Հյուսիս-հարավ մայրուղին կարող է արմատապես քայքայել Հայաստանի տնտեսությունը

Սերժ Սարգսյանի՝ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից պարզ է դառնում, որ Հյուսիս-Հարավ մայրուղին կարող է բառացիորեն քայքայել մեր երկրի տնտեսությունը արմատապես:

Սա չափազանցություն չէ, այլ չոր հաշվարկ: Ահա թե ինչի մասին է խոսքը:  Թղթակիցը հարցնում է. «Հայաստանի ամենամեծ կոմունիկացիոն նախագիծը մնում էր Հյուսիս-Հարավ մայրուղին, իր մեկնարկից մինչեւ հիմա, նախ նախագիծը թանկացել է մոտ երկու անգամ, եւ երկրորդ՝ նույնիսկ տրանսպորտի նախարարը այսպես շատ մշուշոտ է խոսում ժամկետների մասին։ Հիմա արդեն խոսվում է այն մասին, որ հարավային հատվածը կարող է վճարովի լինել մեքենաների համար, հյուսիսային հատվածի համար դեռ ամբողջությամբ գումարներ չկան։ Ինչո՞ւ այսպես ստացվեց, պարո՛ն նախագահ, եւ արդյո՞ք գումարները կհերիքեն այն ավարտելու համար»:

Պատասխանը հետեւյալն է. «Իհարկե կհերիքեն։ Նախ` պետք է ասել հետեւյալը, որ գնահատականը, որը եղավ, եթե չեմ սխալվում 2009, թե 2010 թվականին, դա ճապոնական մի ընկերության գնահատական էր, որը ընդհանրական գնահատական էր, եւ այդ գնահատականը հիմնված չէր տեխնիկատնտեսական հաշվարկների վրա, որովհետեւ դա խոշոր ծրագիր էր եւ ոչ միայն Հայաստանի մակարդակով, ըստ էության, Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագիրն է, եւ այս առումով մենք պետք է գիտակցված մոտեցում ունենանք խնդրին։ Եվ երբ որ արդեն կոնկրետ էսքիզը վեր ես ածում նախագծի, բազմաթիվ խնդիրներ են առաջանում՝ կապված ապարից, չգիտեմ, ուզում եք թունել կառուցել, թե ուզում եք ոլորաններով գնալ, ուզում եք կամուրջ կառուցել, թե նորից շրջանցիկ ճանապարհ եւ այլն, դրա համար նախնական գնահատականը երբեք չի կարող հիմք լինել, սա՝ առաջին հանգամանքը։ Երկրորդ՝ այդ գնահատականում հաշվի առած չէր սեփականաշնորհված հողերի եւ բնակչության տեղափոխման ծախսերը, սրանք էլ հսկայական ծախսեր են։ Որեւէ մեկը կցանկանա, որպեսզի քիչ գումար ծախսելու պատճառով, մենք մարդկանց ասենք՝ այստեղից գնացեք, մենք այստեղով ճանապարհ ենք կառուցում, դա մեր մոտեցումը չի, հատկապես, որ նաեւ Ասիական բանակը պահանջում է, որ մենք այդ ձեռքբերումները կատարենք շուկայական գներով, մի բան էլ դրանից բարձր՝ 10 տոկոս էլ դրանից բարձր։ Այսինքն՝ այս բոլոր կանոններով ենք մենք աշխատում։ Հաջորդ խնդիր էլ կա, երբ որ ծրագիրը սկսում էին, այդպես չէր, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը արդեն շոշափելի երեւում էր։ Հիշո՞ւմ եք, մենք այդ ճգնաժամի պատճառով ստիպված էինք պարտքեր վերցնել, պետական պարտքը ավելացնել, ավելի շատ վարկային միջոցներ, որպեսզի կարողանայինք երկրում կայունություն ապահովել, որպեսզի սոցիալական լարվածություններ չլինեին, մենք երկրում կայունությունը գերադասեցինք այդ ճանապարհի արագ կառուցումից։ Ո՞րն էր ճիշտ, ես կարծում եմ՝ այդպես է։ Ճիշտ այդպես էր, մենք կարող էինք ունենալ, չգիտեմ եւս 150 կմ կառուցված ճանապարհ, բայց սոցիալական խիստ լարվածություն։ Երկարաժամկետ ծրագրերը, իհարկե, կատարման համար պարտադիր են, բայց նրանք ենթակա են որոշակի փոփոխությունների՝ ելնելով կոնկրետ երկրի շահերից»:

Այն, որ փողը կհերիքի, դա փաստ է: Խնդիրն այն է, որ այդ փողը մենք չենք տալիս, այլ արտաքին պարտքեր ենք ներգրավում: Արտաքին աշխարհում փող ինչքան ուզես՝ կա, ինչքան ուզես՝ կտան: Հարցն այն է, թե ինչպես ենք այդ փողը «փակելու»: Այդ պարտքերը փակելու են մեր սերունդները՝ թոռները, ծոռները: Մյուս հարցն այն է, թե որքան պարտք են փակելու: Մինչ ծրագիրը սկսելը այն գնահատվեց 962 միլիոն դոլար եւ պետք է ավարտվեր 2017 թվականին:

Այս տարվա սեպտեմբերի 26-ին  տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հարցերին ի պատասխան՝ հայտարարեց, թե ծրագրի արժեքը կկազմի «ավելի քան 2 միլիարդ դոլար»: Եվ սա այն դեպքում, երբ ծրագրի նույնիսկ կեսը չի ավարտվել: Մայրուղու ամենաբարդ ու թանկարժեք հատվածներում նույնիսկ նախնական աշխատանքներ չեն սկսվել:  Խոսքը մասնավորապես Սյունիքի հատվածների մասին է, որտեղ պետք է թունելներ ու կամուրջներ կառուցվեն: Որեւէ կասկած չկա, որ Սյունիքի հատվածը սկսելիս կհայտարարվի ծրագրի նոր թանկացման մասին: Կարելի է նույնիսկ կանխատեսումներ անել, որ այն կգնահատվի ավելի քան 3 միլիարդ դոլար: Իսկ եւս մեկ տարի անց կպարզվի, որ 4 միլիարդ դոլարն էլ չի բավարարում:

Սերժ Սարգսյանի բերած փաստարկները միայն մասամբ կապ ունեն իրականության հետ: Իսկ շատ փաստարկներ, որոնց շնորհիվ ծրագիրը կարող էր եւ էժանանալ, նա, բնականաբար, չի բերում: Մասնավորպես, 2008-2009 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո շինանյութերի շատ տեսակների գները կտրուկ նվազեցին, բայց դա որեւէ կերպ չնվազեցրեց մայրուղու շինարարության գինը:

Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության ծախսերը հոգալու համար Հայաստանը ստիպված է լինելու անընդհատ պարտքեր կուտակել, որոնց սպասարկումը չափազանց թանկ հաճույք է ՀՀ պետական բյուջեի համար: Դրա համար ստիպված կրճատվելու են այլ ոլորտներին տրամադրվող գումարները ու այդ գործընթացը անընդհատ խորանալու է: Իսկ ամենասարսափելին այն է, որ մինչեւ հիմա չկա որեւէ լուրջ ու համոզիչ վերլուծություն, թե ինչպես է այդ մայրուղին նպաստելու ՀՀ տնտեսության զարգացմանը: Դրա շինարարության համար ներգրավված պարտքը այնքան մեծ է, որ դրանց սպասարկման համար Հայաստանին պետք է ոչ թե պարզապես տնտեսական աճ, այլ տնտեսական թռիչքային աճ: Իսկ այդպիսի հեռանկար Հայաստանին գոնե առաջիկայում չի սպառնում: Հյուսիս-հարավ մայրուղու ֆինանսական խնդիրները իրոք լուրջ են՝ չափազանց լուրջ: Այնքան լուրջ, որ շոշափում են երկրի անվտանգության խնդիրները:

Տպել
15292 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին