Չեխովի անվան դպրոցում 5000-ական դրամներ են հավաքում. տնօրենը չի հերքում

Երեւան քաղաքի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցում դրամահավաք է անցկացվում: Armtimes.com-ի տեղեկություններով, յուրաքանչյուր աշակերտից 5000-ական դրամներ են հավաքվում սահմանամերձ գյուղերին օգնելու նպատակով, սակայն ծնողները վստահ չեն, որ հավաքված գումարը նպատակին կծառայի: Տեղեկության վերաբերյալ զրուցեցինք դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի հետ:

- Տիկին Սարուխանյան, տեղեկություններ ունենք, որ դրամահավաք է անցկացվում դպրոցում սահմանամերձ գյուղերին օգնելու համար, դուք տեղյա՞կ եք:

- Տեղեկությունը մի քիչ իրականությանը չի համապատասխանում: Կա նման նախաձեռնություն, նախաձեռնության հեղինակները դպրոցի աշակերտներն են, աշակերտական խորհուրդը ու նպատակը ոչ թե սահմանամերձ գյուղերին, այլ բուժման կարիք ունեցող երեխաներին օգնելն է, որոնց հիմնադրամների հասցեներն արդեն ընտրել են ու աշակերտներն են նախաձեռնողն ու կազմակերպողը: Ես տեղյակ եմ ու նաեւ խրախուսում ենք, ուրախ եմ, որ նման նախաձեռնությամբ աշակերտներն իրենք են հանդես եկել: Ոչ միայն նվիրատվություն է լինելու՝ գումարի տեսքով, այլ նաեւ աշակերտները պատրաստել են բացիկներ, նկարներ, բարեմաղթանքներ, որովհետեւ ամանորից առաջ միշտ ընդունված է նվերներ անել:

- Ո՞վ է վերահսկում, որքա՞ն գումար է հավաքվել, կոնկրետ երեխաներ կա՞ն ընտրված, որոնց առողջության վերականգնմանն է ուղղվել է գումարը:

-Բնականաբար, նման նպատակով կազմակերպվող միջոցառումը չի կարող որեւէ կերպ ունենալ ուրիշ բաղկացուցիչ: Ամեն ինչ իրապես գնում է ճիշտ ուղղությամբ եւ կազմակերպվում է շատ պատշաճ: Ամենակարեւորը՝ որեւէ պարտադրանք չկա, իսկ շատ երեխաների մասնակցությունը եղել է գիրք նվիրելու, բացիկ պատրաստելու տեսքով: Նկարներ ունեք, որոնք հիմա դպրոցում են, եթե ժամանակ գտնեք եւ գաք, ապա կարող ենք ձեզ ողջ միջոցառման ծրագիրը ցույց տալ, կխոսեք նախաձեռող խմբի եւ երեխաների հետ: Մենք շատ ուրախ ենք, որ երեխաներն այսպես մտածում են ամանորից առաջ:

- Վերահսկողությունն ո՞վ է իրականացնում:

- Առայժմ գումարը ծնողներն են հավաքագրում: Հետո երբ որ կգա պահը, երբ ի մի կբերեն, կլինի հանձնաժողով երեխաների, ծնողների եւ դպրոցի կառավարման խորհրդի մասնակցությամբ եւ տեղում շատ բաց եւ ազնիվ մոտեցմամբ՝ այդ ամեն ինչն արդեն կստանա վերջնական տեսք: Հիմա դեռ իրենք քննարկում են, որովհետեւ սկզբում նախաձեռնությունը մի քանի դասարանների կողմից էր, քանի որ իրենք ունեն փոքրիկներ, որոնք սովորում են տարբեր դասարաններում, տարածում գտավ ու իրենք հասկացան, որ կարող են ամբողջ դպրոցով մասնակցել:

- Ես ուզում եմ իմանալ, դուք տեղյա՞կ եք, թե այս պահին որքան գումար է հավաքվել:

- Ազնվորեն տեղյակ չեմ: Կարող ենք վերջում, երբ կգա պահը, հրավիրենք ձեզ եւ տեսնեք: Կարող եք որեւէ անհանգստություն չունենալ, որ այս նպատակով հավաքագրվող գումարը նպատակին չի ծառայելու: Իրենք են իրենց ձեռքով դա անելու, բայց առանց մեր ուղղորդման դա չի կարող տեղի ունենալ:

Տպել
2933 դիտում

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ

ՊՆ-ում քննարկվել են ռազմական բժշկության, աղետների ժամանակ հայ-ճապոնական աջակցության մասին հարցեր

Google vs Yerevan.today. ի՞նչ կասկածներ ունի ՔԿ-ն սկանդալային գաղտնալսման հրապարակման վերաբերյալ

Ջորկաեֆը հրաժարվել է լինել ՀՖՖ նախագահ. ՖԱՖ-ի անդամներին պատմել է Վանեցյանը

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել

ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսումն ապօրինի է. Գեւորգ Կոստանյան

ՕԵԿ-ն ապօրինի ազդեցություն է ունենում ընտրական հանձնաժողովների վրա. ՀԿ

Կբարեկարգվի Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ տանող ճանապարհը. Սուրեն Պապիկյան

Ռիտա Սարգսյանի հովանու ներքո գործող «Արագիլը» կշարունակի՞ երեխաներ բերել. հարցը դեռ բաց է

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը նոր տնօրեն ունի

Գյումրիում երգեհոնային դպրոց կբացվի

10 ծխողից 4-ը սխալմամբ մտածում է, որ նիկոտինը քաղցկեղ է առաջացնում․ Բրիտանիայի հանրային առողջապահության գործակալություն

«Սանիթեք»-ի 5 նոր աղբատար մեքենաներ հատում են Վրաստան-Հայաստան սահմանը. Սուրեն Պապիկյան

ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա առանց ուժի գործադրման․ ՌԴ ԱԳՆ

Պետական գաղտնիք. ո՞վքեր են ՏԸՀ անդամները

Գենետիկորեն ազնիվը.  ձեռքներդ հեռու Ալբերտ Բազեյանից

Զինվոր տղես ցավերի մեջ տանջվում է, ՊՆ-ն տեր չի լինում, դուպլեքս անելու տեղը հեռախոսով են նկարում. զինվորի մայր

ՏԻՄ. անսպասելի աշխուժություն Սյունիքում

Խուզարկության հիմքում գրված էր, որ հնարավոր է՝ մենք ենք այդ գաղտնալսում իրականացնողները

Ինչպե՞ս պաշտպանվել զրպարտչական բնույթի մեկնաբանություններից․ ոստիկանությունը պարզաբանում է