեծ դժվարությամբ կարողացավ հաղթահարել ԱՄԷ-ի «Ալ Ջազիրայի» արգելքը: Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, տեղի ունեցած խաղում Զինեդին Զիդանի թիմը հաղթեց 2:1 հաշվով:

Հանդիպումից առաջ սպասվում էր, որ «արքայական ակումբի» համար սա «թեթեւ զբոսանք» է լինելու, սակայն մրցակիցը կարողացավ խնդիրներ ստեղծել: Խաղի հենց առաջին րոպեներից իսպանական թիմը մեծ առավելություն ուներ եւ բազմաթիվ հարվածներ կատարեց մրցակցի դարպասին, սակայն հաջողության հասավ «Ալ Ջազիրան»: 40-րդ րոպեին աչքի ընկավ Ռոմարինյոն:

2-րդ կեսում «Ռեալը» շտկեց իրավիճակը: 53-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն: 82-րդ րոպեին էլ փոխարինման դուրս գալուց ընդամենը 1 րոպե անց իր թիմի հաղթական գոլի հեղինակը դարձավ Գարեթ Բեյլը. 2:1:

«Ռեալը» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ չեմպիոնի կոչումը կվիճարկի բրազիլական «Գրեմիուի» հետ: Վերջինս երեկ՝ դեկտեմբերի 12-ին, կիսաեզրափակչում հաղթեց մեքսիկական «Պաչուկային» (1:0): Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:

Մրցաշարի գործող չեմպիոնը «Ռեալն» է: «Սերուցքայիններն» այս մրցաշարում հաղթել են նաեւ 2016-ին:

Տպել
1125 դիտում

Աուտիզմով հիվանդ տղայի որոնումներն այսօր վերսկսել են Այնթափում, ավարտել անարդյունք

Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի. ըստ Tert.am-ի ասել է Ռուբեն Հայրապետյանը

Նախագահ Արմեն Սարգսյանն ու մի խումբ երեխաներ նախագահականի մոտ ուսումնասիրել են աստղերը

Վրաստան գնալիս մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը ժամանակավոր հետաձգվում է

Երեք գյուղերը սպասարկող տրանսպորտը չի աշխատում, բայց կաշխատի. պարզաբանում է փոխնախարարը

Բողոքների տեղատարափից հետո «Օդից փող» հաղորդաշարն այլեւս եթերում չի լինի

73-ամյա միայնակ թոշակառուի դեմ հայցը 6 տարի է՝ լուծում չի ստանում. բաց նամակ վարչապետին

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը պաշտոնից ազատման դիմում է գրել

Բազմաթիվ կոնֆլիկտներից հետո, վերջապես տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի բացումը

Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել, Ադրբեջանը ստում է. ՊԲ

ԶԼՄ ներկայացուցիչները մտահոգված են՝ կա այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն

Փախստական, քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության հարցերը՝ ՀՀ դատախազությունում

Ոստիկանության պետը ծաղիկներ խոնարհեց զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին

Արամ Մանուկյանը գտավ հաղթանակ՝ պարտությունների տեղատարափի ներքո. վարչապետ (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչված Յուրի Խաչատուրովը տեղափոխվել է շքեղ առանձնատուն

Վարչապետի այսօրվա երեւանյան զբոսանքը. զվարճալի միջադեպեր

Հայաստանի ու Վրաստանի օմբուդսմանները կխորացնեն համագործակցությունը

Քաղաքացին հայտնել է Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացված հետապնդումների մասին. ՊԵԿ

Վարչապետը հանձնարարել է պատշաճ վիճակի բերել Սևանա լճի շրջակայքի օբյեկտների պայմանագրերը

ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել են Փանիկ եւ խուճապի մատնել մարդկանց