Ստամբուլում երկաթյա իրերի հայտնի ու հնագույն խանութի հայ վաճառողուհին` Անի Ալլահվերդին

15/12/2017 schedule12:23

Դուք երբևէ տեսե՞լ եք երկաթյա իրերի խանութ, որտեղ վաճառվեն նաև ասեղ, թել, ռեզին, կտոր։ Նիշանթաշըի դոկ․ պրոֆ․ Օրհան Էրսեք փողոցում գտնվող և «Նիշանթաշըի երկաթյա իրեր» անունը կրող խանութի ղեկավար 65-ամյա Անի Ալլահվերդի Թունջերը հաջողությամբ աշխատեցնում է տղամարդու գործ համարվող երկաթյա իրերի վաճառքի գործը, Ակոսին հղումով գրում է akunq.net-ը: 

Տիկին Անին ծնվել է Քընալը կղզում։ Մայրը Ստամբուլի հույն է, հայրը՝ հայ․ հորական մի կողմը Իրանից է, մյուս կողմը Կովկասից է գաղթել Կայսերի (Կեսարիա)։ Ուսումնասիրել և իմացել է, որ «Ալլահվերդի» ազգանունը 100 տարի առաջ Իրանում է շատ օգտագործվել։ Մանկությունն անցել է Ֆերիքյոյի (թաղամաս Ստամբուլում) Բոզքուրթ փողոցում։ Նախնական և միջնակարգ կրթությունն ստացել է Ֆերիքյոյում գտնվող Մերամեթչյան դպրոցում, այնուհետև ավարտել է Յեսայանի լիցեյը, որից հետո որպես հաշվապահ սկսել է աշխատել մի ընկերությունում։ 1980 թ․ ամուսնացել է Սելահաթին Թունջերի հետ և տեղափոխվել Նիշանթաշը։ Մինչ օրս էլ նույն թաղամասում է բնակվում։

Տիկին Անիի հայրը 60 տարի առաջ Նիշանթաշըում երկաթյա իրերի առաջին խանութն է բացել, սակայն այն համարել է «տղամարդու գործ» ու չի սովորեցրել նրան։ 2013 թ․ Անին սկսել է աշխատեցնել խանութը, երբ մահացել է իր ամուսինը։ Տիկին Անին ասում է, որ հաճախորդներին շատ է զարմացնում այն փաստը, որ խանութը կին է աշխատեցնում․ «Խանութ առաջին անգամ մտնողները շատ են զարմանում, լինում են մարդիկ, որ միանգամից դուրս են գալիս ու որևէ մեկին հարցնում, թե որտե՞ղ է երկաթյա իրերի խանութը։ Դռան առջև գտնվող ցուցանակին «ok» նշանը փակցրեցի, սակայն նորից հարցնում են․․․ երբ ես պատասխանում եմ՝ այստեղ է, ներս են մտնում ու ասում․ «Հետաքրքիր խանութ է» և իրենց շուրջը նայում»։

Խանութի հին լինելու շնորհիվ հաճախորդները շատ են, տեսականին էլ ` մեծ, իսկ ապրանքները` որակյալ։ Երկաթյա իրերից ու մաքրության համար նախատեսված նյութերից բացի, նման խանութների համար անսովոր` ասեղ, թել, ռեզին, էլեկտրական սրճեփ և նման այլ ապրանքներ էլ են առկա։ Լինում են հաճախորդներ, ովքեր ցանկանում են կաթսա կամ թավա գնել, սակայն երբ իմանում են, որ խանութում դրանք չկան, նեղսրտում են։ Գները միշտ մատչելի են, դրա համար էլ խանութում սակարկություն չի լինում, ինչպես նաև` ապառիկ չկա։

Տիկին Անին ասում է, որ մասնագիտությունից ելնելով` տարբեր բնավորությունների տեր անձանց է հանդիպում։ Նա խանութը համարում է իր երրորդ դպրոցը․ «Զանազան մարդիկ են գալիս խանութ։ Փորձում ես հասկանալ մարդկային հոգեբանությունը։ Ես, որ հայհոյել չգիտեմ, ստիպված եղա մի հաճախորդի հայհոյել։ Այդ մարդն ինձ շատ բարկացրեց, վախից հայհոյեցի, վախեցավ ու փախավ։ Երկու անգամ էլ թմրամոլներ եկան։ Սկզբում չես կարողանում տարբերել նրանց սովորական մարդկանցից, հետո նրանց ուզած ապրանքները սկսեցի այլևս չվաճառել, արդեն չեն գալիս»։

Տիկին Անին ասում է, որ երբեմն ցանկանում է փակել խանութը, սակայն դրան խոչընդոտում են և՛ հաճախորդները, և՛ հետագայում գործը աղջիկներին փոխանցելու հնարավորությունը։ Մնացած երկաթյա իրերի խանութներից իր խանութի տարբերությունը հետևյալ կերպ է մեկնաբանում․ «Իմ խանութում դեռ հորս ժամանակներից մնացած ու հետաքրքրություն առաջացնող ապրանքներ կան։ Որպես կին` մարդկանց հետ ավելի լավ հարաբերություններ եմ կարողանում հաստատել։ Այստեղ անկեղծ մթնոլորտ է տիրում․ կանայք գալիս են սուրճ խմելու, իսկ նոր խանութպանները՝ խորհրդակցելու։ Հայաստանից Թուրքիա աշխատելու եկած կանայք, հայերեն լսելով, ուրախանում են։ Հունաստանից եկած հաճախորդներիս հետ՝ հունարեն, Սիրիայից ու արաբական երկրներից եկած հաճախորդներիս հետ անգլերեն եմ խոսում։ Ժպտերես լինելը շատ կարևոր է։ Երբ անկեղծ մթնոլորտ է ստեղծվում, այդ մարդիկ մեկ տարի անց կրկին գալիս են»։

Տիկին Անին խանութի գործերը ստանձնելուց հետո երբեք չի մտածել խանութի էությունը փոխելու մասին։ Նրա կարծիքով` Նիշանթաշըում երկաթյա իրերի խանութի կարիք միշտ է զգացվում։ «Հայրս մասնագիտացված այս խանութի անունը հայտնի է դարձրել Նիշանթաշըում, ինչի շնորհիվ իմ գործերն էլ են հաջող ընթանում։ Նիշանթաշըում մեծ մասը սննդի ոլորտում են գործունեություն ծավալում, սակայն այստեղ երկաթեղենի խանութի կարիք էլ է զգացվում»։ Ամեն դեպքում նա մտածում է, որ խանութը գործում է նաև նրա շնորհիվ, որ տարածքը վարձակալած չէ, այլ իրենք են ապրանքի տերերը։ Ինչքան էլ որ գործը դժվար լինի, նա գոհ է ու ցանկանում է «խանութն աշխատեցնել այնքան, որքան այն կկարողանա աշխատել»։

Տպել
13819 դիտում

Կոթիում ռեյտինգային թեկնածուներից առաջատարը Սիփան Փաշինյանն է

3/04 ընտրատեղամասի արդյունքները հայտնի են, «Իմ քայլը»-ն այստեղ էլ առաջատար է

Գյումրիում սկսել են ամփոփել տվյալները. առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է

8/17 ընտրատեղամասի «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ստացած քվեները

ԿԸՀ-ն հրապարակում է նախնական արդյունքները. բացարձակ առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. թարմացվող, ուղիղ

8/08 տեղամասում «Իմ քայլն» առաջատար է, երկրորդ տեղում Լուսավոր Հայաստանն է

Հրազդանի 25/14 տեղամասի 1023 քվեից 953-ը՝ «Իմ քայլը» դաշինքին, որից 909-ը՝ Սասուն Միքայելյանին

Շիրակի մարզի գյուղական համայնքների մեծ մասում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է

ԿԸՀ-ն ներկայացրել է 29 տեղամասի տվյալներ. «Իմ քայլ»-ը դաշինքին հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն

8/27 ընտրատեղամասում 895 քվեից 651-ը «Իմ քայլը» դաշինքին

Երեւանի 8/06 ընտրատեղամասում 926 քվեից 699-ը՝ «Իմ քայլը» դաշինքին

Օձունի 25/29 ընտրատեղամասում «Իմ քայլը 392, ՀՀԿ-ն՝ 65 ձայն են ստացել. նախնական արդյունք

Քանաքեռ ՀԷԿ-ի 4/2 ընտրատեղամասում «Իմ քայլը» 540 ձայն, ՀՀԿ-ն՝ 31

29/16 ընտրական տեղամասում «Իմ քայլն» առաջատար է. երկրորդ տեղում «ԲՀԿ»-ն է

Երեւանի 9/41 ընտրատեղամասի նախնական տվյալները․ «Իմ քայլը»՝ 459 ձայն

2/56 ընտրատեղամասում «Իմ քայլը» բացարձակ առաջատար է. նախնական արդյունք

Աղնջաձորի 36/17 տեղամասում եւս հաղթողը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք

Գյումրու 32/22 ընտրատեղամասում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է

9/46 ընտրատեղամասում նախնական արդյունքները հայտնի են

Գյումրու 34/8 ընտրատեղամասում «Իմ քայլը» բացարձակ հաղթում է․ 904 ձայն