Թիվ 37 դպրոցի խորհրդի նախագահին քաղաքապետարանից կանչել են ու հրահանգավորել. Բախշյան

Կրթության փորձագետ, Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն իր անհանգստությունն է հայտնել Երեւանի թիվ 37 դպրոցի տնօրենի ընտրության հետ կապված` հայտնելով, որ անցնելու է ոչ թե դպրոցի կոլեկտիվի կողմից ընտրված, չափանիշներին համապատասխան թեկնածու, այլ մեկը, ում նշանակումը հրահանգված է վերեւներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում Բախշյանը գրել է. 

«Բա ասում եք փոխվում եք, բա ասում եք կոռուպցիայի դեմ եք պայքարում, բա ասում եք էլ ոչ մեկը, ոչ մեկի համար չմիջամտի, թե՞ այս երևույթի ժամկետն էլ է նոր տարուց հետո

Ամռանը սուս ու փուս, առանց հրապարակելու պատճառների մասին, ազատեցին Երևանի քաղաքապետարանի ենթակայության թ.37 տնօրենին: Սա փաստ է այն մասին, թե որքան փակ, ոչ հրապարակային ու ոչ թափանցիկ է աշխատում քաղաքապետարանը: Դեկտեմբերի 20-ին դպրոցի նոր տնօրենի ընտրություն է նշանակված: Ինձ ահազանգել են այն մասին, որ դպրոցում կա կոլկտիվի կողմից ընդունելի թեկնածու, որը դպրոցի երկարամյա աշխատողներից է, և կա մեկ ուրիշը, որը հանրային ռադիոյի աշխատակից է, բայց ինչ-որ ժամանակ աշխատել է դպրոցում: Տեսնես նա ունի՞ վերջին 10 տարում օրենքով պահանջվող 7 տարվա մանկավարժական ստաժը:

Թեև ամբողջ կոլեկտիվի կողմից նամակ են գրել քաղաքապետարան, խնդրելով հաշվի առնել նաև իրենց կարծիքը, բայց քաղաքապետարանից կանչել են խորհրդի նախագահին և ցուցում տվել, որ ընտրեն իրենց թեկնածուին:

Չգիտեմ, թե ով է դպրոցի կառավարման նախագահը, բայց նա պետք է ամոթանք տար իրեն ուղղորդողներին ու վստահորեն ասեր, որ ինքն իր լիազորությունների շրջանակը չի կարող գերազանցել ու ընդամենը ընտրության գործընթացը կազմակերպողն է: Դպրոցի կոլեկտիվն էլ կառավարման խորհրդում իր երկու մանկավարժների ու ծնողների հետ համապատասխան աշխատանք պետք է տաներ ու ընտրության ժամանակ խորհրդի մյուս անդամներին համոզեր ընտրել այն թեկնածուին, ում ներկայացրած դպրոցի զարգացման ծրագիրը կբարելավեր երեխաների կրթության որակը:

Սակայն վստահ եմ, որ կառավարման խորհուրդը չի էլ խորանալու թեկնածուների ներկայացրած զարգացման ծրագրերի բովանդակության վրա, այլ վերևներին հաճոյանալու համար, իրենց ձայնը տալու են նրան, ում հովանավորում է քաղաքապետարանը: Ինչո՞ւ է քաղաքապետարանը հենց այդ մեկին հովանավորում, առավել քան ակնհայտ է, քաղաքապետարանի վերևներում կանգնած մեկն է հրահանգել, ուրեմն նա էլ իր վերևներին հաճոյանալու համար է ուղղորդում այդ խորհրդին:  Ու այս ամենը՝ երեխաների կրթության որակի հաշվին:

Բա ասում եք փոխվում եք, բա ասում եք կոռուպցիայի դեմ եք պայքարում, բա ասում եք էլ ոչ մեկը, ոչ մեկի համար չմիջամտի, թե՞ դրա ժամկետն էլ է նոր տարուց հետո: Այդքան չե՛նք ուզում սպասել, ուզում ենք նոր տարուց առաջ, դեկտեմբերի 20-ին Երևանի թ. 37 դպրոցում կառավարման խորհուրդը ընտրի այն թեկնածուին, ում հավաստագիրը օրինական է և ով կներկայացնի կրթությունն այդ դպրոցում կազմակերպելու առավել լավ զարգացման ծրագիր:
Այս նամակը, համապատասխան հարցումներով կգնա քաղաքապետ Տարոն Մարգարյանին»:

Տպել
2217 դիտում

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին

Ստորագրվեց Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համաձայնագիրը. ծրագրի արժեքը 250 մլն դոլար է

Եղել եմ ՀՀԿ անդամ, բայց 2011 թ-ից զբաղվում եմ միայն թատրոնի աշխատանքով. Կիրակոսյանն իր զգուշացման մասին

Անվանի մարզիկները հիշում են Յուրի Վարդանյանի հետ շփումը, խորհուրդները դրական էներգիան

Երեւանի կենդանաբանական այգում զեբրը սատկել է, կենդանուն թունավորել են մկնդեղով

Լուսինեի ներշնչանքի աղբյուր է դառնում ցանկացած իր. նկարչուհին իր բրենդն է ստեղծել

Ժամը 18:00-ի դրությամբ, համաներմամբ ազատ է արձակվել 465 դատապարտյալ

Քիչ առաջ ձերբակալվել է 20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա ամուսինը

Մայրապետյանն ազատության մեջ կդրսեւորի պատշաճ վարքագիծ. լրատվամիջոցների ղեկավարները հավաստիացնում են Փաշինյանին

«Ժառանգություն»-ը որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին

«Լույս» հիմնադրամը վերադառնում է, բայց կրթաթոշակ չի տալու. նոր նպատակները քաղաքակա՞ն են

Վարչապետի առաջարկով եւ նախագահի հրամանագրով Լեհաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Պետությանը հասցվել է 96 մլն դրամի վնաս, հարուցվել է 19 քրեական գործ. ուսումնասիրություններ՝ զինուժում

ՀՀ կարեւորում է ԱՄԷ-ի իրավապահ մարմինների միջեւ սերտ եւ օպերատիվ համագործակցությունը

Լիբանանում ՀՀ դեսպանը հետ է կանչվել, նոր դեսպան է նշանակվել Վահագն Աթաբեկյանը

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը