Արցախի պետական նախարարն ու ՀՀ վարչապետը այցելել են ձեթի գործարան. լուսանկարներ

ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունները դեկտեմբերի 16-ին այցելել են մի շարք ուսումնական հաստատություններ և արտադրական ձեռնարկություններ: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հյուրերին Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանում ներկայացրել են շինարարության և հարակից ոլորտներում ուսանողների համար ստեղծված տեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև՝ ֆրանսիական մոդելով աշխատող դասավանդման մեթոդաբանությունը: Շուշիի տեխնոլոգիական համալսարանում պատվիրակությունը ծանոթացել է կրթօջախի ձեռքբերումներին և նյութատեխնիկական բազային, այդ թվում՝ կիրառական նշանակության գիտահետազոտական լաբորատորիաներում կատարվող աշխատանքների արդյունքներին:

Ծանոթանալով արհեստագործական ուսումնարանի և տեխնոլոգիական համալսարանի պայմաններին՝ երկու հանրապետությունների պետական այրերը կարևորել են կիրառական ուղղվածություն ունեցող կրթական այդ օջախների դերն Արցախի տնտեսության և կրթական համակարգի զարգացման գործում:

Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ կառավարությունը մեծ պատասխանատվություն է դրել այդ երկու նորաստեղծ կրթական հաստատությունների վրա՝ ծրագրելով աստիճանաբար բարձրացնել դրանց դերը որակյալ մասնագետների պատրաստման և կիրառական հետազոտությունների իրականացման հարցում:

Պատվիրակություններն այնուհետև այցելել են Թաղավարդ գյուղում գործող «Ռեպսիդ» ձեթի գործարան, որտեղ նրանց են ներկայացվել 2007 թվականից գործող արտադրամասի հնարավորություններն ու արտադրատեսակները: Ձեռնարկությունն արցախյան մաքուր հումքով արտադրում է  արևածաղկի, հլածուկի ու կտավատի ռաֆինացված և չռաֆինացված ձեթ, և ընթացիկ տարում դրա համախառն արտադրանքն անցել է 2200 տոննան:

Պետնախարարը բարձր է գնահատել ընկերության դերակատարումն Արցախի վերամշակող արդյունաբերության զարգացման և տեղական հումքի իրացման գործում: Ա. Հարությունյանը, շեշտադրելով ձեռնարկության արտադրանքի էկոլոգիապես մաքուր լինելու հանգամանքը, նշել է, որ Արցախի կառավարությունը խրախուսում է նման արտադրությունների զարգացումը, ինչը ռազմավարական նշանակություն ունի հասարակության կողմից սպառվող սննդի անվտանգության ապահովման հարցում:

Տպել
2449 դիտում

Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ

Սա նոր Հայաստանն է, որը ես շատ սիրում եմ. զվարթ շրջանավարտները՝ կառավարական ամառանոցում

Սահմանամերձ համայնքների շրջանավարտների տոնը կառավարական առանձնատանը՝ լուսանկարներով

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ժամանել է Թբիլիսի

ՊԵԿ նախագահի 2 տեղակալներին հարցաքննել են, ձերբակալվեց 4 հոգի. ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումը

Էրեբունու բանդայի անդամները թաղապետարանի աշխատակիցներ են (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետը միացավ շրջանավարտների տոնախմբությանը (տեսանյութ, լուսանկար)

Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով կասկածվողը Արտաշես Չիչոյանի հայրն է

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել հավաքների ժամանակ Պաշտպանի աշխատանքը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ

Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացու դի է հայտնաբերվել

Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի ՄԿ քարտուղարության պատվիրակությունը

Կիսադատարկ նիստեր. նախանձելի աշխատավարձ ստացող պատգամավորներն աշխատանքի չեն գալիս

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը

Վերջին անգամ «Ռեալը» հենց «Լիվերպուլին» է պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում

Հստակեցվում է Էրեբունիում անկարգությունների մասնակցած անձանց շրջանակը (տեսանյութ)

Սահմանամերձ դպրոցների բազմաթիվ շրջանավարտներ այսօր հյուրընկալվել են վարչապետի առանձնատանը

ԴԱՀԿ-ի պատասխանը «Հայկական Ժամանակ» օրաթերթի հրապարակմանը

Սպիտակի համայնքապետարանի ուշագրավ գնումները եւ ֆինանսական բաժնի պետի բացատրությունը

Արագաչափերը չեն բարձրացրել անվտանգության մակարդակը եւ դրանց նպատակը եղել է փող գռփելը