Մոգական հանդիպումներ. զուգադիպությունների երկիր

14/12/2017 schedule16:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 14-ի համարում

Արդեն իսկ ակնհայտ է, որ դոլարի պահվածքն սկսել է նյարդայնացնել Հայաստանի բնակչությանը: Դոլար-դրամ փոխարժեքի կտրուկ վայրիվերումներն առավել ցավոտ են ընկալվում մանավանդ նոր տարվա շեմին, երբ բնակչությունը սկսում է հսկայական ծախսեր անել: Ընդ որում, բնակչության մի զգալի հատվածը սկսում է ծախսել իր «անձեռնմխելի» պահուստը, որը հիմնականում ունի դոլարային տեսք: Երբ այս տարվա ամռանը դոլարի փոխարժեքի կտրուկ անկում գրանցվեց, Կենտրոնական բանկը դա պատճառաբանեց համաշխարհային տնտեսական գործոններով, ՀՀ տնտեսության աճով, բնակչության ստացած մասնավոր տրանսֆերտների աճով եւ այլն: Նման բացատրությունը, իհարկե, կարելի էր անվերապահորեն ընդունել, եթե դոլարի արժեզրկումն այդքան կտրուկ չլիներ. հաշված օրերի ընթացքում Երեւանի փոխանակման կետերում դոլար-դրամ փոխարժեքը տատանվեց 7-10%-ով:

Ո՛չ համաշխարհային տնտեսության մեջ արձանագրվող միտումները, ո՛չ բնակչության ստացած մասնավոր տրանսֆերտների ծավալների աճը եւ, առավել եւս, ոչ էլ ՀՀ տնտեսական աճը նորմալ պայմաններում դժվար թե այդպիսի տատանումների առիթ դառնային: Մանավանդ որ՝ դոլարի փոխարժեքի սրընթաց անկումը, չգիտես ինչպես, կանխվեց հուլիսի 22-ին Ռ.Քոչարյանի մոտ տեղի ունեցած մի խորհրդակցությամբ, որին մասնակցում էին ԿԲ նախագահը, Ֆինանսների եւ առեւտրի նախարարներն ու մաքսային կոմիտեի նախագահը: Այդ ժամանակ 515 դրամից մինչեւ 490 դրամ անկում ապրած դոլարը կրկին սկսեց արժեվորվել եւ օրերի ընթացքում վերականգնեց իր դիրքերը:

«Նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են վերջին մի քանի օրերի ընթացքում գրանցված հայկական դրամի փոխարժեքի տատանման խնդիրը եւ դրա ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա... Քննարկումների արդյունքում հանրապետության նախագահը համապատասխան կառույցներին տվել է կոնկրետ հանձնարարականներ»,-ընդամենը այսպիսի պաշտոնական տեղեկատվություն տարածվեց այս քննարկումների մասին, եւ դոլարը սրընթաց արժեվորվեց: Ճիշտ նույն բանը տեղի ունեցավ վերջին 2 օրվա ընթացքում: Դեկտեմբերի 12-ին Քոչարյանը «աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ԿԲ խորհրդի անդամների հետ»:

Արդյունքում՝ 475 դրամով գնվող դոլարը արդեն կիրակի օրը փոխանակման կետերում արժեր ավելի քան 500 դրամ: ԿԲ նախագահը հայտարարեց, որ դա զուգադիպություն է: Մի քիչ շատ չե՞ն զուգադիպությունները: Այդ ի՞նչ մոգական ուժ կա Քոչարյանի եւ Տ.Սարգսյանի հանդիպումներում, որ դրանցից հետո դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրանում է: Եւ դա այն դեպքում, երբ ԿԲ նախագահը եղել եւ մնում է այն համոզման, որ դոլար-դրամ փոխարժեքին ԿԲ-ն չպետք է միջամտի, եւ ըստ նրա վերջին ասուլիսի՝ պետք է ենթադրել, որ չի միջամտում: Ուրեմն, ինչն է դոլար-դրամ փոխարժեքի այսպիսի կտրուկ վայրիվերումների պատճառը:

«Ըստ նախագահի՝ պետք է հաշվի առնել, որ արժութային այսպիսի տատանումների դեպքերում նաեւ սպեկուլյատիվ գործունեություն է ծավալվում...»,- այսպես է ներկայացրել Քոչարյանի ասածները՝ նրա լրատվական ծառայությունը: Այսինքն, Քոչարյանը համոզված է, որ տատանումները հանգեցնում են նրան, որ արժութային շուկայում սկսում են իրականացվել սպեկուլյատիվ գործարքներ: Բայց, չգիտես ինչու, կա մի ներքին համոզմունք, որ հենց սպեկուլյատիվ գործարքներն են հանգեցնում այդպիսի տատանումների՝ արտարժութային շուկայում: Եւ նման պնդումն ունի իր հիմքերը: ՀՀ ֆինանսական շուկան չափազանց փոքր է, եւ մի քանի մլն կանխիկ դոլարով կարելի է այնպիսի «խաղեր տալ», որ փոխարժեքը մի քանի ժամվա ընթացքում 7-8% տատանում տա: Այսպես, ընդամենը 5 մլն դոլարը շուկայում ճիշտ պտտեցնելու դեպքում 7-8% տատանման դեպքում կարելի է 1-2 օրում աշխատել մինչեւ 300 հազար դոլար:

Դրա համար պարզապես պետք է ունենալ երաշխիքներ: Օրինակ՝ ունենալ երաշխիք, որ ԿԲ-ն չի միջամտելու դոլար-դրամ փոխարժեքին եւ ամենապատասխանատու պահին սպեկուլյանտների հաշվարկը ի չիք չի դարձնելու: Նման երաշխիք արդեն կա: Մնում է մի քիչ հաշվարկներ անել ու մտնել շուկա: Ինչն էլ երեւի արվում է պարբերաբար: Եթե որեւէ մեկը ունակ է հրապարակավ եւ հիմնավորված հայտարարել, որ նման սցենարը գործնականում բացառված է, կարող է այդ մասին մի ծավալուն աշխատություն գրել: Իսկ մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս դոլարը նորանոր անակնկալներ է դեռ մատուցելու, եւ դրանում որեւէ կասկած չկա: Բայց մենք` ՀՀ քաղաքացիներս, նույնպես կարող ենք հաշվարկներ անել ու փոքր ինչ օգտվել կամ գոնե չտուժել արժութային սպեկուլյանտների գործունեությունից: Օրինակ` հենց տեղեկացաք, որ փոխարժեքի տատանումների շուրջ քննարկումներ են ունեցել Քոչարյանն ու Տ.Սարգսյանը, անմիջապես հավաքեք ձեր տանը եղած ողջ դրամը ու վազեք մոտակա «չենջ»` դոլար գնելու: Հաջորդ օրը դոլարը արժեվորվելու է, եւ դուք կարող եք դա վաճառել նույն չենջում ու ստանալ ձեր մի քանի տոկոս եկամուտը:

Հայկ Գեւորգյան

Տպել
1705 դիտում

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան