Լյուքսեմբուրգում նվազագույն աշխատավարձը 2159 դոլար է, ՀՀ-ում՝ 55 հազար դրամ կամ 113 դոլար

Հաջորդ տարվանից ՀՀ քաղաքացիներս ամանորի տոներին 3 օր ավելի քիչ կհանգստանանք: Այս մասին այսօր որոշում ընդունեց ՀՀ կառավարությունը, ըստ որի` 2019 թվականից հունվարի 3-ը, 4-ը, 5-ը կլինեն աշխատանքային օրեր: Որպես հիմնավորում, նշվեց, որ «ՀՀ-ում աշխատողն ունի տարեկան նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր՝ 28 արձակուրդային եւ 15 տոն օր։ Այնինչ ԱՄՆ-ում աշխատողներն ընդհանրապես չունեն արձակուրդ՝ չհաշված մոտ 10 տոն օրերը, Մեծ Բրիտանիայում ազգային տոները կարող են ներառվել ընդհանուր վճարվող արձակուրդի օրերի մեջ, Լեհաստանում վճարվող արձակուրդի օրերի ընդհանուր թիվը հասնում է 26-ի, Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լյուքսեմբուրգում եւ Շվեդիայում դրանք 25-ն են»:

«Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվն արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած եւ առավել եւս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը»,- ասվում է որոշման նախագծում:

Այն երկրները, որոնց օրինակի վրա հիմնվել է Հայաստանի կառավարությունը, շատ ավելի բարձր կենսամակարդակ ունեն, որը համեմատելի չէ Հայաստանի հետ: Ցանկում նշված երկրներից մի քանիսը ժողովուրդների երջանկության ինդեքսի առաջին հորիզոնականներում են, մինչդեռ Հայաստանը որպես կանոն տեղ է զբաղեցնում միայն աշխարհի ամենադժբախտ ժողովուրդների մասին հետազոտություններում: Մենք փոքրիկ հետազոտություն անցկացրեցինք, թե  կառավարության նշած երկրներում որքան են նվազագույն աշխատավարձերը եւ աշխատանքային ժամերը:  

ԱՄՆ – նվազագույն աշխատավարձը 1296 դոլար է, աշխատանքային գրաֆիկը 8 ժամից ոչ ավելի:

Մեծ  Բրիտանիա – նվազագույն աշխատավարձը 1394 դոլար է, աշխատանքային գրաֆիկը 8 ժամից ոչ ավելի:

Ֆրանսիա – նվազագույն աշխատավարձը 1636 դոլար է, աշխատանքային գրաֆիկը 8 ժամից ոչ ավելի:

Լյուքսեմբուրգ – նվազագույն աշխատավարձը 2159 դոլար է, աշխատանքային գրաֆիկը 8 ժամից ոչ ավելի:

Լեհաստան – նվազագույն աշխատավարձը 470 դոլար է, աշխատանքային գրաֆիկը 8 ժամից ոչ ավելի:

Հունաստան – նվազագույն աշխատավարձը 756 դոլար, աշխատանքային գրաֆիկը 8 ժամից ոչ ավելի:

Հայաստանում նվազագույն աշխատավարձը՝ 55 հազար դրամ է, աշխատանքային գրաֆիկը չկանոնակարգված, նվազագույնը 10 ժամ, իսկ արտադրություններում 12 ժամ, 20 րոպե ընդմիջումով եւ առանց շաբաթ կիրակի հանգստի իրավունքի:

Նիկոլայ Ավետիսյան

Տպել
2475 դիտում

Արսեն Թորոսյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է դարձել

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Որոշումը վերջնական է. Գյումրիում վաղը հանրահավաք չի լինի

Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ

ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ավտովարկերի գնման գործընթաց