15-ը փոքր տարիք է նման բաներով զբաղվելու համար, գոնե 18. մեկնաբանում են 15-ամյա աղջիկները

Մինչեւ 15 տարեկան աղջիկների սեռական փորձի մասին Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հայտարարությունը հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց, որակվեց որպես իրականությանը բոլորովին չհամապատասխանող հայտարարություն: Դեկտեմբերի 5-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նախարարն ասել էր. «13 տարեկանում պատվաստելու տրամա­բանությունը հիմնականում այն է, որ պատվաստումը պետք է կատարվի մինչեւ առաջին սեռական փորձը, երբ երեխան դեռ չի հանդիպել վիրուսին: Հայաստանի տարածքում հարցումները ցույց են տալիս, որ մինչեւ 25 տոկոս աղջիկները մինչեւ 15 տարե­կանն արդեն ունեն այդ փորձը, հետեւաբար մենք, որպեսզի մաքսիմալ արդյունք ստանանք, ընտրել ենք 13 տարեկան հասակը: Այդ տարիքը համահունչ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներին՝ պատվաստել 12-14 տարեկան հասակում, ինչը եւ կիրառվել է Հայաստանում»:

«Հայակական ժամանակ»-ն այսօր 14-ից 15 տարեկան աղջիկների շրջանում փոքրիկ հարցախույզ անցկացրեց այս թեմայով: Նրան բուռն արձագանքեցին, թե՛ նախարար Լեւոն Ալթունյանի հայտարարությանը եւ թե՛ մեր կողմից հնչեցված հարցերին: Մեր հարցին՝ արդո՞ք հայ աղջիկներն այդ տարիքում արդեն ունեն սեռական փորձ, բոլոր հարցվածները միբերան բացասաբար արձագանքեցին, ասելով, որ դա չափազանց փոքր տարիք է «նման բաներ անելու համար»: Հարցվածներից գրեթե բոլորի պատասխանի նախաբանը հետեւյալն էր՝ «ես նման բաներով չեմ զբաղվում», «դա նորմալ չեմ համարում», « էդ նորմալ չի» « դա հայ հասարակությունը չի ընդունում», « էդ կյանքով 15 տարեկանում ապրող անգամ ծանոթ չունեմ», «էդ կյանքով չեմ ապրում» եւ այլն: Աղջիկներն անգամ խուսափում էին, որեւէ կոնկրետ բառ արտաբերելուց:

Մեր այն հարցին թե, եթե ձեր ծնողները խիստ չլինեին, դուք չվախենայիք նրանցից, հնարավո՞ր է, որ այլ կերպ մտածեիք եւ այլ վարք դրսեւորեիք, 15-ամյա Ս.Ս-ն ասաց. «Իմ կարծիքով 15 տարեկանը չափազանց փոքր տարիք է նման բաներով զբաղվելու համար, եթե գոնե 18 լինեին, դա ուրիշ բան»:

Իսկ այն հարցին, թե շրջապատում կա՞ն  հասակակից աղջիկներ, որոնք սեռական կյանքով են ապրում եւ չեն թաքցնում, աղջիկներից մեկն ասաց. «Տենց չգիտեմ, ուղղակի լսել եմ, բայց շատ չեն: Ովքեր որ նորմալ դաստիարակություն չեն ստացել, հիմնականում նրանք են»: Ստորեւ ներկայացնում ենք աղջիկների պատասխաններն առանձին-առանձին, նրանք հրաժարվեցին ներկայանալ եւ տեսանյութի մեջ երեւալ.

- Ես 15 տարեկան եմ: Իմ շրջապատում նմանատիպ մարդիկ չկան, ես ինքս չեմ ճանաչում նմանատիպ մարդկանց, նախարարի հայտարարությունը չափազանց անհեթեթ ու չհիմնավորված է:

- Մի հոգի բացառություն կարող ա լինի, բայց դա մասսայական տարածված բան չի, որի պատճառով հայտարարություն է արվել:

- Ես 15 տարեկան եմ, իմ ծնողները շատ խիստ են եւ ես հեռու եմ նման բաներից, չեմ շփվում էնպիսի մարդկանց հետ, որոնք նման բաներով են զբաղվում:

- Դա դաստիարակության պակաս է:

- Մարդն ունի իրավունք անելու այն ինչ ուզում է:

- Եթե մարդը մտածում է, որ դրա մեջ վատ բան չկա, նա կանի, բայց մեր շրջապատում նման աղջիկներ չկան:

- 14 տարեկան եմ, դա նորմալ չեմ համարում, այդ տարիքի մարդը պետք է սովորի, ուսմանն ուշադրություն հատկացնի, ոչ թե ինչ-որ սեռական կյանքով զբաղվի:

- 15 տարեկան եմ, շատ բացասական եմ վերաբերվում, չնայած, որ ամեն ընտանիք ունի իրեն բնորոշ դաստիարակությունը, բայց քանի որ ես հայուհի եմ, իսկ հայ հասարակության մեջ դա չի ընդունվում: Արտասահմանում դա ընդունված բան է, փոքր տարիքից լինում են այդպիսի բաներ:

- Ծանոթ ընկերուհի չունեմ, որ ապրում է էդ կյանքով, բայց իմ կարծիքով բոլորն էլ բացասաբար կվերաբերվեն:

- Ես 15 տարեկան եմ ու էդ ամեն ինչին լավ չեմ վերաբերվում, իմ կարծիքով մինչ չափահաս դառնալը դա շատ սխալ է, ես կյանքում ինձ նման բան թույլ չեմ տա:

- Եղել է, որ նման դեպք եմ լսել, ինձ շատ վատ եմ զգացել, որովհետեւ, նախ՝ էդ աղջկա ծնողները չգիտեմ ինչ վիճակում կլինեն: Եթե տղաներն այդպիսի առաջարկություն անեն էլ, իմ կարծիքով աղջիկները պետք է հրաժարվեն:

- Ես 15 տարեկան եմ, իմ հետեւից մի տղա էր գալիս, մի շաբաթ, երկու շաբաթ, մոտեցավ հեռախոսիս համարն ուզեց, ասում էր՝ արի շփվենք, ես տանն ասեցի, ախպերներիս ասեցի, ու շատ վատ բան ստացվեց էդ տղու համար, մեծ քաշքշուկ եղավ: 

Տպել
20909 դիտում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը