Ռուսաստանում պաշտոնապես հաստատվել է նախագահի ընտրության օրը՝ 2018 թվականի մարտի 18

Ռուսաստանում պաշտոնապես հաստատվել է նախագահի ընտրության օրը: Երկրի նոր նախագահին կընտրեն 2018-ի մարտի 18-ին, գրում է meduza.io-ն: 

Որոշման օգտին քվեարկել են պետդումայի դեկտեմբերի 15-ի նիստին մասնակցած բոլոր 160 պատգամավորը: Նիստն ուղիղ հեռարձակվել է: 

Որոշումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 18-ին` ընտրության օրից ճիշտ 3 ամիս առաջ: 

Ընտրությունները պետք է կայանային մարտի 11-ին, սակայն մեկ տարի առաջ Պետդուման առաջարկել է մեկ շաբաթով հետաձգել, որպեսզի նոր նախագահին ընտրելու օրը համընկնի Ղրիմը Ռուսաստանի տարածքին միացնելու առաջին տարեդարձի հետ: 

Ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին հայտարարել են գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Գենադի Զյուգանովը, Վլադիմիր Ժիրինովսկին, Գրիգորի Յավլինսկին, Բորիս Տիտովը եւ Քսենիա Սոբչակը: 

Ընդդիմադիր Ալեքսանդր Նավալնին 2016-ից նախընտրական քարոզարշավ է իրականացնում, ընդ որում 2017-ին Նավալնիին երկրորդ անգամ դատապարտել են ծանր հանցագործության հոդվածով, ինչն օրենքով արգելում է նրան առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Նավալնին նման սահմանափակումը հակասահմանադրական է համարում: 

Տպել
2829 դիտում

Քոֆի Անանի մահվան կապակցությամբ ՄԱԿ-ն ամբողջ աշխարհում կիջեցնի դրոշները

Զովունի գյուղում վրաերթի են ենթարկել 25-ամյա երիտասարդի. վիճակը միջին ծանրության է

Այսօր հոսանքի պլանային անջատումներ կլինեն Երևանում եւ 8 մարզերում

Կարվի ամեն ինչ, որպեսզի ներառական կրթությունն Արցախում դրվի բարձր հիմքերի վրա. նախարար

Սյունիքի մարզում մինչեւ 24 ժամյա ջրանջատում է սպասվում, Արարատում՝ 8 ժամյա

Այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա, երեկոյան որոշ շրջաններում անձրեւ ու կարկուտ է սպասվում

Արցախ այցելելու համար գերմանացի պատգամավորը ներառվել է Ադրբեջանի «սև ցուցակ»-ում

15-ամյա Մարիա Կուդրյաշեւան որոնվում է որպես անհետ կորած

Հայաստանում կանցկացվեն մարդու պապիլոմա վիրուսի տարածվածության հետազոտություններ. հուշագիր

Հյուսիս-հարավի շինարարական նախագիծը փոփոխվել է՝ հնավայրերը պահպանելու համար

Որոշ գյուղմթերքներ թանկացել են, ո՞րն է պատճառը. մանրամասնում է նախարարը (տեսանյութ)

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա ընդմիջումից հետո կրկին պատարագ կմատուցվի

Բռնաբարություն, անձի առեւանգում, ծեծ, թմրանյութեր. հանցագործության 105 դեպք՝ 3 օրում

ԿԳ նախարարի մոտ ընդունելության է գնացել 23 քաղաքացի՝ տարբեր խնդիրներով ու առաջարկներով

Երեւանի կենդանաբանական այգու ձիարշավարանում վերսկսվում են հիպոթերապիայի պարապմունքները

Հուսով եմ՝ շուտով կլինեմ ձեր կողքին. Դոն Պիպոն բաց նամակով դիմել է էջմիածինցիներին

Մոսկվայում հորը սպանած Խաչատրյան քույրերն ընդունել են իրենց մեղքը, ավագ քույրը զղջացել է

Լարսի անցակետի հերթերի պատճառը տուրիստական շրջանն է. Արմեն Փամբուխչյան (լուսանկար)

Հայաստանի արագ փոխակերպումը. հեղաշրջում, հեղափոխություն, թե՞ հակահեղափոխություն. T24

Մինչեւ վարչապետին չհասավ, չլուծվեց. քանդակագործի դին օրերով պահվել է անորոշության պատճառով