Հետաքրքիր շրջադարձ 2018-ից առաջ. խմբագրական

Երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը  չի բացառել, որ 2018-ին «Ելքը» վարչապետի այլընտրանքային թեկնածու ներկայացնի:

Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե «Հնարավո՞ր է ձեր այլընտրանքային թեկնածուն ունենաք, եւ ո՞վ կլինի», Մարուքյանը պատասխանել է. «Կարծում եմ, երբ առաջադրելու ժամանակը գա, մենք կքննարկենք: Կարծում եմ նաեւ, որ չի բացառվում, որ մենք այլընտրանքային թեկնածու ունենանք»:

Մինչեւ այժմ տպավորություն էր, որ Հայաստանի քաղաքական ուժերը՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական, ամբողջովին համակերպվել են այն հեռանկարի հետ, որ 2018-ին ապրիլին Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարին լրանալուց հետո Հայաստանի քաղաքական կյանքում ոչինչ հնարավոր չէ փոխել: Այսպիսի տպավորություն էր ստեղծվում հատկապես քաղաքական գործիչների այն հարցազրույցներից, որտեղ նրանք առանձնահատուկ շեշտում էին, որ անցած խորհրդարանական ընտրություններով որոշված է, թե որ կուսակցությունը պետք է կառավարի խորհրդարանական մոդելի անցած Հայաստանի Հանրապետությունը, ուստի հենց այդ կուսակցությունն էլ 2018-ի ապրիլին կառաջադրի եւ կանցկացնի վարչապետի իր թեկնածուին: Խոսքը, բնականաբար, ՀՀԿ-ի եւ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի մասին է: Մինչեւ երեկ հաջորդ վարչապետի շուրջ բոլոր քննարկումները վերաբերում էին ՀՀԿ-ի ներսում գոյություն ունեցող պայքարին՝ մասնավորապես՝ Սերժ Սարգսյան, թե Կարեն Կարապետյան, կամ ներիշխանական ինչ-ինչ հնարավոր վերադասավորումներին:

Վերջին շրջանում տպավորություն էր ստեղծվում նաեւ, որ այս պայքարի մեջ է տեղավորվել նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որի առանցքային ներկայացուցիչները մեկ օրվա մեջ սկսեցին կտրուկ պաշտպանել վարչապետ Կարեն Կարապետյանի դիրքերը, եւ հակառակը՝ խոցել Սերժ Սարգսյանին: Թեպետ, ՀՅԴ-ն դեռ հոկտեմբերի վերջին Բյուրոյի եւ ԳՄ-ի համատեղ ընդլայնված նիստի ադյունքներով ընդունված հայտարարությամբ նախազգուշացրել էր կոալիցիոն գործընկերոջը, որ առաջիկա քաղաքական գործընթացներում առաջնորդվելու է նախաձեռնողականության եւ ինքնուրույնության գործելակերպով: Սակայն այս հայտարարությունից հետո տեսանելի ոչ մի քայլի կուսակցությունը չէր դիմել, մինչեւ որ «Գելափ»-ը չհայտարարեց Սերժ Սարգսյանի վարկանիշի բարձրացման մասին: Սա առիթ եղավ, որպեսզի ՀՅԴ-ն գործի մեջ ցույց տա իր վճռականությունն ու ինքնուրույնությունը, ինչն արտահայտվեց վարչապետ Կարեն Կարապետյանին «պաշտպանելով»:

«Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքներն այս ընթացքում ավելի պասիվ դիրքերում էին եւ արդեն սկսում էր նշմարվել Սերժ Սարգսյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի կանխատեսելի սցենարը, որովհետեւ հավանականությունը, թե Կարեն Կարապետյանին կհաջողվի իր շուրջը լուրջ կոնսոլիդացիաներ ստեղծել, անգամ ՀՅԴ-ի օգնությամբ, չնչին էր: ՀՅԴ-ի նախաձեռնողականությունը ըստ ամենայնի կավարտվի այն պահին, երբ ապագա կառավարությունում իր ցանկացած քանակով պաշտոնների խոստում կստանա Սերժ Սարգսյանից: Իսկ Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ի ներսում նույնիսկ իր հետ այդ կուսակցություն մտած 7000 անդամները չեն կարողանա ոչնչով օգնել: Երդվյալ սերժսարգսյանականները վեջին օրերին Կարեն Կարապետյանին նրբանկատորեն հիշեցրին անցած փետրվարի 12-ին Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածը՝ թափանցիկ ակնարկելով, որ ինքը  նույնպես ապահովագրված չէ նման իրավիճակում հայտնվելուց: Այդ նույն ժամանակ Սերժ Սարգյանն անձամբ Կարապետյանին հարվածեց տեղական ինքնակառավարման մարմիններին նվիրված միջոցառման իր ծավալուն ելույթով, որտեղ հատվածներից մեկը այն մասին էր, թե ինչպես կառավարությանը չի հաջողվել իրականություն դարձնել նախապես մշակած եւ երկար աշխատած ծրագիրը: Հանուն արդարության պետք է նշել, որ Կարապետյանն առանձնապես չընկճվեց, ինչի վկայությունն էր վերջին երկու օրերի աշխատանքային խիստ հագեցած գրաֆիկը, հատկապես Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին այցը:

Ահա մոտավորապես այսպիսի դասավորվածության պայմաններում «Ելքը» հայտարարում է, որ չի բացառվում՝ իրենք վարչապետի այլընտրանքային թեկնածու ունենան: Մինչ այս հայտարարությունը մամուլում լուր էր հայտնվել, թե «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները քննարկում են 2018-ին վարչապետի միասնական թեկնածու առաջադրելու հարցը, թեեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը նախօրեին ասաց, որ այդպիսի քննարկումներ չեն եղել: Էդմոն Մարուքյանի հայտարարությունն իրավիճակ է փոխում: Թե ինչ կհետեւի այս հայտարարությանը, դժվար է ասել, սակայն առնվազն հույս է առաջանում, որ որոշակի պրոցես կգնա: Այլապես, եթե չհաշվենք մի խումբ մարդկանց՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը հրապարակներում տապալելու հուսահատ եւ դատապարտված փորձերը, քաղաքական կյանքը գնում էր դեպի ճահճացման:

Տպել
6397 դիտում

Քոֆի Անանի մահվան կապակցությամբ ՄԱԿ-ն ամբողջ աշխարհում կիջեցնի դրոշները

Զովունի գյուղում վրաերթի են ենթարկել 25-ամյա երիտասարդի. վիճակը միջին ծանրության է

Այսօր հոսանքի պլանային անջատումներ կլինեն Երևանում եւ 8 մարզերում

Կարվի ամեն ինչ, որպեսզի ներառական կրթությունն Արցախում դրվի բարձր հիմքերի վրա. նախարար

Սյունիքի մարզում մինչեւ 24 ժամյա ջրանջատում է սպասվում, Արարատում՝ 8 ժամյա

Այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա, երեկոյան որոշ շրջաններում անձրեւ ու կարկուտ է սպասվում

Արցախ այցելելու համար գերմանացի պատգամավորը ներառվել է Ադրբեջանի «սև ցուցակ»-ում

15-ամյա Մարիա Կուդրյաշեւան որոնվում է որպես անհետ կորած

Հայաստանում կանցկացվեն մարդու պապիլոմա վիրուսի տարածվածության հետազոտություններ. հուշագիր

Հյուսիս-հարավի շինարարական նախագիծը փոփոխվել է՝ հնավայրերը պահպանելու համար

Որոշ գյուղմթերքներ թանկացել են, ո՞րն է պատճառը. մանրամասնում է նախարարը (տեսանյութ)

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա ընդմիջումից հետո կրկին պատարագ կմատուցվի

Բռնաբարություն, անձի առեւանգում, ծեծ, թմրանյութեր. հանցագործության 105 դեպք՝ 3 օրում

ԿԳ նախարարի մոտ ընդունելության է գնացել 23 քաղաքացի՝ տարբեր խնդիրներով ու առաջարկներով

Երեւանի կենդանաբանական այգու ձիարշավարանում վերսկսվում են հիպոթերապիայի պարապմունքները

Հուսով եմ՝ շուտով կլինեմ ձեր կողքին. Դոն Պիպոն բաց նամակով դիմել է էջմիածինցիներին

Մոսկվայում հորը սպանած Խաչատրյան քույրերն ընդունել են իրենց մեղքը, ավագ քույրը զղջացել է

Լարսի անցակետի հերթերի պատճառը տուրիստական շրջանն է. Արմեն Փամբուխչյան (լուսանկար)

Հայաստանի արագ փոխակերպումը. հեղաշրջում, հեղափոխություն, թե՞ հակահեղափոխություն. T24

Մինչեւ վարչապետին չհասավ, չլուծվեց. քանդակագործի դին օրերով պահվել է անորոշության պատճառով