Լարված միջադեպ Սիրիայում ԱՄՆ եւ ՌԴ կործանիչների միջեւ. պաշտոնական լուրերը հակասական են

Սիրիայի արեւելյան շրջաններում`Եփրատի ափին դեկտեմբերի 13-ին լարված իրավիճակ է ստեղծվել ամերիկյան ռուսական օդուժի միջեւ: Միջադեպի մասին տեղեկությունը հաստատել են միաժամանակ Պենտագոնը եւ ՌԴ ՊՆ-ն` ներկայացնելով տարբեր մանրամասներ: 

Արեւմտյան կոալիցիայի կողմից վերահսկվող տարածքում ամերիկյան Ֆ-22 կործանիչները հայտնաբերել են ՌԴ ԶՈւ երկու Սու-25-երի, գրում է Ռոյթերսը: 

«Մեր ավիացիայի վերահսկած տարածքում ռուսական երկու Սու-25 են հայտնաբերել մեր Ֆ-22-ները, որոնք աջակցում էին ԻՊ դեմ գործընկերների ցամաքային գործողությանը: Ռուսական օդանավերի ուղղությամբ զգուշացնող կրակ է բացվել»,- հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցչ Էրիկ Պեխոնը:

Միջադեպի պահին Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն կապի մեջ են եղել այն ալիքով, որը նախատեսված է կոնֆլիկտները կանխելու համար: Պենտագոնի պաշտոնական ներկայացուցչի խոսքով, ԱՄՆ զինծառայողներն անմիջապես զանգել են այդ ալիքով` ռուս օդաչուներին ասելու, որ նրանք պետք է հեռանան այդ տարածքից: 

ՌԴ ՊՆ-ն հերքում է, թե իր օդանավերը թռչել են Եփրատի արեւելյան ափի երկայնքով` պնդելով, որ դրանք թռիչք են իրականցրել գետի արեւմտյան ափին` ուղեկցելով դեպի Մայադին քաղաք շարժվող եւ հումանիտար բեռ տեղափոխող ավտոշարասյանը, գրում է newsru.com-ը:  

«Գետի արեւելյան մասից մեր օդանավերին են մոտեցել ամերիկյան կործանիչները` խոչընդոտելով Սու-25-երի թռիչքը: Մեր Սու 35Ս-ն է կտրուկ մոտեցել ամերիկյան կործանիչներին, ինչից հետո ամերիկացի օդաչուները հեռացել են տարածքից»,- հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը: 

Տպել
1972 դիտում

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն

Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի՝ փայ մտնող ախպեր, ավտոների վրա քշող ախպոր տղա չի լինելու

ԱԻՆ սեյսմիկ ծառայության թիմը՝ «Գեովիկտորինա» մրցույթի հաղթող

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին