ՆԱՏՕ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործում «նոր իրավիճակ» է ակնկալում. Գոթեմյոլլեր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը Երեւանում դեկտեմեբրի 18-ին հայտարարել է, որ ԼՂ հակամարտության հանգուցալուծումը դրական անդրադարձ կունենա նաեւ ամբողջ տարածաշրջանի վրա:

Ռոուզ Գոթեմյոլլերը Հայաստան է այցելել դեկտեմբերի 13-18-ն անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակում: Երեւանի պետական համալսարանում նա հանդիպել է լրագրողների հետ եւ խոսել ԼՂ հակամարտությունից:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ ցավում է, որ ավելի քան 25 տարի է անցել, սակայն հակամարտությունը դեռեւս լուծված չէ:

«Սա կարեւոր է Հայաստանի եւ Ադրբեջանի համար միասին աշխատելու հարցում: Ես գոհ եմ,  որ վերջերս չորս նախարարները միասին հանդիպեցին Վիեննայում, հոկտեմբերին հանդիպեցին նաեւ նախագահները: Կարծում եմ, որ սա գերազանց է: Ես կարող եմ իմ գոհունակությունը հայտնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նման բարձր մակարդակով ներգրավված է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաեւ՝ ֆրանսիական կողմի հետ»,- ասաց նա:

Նա նշեց, որ ինքը, որպես ՆԱՏՕ-ի նախագահության  ներկայացուցիչ, կարող է ասել, ՆԱՏՕ-ն ճգնաժամը լուծելու հարցում հույս ունի տեսնելու նոր իրավիճակ: «Գոհ ենք գործադրվող դիվանագիտական ջանքերի համար, եւ հույս ունենք, որ դրանք շուտով արդյունք կտան»,- ասաց նա:

Տպել
3211 դիտում

Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի ՀՀ գավաթի խաղարկությանը

Սոս Սարգսյանի թատրոնն առանց տնօրենի եւ գեղղեկավարի. Չալդրանյանն ազատման դիմում է ներկայացրել

Իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլևս իրողություն է. «Ժառանգություն»

Դատարան է ներկայացել Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված «Կենտրոնի Կյաժը». նիստերի դահլիճում է նաեւ Խաչատուրովի որդին

Հայտնի են ՀՀ-ում նոր կազմավորված զինվորական կոմիսարիատների եւ նրանց տեղակայման վայրերը

Վերջապես ՀՀ-ում ձևավորվում է լեգիտիմ իշխանություն․ Ջավախքի ՀԿ-ների հայտարարությունը

Բարձրացնել որակը եւ նվազեցնել ջրի կորուստները․ Ավինյանն ընդունեց «Վեոլիա»-ի ներկայացուցչին

Աշոցքում ձյունը չի դադարում

Սիրիայում նոր ռազմական գործողություն ենք սկսելու․ Էրդողան

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը Լիլիթ Մակունցի աշխատասենյակում դադարեցրեց հացադուլը

Վաչագան Ղազարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին. նիստը մեկ ժամով ընդմիջվել է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 86.7 գրամ կանաչ գույնի զանգված․ ԱԱԾ է հրավիրվել ոստիկան

Դահուկասպորտի ֆեդերացիայում տարաձայնություններն անցյալում են. Գագիկ Սարգսյան

Օրենքի արգելքի դեմ ցանկացած գործողություն մի փոքր անհասկանալի է լինում. Փամբուխչյան

Արմեն Գևորգյանը մեղադրվում է խոշոր չափերով կաշառքի, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար

2019 թվականի հունվարի 1-ից ծայրահեղ աղքատ թոշակառու Հայաստանում չի լինելու (տեսանյութ)

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ստուգումները չեն ավարտվել

Օր 10-րդ. այսօր հացադուլի մեջ գտնվող ռեժիսորի ծնունդն է, նա կհանդիպի Մակունցին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Զինծառայողը ինքնասպանության փորձ է կատարել