Տխուր է. չի՛ վաճառվում հայկական կինո

17/12/2017 schedule16:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 16-ի համարում

Մինչ արեւմուտքը միլիոնավոր դոլարներ է ծախսում կինոարտադրության ոլորտում՝ ստանալով դրանից հսկայական շահույթներ, Հայաստանում ոչ մի կերպ չի հաջողվում հայրենի կինոարտադրանքն իրացնել անգամ սեփական երկրում: Ու մինչ հոլիվուդյան եւ եվրոպական ֆիլմերը եթերում ցուցադրելու համար դրսի հեռուստաընկերությունները մեծ պատրաստակամությամբ պատկառելի գումարներ են տալիս սույն ֆիլմերի ընդամենը մեկանգամյա ցուցադրության համար, պարզվում է՝ «Հայֆիլմ» կինոստուդիան չի կարողանում հայկական հեռուստաընկերություններից հավաքագրել անգամ այն խղճուկ գումարները, որ սահմանված են մեր ֆիլմերի վարձույթի համար: Իսկ խոսքը, տվյալ պարագայում, ընդամենը 30-40 դոլարի մասին է (մեկանգամյա ցուցադրության իրավունքի համար):

«Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, ով արդեն 2-3 տարի է մեծ հպարտությամբ նշում է հայկական կինոարտադրության ծավալների աճի մասին, մեզ հետ զրույցում խոստովանեց, որ հայկական գրեթե բոլոր հետուստաընկերությունները բավական պարտքեր ունեն «Հայֆիլմին»՝ հայրենի ֆիլմերի ցուցադրության դիմաց: Այնինչ, միայն ֆրանսիական «Արտե» հեռուստաընկերությունը դեռ 1996 թվականին «Նահապետը» ֆիլմի մեկանգամյա ցուցադրության համար «Հայֆիլմին» 70 հազար դոլար էր վճարել եւ այժմ էլ պատրաստ է 70 հազար եվրո տալ: Իսկ վերջերս կինոստուդիայի տնօրինությունը մի ամբողջ փաթեթ հայկական ֆիլմեր է վաճառել ռուսական «Կուլտուրա» հեռուստաընկերությանը եւ օրերս էլ նույն հեռուստաընկերությանն է ուղարկել երկրորդ փաթեթը (առաջին խմբաքանակով՝ մոտ 18-19 ֆիլմ, երկրորդով՝ մոտ 15 ֆիլմ):

Ընդ որում, «Կուլտուրան» առաջին ֆիլմաքանակի յուրաքանչյուր ֆիլմի դիմաց մեկանգամյա ցուցադրության համար վճարել է միջինը 1000-2000 կամ 2500 դոլար: (Ի դեպ, սույն հեռուստաալիքը մեր ֆիլմերը գնում է միանգամից փաթեթով, քանի որ այդպես շատ ավելի քիչ գումար է վճարում «Հայֆիլմին»: Առանձին-առանձին գնելու պարագայում գումարը գրեթե կրկնակի է: Օրինակ, մի քանի տարի առաջ Փարաջանովի «Նռան գույնը» «Կուլտուրան» գնել է 4 հազար դոլարով): Տվյալ դեպքում, սակայն, խոսքը հին ֆիլմերի մասին է` «Եռանկյունի», «Նռան գույնը», «Աշնան արեւ», «Երեւանյան օրերի խրոնիկա», «Զինվորն ու փիղը», «Դեմքով դեպի պատը» եւ այլն:

Իսկ ի՞նչ են լինում այժմ ամեն տարի արտադրվող հայկական ֆիլմերը: Ստացվում է, որ մեկ, երկու պրեմիերայից, լավագույն դեպքում՝ «Մոսկվա» կինոթատրոնում մեկշաբաթյա ցուցադրությունից կամ հեռուստատեսությամբ եւս մեկ-երկու ցուցադրությունից հետո նորաստեղծ ֆիլմերը պարզապես արխիվ են գնում: «Իսկ ի՞նչ պիտի արվեր: Հայաստանում կինոթատրոն չկա, մեր ֆիլմերը չեն գովազդվում, հեռուստաալիքների հետ մի քիչ բարդ է, քանի որ հեղինակային իրավունքի խնդիր կա, ու անգամ հին պարտքերը հեռուստաընկերությունները չեն վճարում, թեեւ պահանջվող գումարը նրանց գովազդի կես րոպեի գինն էլ չէ: Այսինքն, դաշտը դեռ կարգավորված չէ, եւ դա է պատճառը, որ նոր ֆիլմերն այդպես մնում են»,- մեզ հետ զրույցում ասում էր «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

Ընդ որում, նույնիսկ «Մոսկվա» կինոթատրոնը, որ կարծես թե մեծ պատրաստակամությամբ է ցուցադրում հայկական նորաստեղծ ֆիլմերը, դրա դիմաց, պարզվում է, ոչինչ չի վճարում: Ըստ պարոն Գեւորգյանի՝ իրենց, որպես կանոն, բացատրություններ են տալիս, թե ֆիլմի ցուցադրությանն ընդամենը 15-20 կինոդիտող է արձագանքում, եւ դա չի փակում ցուցադրության ժամանակ կատարած իրենց ծախսերը: Մի խոսքով, հայկական կինոյի վիճակը, չնայած այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին, շարունակում է ծանր մնալ: Անգամ ֆիլմեր նկարելու «Հայֆիլմի» նոր մեթոդները (խոսքն այլ երկրների հետ համատեղ ֆիլմեր արտադրելու նոր պրակտիկայի մասին է), որոնց միջոցով հայ կինոգործիչները փորձում են դուրս գալ միջազգային շուկա, փաստորեն իրենց առանձնապես չեն արդարացնում:

Համենայնդեպս, առ այսօր նմանատիպ ոչ մի ֆիլմ դեռ արտասահմանյան որեւէ շուկա չի գրավել, ու ֆիլմ արտադրող հայկական ամենամեծ կինոստուդիան՝ «Հայֆիլմը», ստիպված է եղել գոհանալ միայն այնքանով, որ իր վերջին արտադրանքներից Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիան» «Օսկարի» ներկայացնելու փորձ արվեց, ու այդքանով ամեն ինչ, փաստորեն, վերջացավ: Իհարկե, 2005-ին, ինչպես մենք արդեն տեղեկացրել ենք, «Հայֆիլմ» կինոստուդիայի միանգամից երկու ֆիլմեր պատրասվում են մասնակցել միջազգային երկու շատ հեղինակավոր կինոփառատոնների (Վիգեն Չալդրանյանը պլանավորել է իր «Ագաթանգեղոսով» մասնակցել Վենետիկի միջազգային կինոփառատոնին, իսկ Էդգար Բաղդասարյանն իր «Մարիամով»՝ Կաննի միջազգային կինոփառատոնին) ու դրա հետ մեծ հույսեր են կապում, բայց սույն ֆիլմերն իրականում դեռ ավարտված էլ չեն, եւ դժվար է ասել, թե դրանցից ինչ կստացվի:

Թեեւ «Հայֆիլմի» տնօրենը պնդում է, որ երկու ֆիլմերն էլ շատ հզոր գործ են ստացվում, եւ անգամ կիսապատրաստ վիճակում տեսնողներն ապշում են, թե ինչպես է հնարավոր նման գրոշներով այդպիսի հզոր ու շքեղ ֆիլմեր նկարել, բայց լավ ֆիլմի մեր չափանիշներն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, բոլորովին այլ են, իսկ միջազգային չափանիշները՝ այլ: Իրողությունն այն է, որ այսօր «Հայֆիլմում» տարեկան 5-6 ֆիլմ է նկարահանվում, բայց փաստորեն դրանք շատ քչերին են հետաքրքրում: 

Լուսինե Բարսեղյան

Տպել
2415 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին