Մասնավորն աշխատավարձ չի բարձրացնի՝ոլորտում մենաշնորհ է. պատգամավորը՝ Սերժ Սարգսյանին.Վիդեո

Սերժ Սարգսյանը «Արմենիա» TV-ին տված հարցազրույցում հայտարարեց, թե երկրում «շոշափելի գնաճ չկա» եւ «դրույքաչափը չի բարձրանալու, բայց աշխատավարձերի բարձրացում են լինելու»: Նա նաեւ ասաց, որ աշխատավարձերի բարձրացումն առաջանցիկ է գնաճի համեմատ: Այս հայտարարությունների շուրջ «Հայկական ժամանակ»-ի հարցերին պատասխանեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Սերգեյ Բագրատյանը:

- Պարոն Բագրատյան, Սերժ Սարգսյանը նշում է, որ շոշափելի գնաճ չունենք: Սրան զուգահեռ տնտեսագետները բարձրաձայնում են երկու ամիս առաջ սկսված եւ կանգ չառնող գնաճի մասին, իսկ բնակիչներն էլ նշում են, որ այլեւս չեն կարողանում դիմակայել գնաճին: Հիմա մեր երկրում գնաճը վերահսկելի՞ է, թե՞ ոչ:

- Ակնհայտ է, որ առաջին ապրանքների գնաճ ունենք: Պարզ քաղաքացու գրպանին զգացվում է եւ բոլորս էլ տեսնում ենք գնաճը: Կարագն է թանկացել, միսն է թանակացել, սպասվում է գազի, վառելիքի թանկացում, եւ բոլորն էլ հունվարի մեկից հետո կրկին թանականալու են: Մի գուցե պլաստմասե ապրանքների գինը շատ չի բարձրացել, բայց դա շատ քիչ է առնչվում մեր ամենօրյա ռեժիմին, քան առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք թանկանում են:

- Գնաճը շարունակական կլինի՞:

- Հունվարի մեկից բենզինի ակցիզային հարկն է բարձրանալու՝ կապված ԵԱՏՄ-ի հետ ունեցած մեր պայմանագրի: Սեղմած գազն է թանկանալու՝ երեք անգամ ակցիզային հարկը բարձրանալու է: Եթե սեղմած գազի գինը բարձրանում է, տրանսպորտը ինչպե՞ս կարող է չթանկացնա: Պարզ տրամաբանությունը ցույց կտա, որ տրանսպորտը նույնպես պետք է թանկանա: Տրանսպորտը, եթե թանկանում է ապրանքների տեղափոխությունը եւս պետք է թանկանա: Տրանսպորտի ծախսը նստելու է ապրանքի գնի վրա: Համընդհանուր շղթայական թանկացման խնդիր ունենք եւ դա պարզ է:

- Այս դեպքում ու՞մ համար շոշափելի չէ գնաճը եւ ու՞մ համար է շոշափելի:

- Բնականաբար, այն շերտերը, որոնք ապահոված են, որոնք այդ երկու տոկոսի շրջակայքում են՝ մեծահարուստներ են, օլիգարխներ են, մոնոպոլիստներ են, նրանց համար գնաճը ոչինչ չի փոխելու: Պարզ քաղաքացու, թոշակառուների կյանքում շատ մեծ է գնաճը:

- Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե շոշափելի գնաճ չկա, այսինքն՝ վերաբերվու՞մ էր միայն իր շրջապատի անձանց: Աղքատները չկայի՞ն այդ տիրույթում:

- Ես չգիտեմ, թե հանրապետության նախագահը, որ վերլուծությամբ է առաջնորդվել: Միգուցե բոլոր ապրանքատեսակների՝ միջինացված տեսքով թանկացման տոկոսը ցածր է, բայց ես խոսում եմ առաջին անհրաժեշտության ապրանքների մասին, որոնց գներն իրականում թանկացել են եւ թանկանալու են հունվարի 1-ից:

- Պարոն Բագրատյան, Սերժ Սարգսյանի խոսքով՝ 2018 թվականին, աշխատավարձի դրույքաչափը չի բարձրանա, բայց կստանանք բարձր աշխատավարձ: Սա հնարավո՞ր է:

- Սա հնարավոր է մի դեպքում, եթե մասնավոր հատվածն աշխատավարձերը բարձրացնի, քանի որ ոչ միայն աշխատավարձերը, նաեւ՝ թոշակները եւ այլ վճարներ պետական համակարգում չեն բարձրանալու: Այսինքն, եթե մասնավոր սեկտորն աշխատավարձերը բարձրացնի 10 տոկոսով, իսկ պետական սեկտորում բարձրացում չկա, ապա ընդհանուր հաշվարկով հնարավոր է բարձրացում գրանցվի: Սա դժվար հաշվելի խնդիր է, քանի որ մասնավոր ձեռնարկությունները հիմնականում աշխատավարձի շարժերը փորձում են ցույց չտալ, որ ավելորդ եկամտահարկ չվճարեն:

- Այս հարցում պետությունն ինչ-որ ներդրում անո՞ւմ է: Սերժ Սարգսյանն իր խոսքում ասում է, որ պետությունն է մասնավորին այդ հնարավորությունը տալիս:

- Պետությունը մի գործիք ունի. դա հարկերն են, որոնց միջոցով կարելի է հնարավորություն ստեղծել, որպեսզի մասնավոր սեկտորը որոշի բարձրացնել աշխատավարձերը՝ հաշվի առնելով, որ հարկերը նվազել են: Մենք հարկերի նվազում չենք նկատում, հետեւաբար՝ մասնավոր սեկտորը կարող է աշխատավարձ բարձրացնել մի դեպքում, եթե մրցակցային լինի: Այն ժամանակ կցանկանան բարձրացնել աշխատավարձը, երբ մրցակից ընկերությունը բարձրացնում է իր աշխատակիցների աշխատավարձը: Այս դեպքում մենք մրցակցություն ենք ունենում լավագույն աշխատակցին պահելու համար:  Հայաստանի տնտեսության ոլորտների 80 տոկոսը մենաշնորհային է, մրցակցություն չկա, աշխատավարձ չի բարձրանում: Մոնոպոլիստի ինչի՞ն է պետք աշխատավարձը բարձրացնել, եթե մասնագետն այլ տեղ չի կարող գնալ: Մրցակից ընկերություն չկա, որ գնա: Ասում է՝ ես քեզ վճարում եմ 100 հազար դրամ, բավարարվի, չես ուզում, գնա՝ ուրիշը կգա:

- Այս դեպքում, եթե մենաշնորհային է մասնավորը, Սերժ Սարգսյանն ինչի՞ հաշվին է ասում, որ աշխատավարձերը բարձրանալու են:

- Հաշվարկի հիմքը չգիտեմ, մեթոդոլոգիային չեմ տիրապետում, թե ինչի հիման վրա է դա ասված, բայց  նորից եմ ասում՝ մինչեւ չլինի մրցակցություն, չի կարող աշխատավարձ բարձրանալ: Սա փաստ է:

- Սերժ Սարգսյանի խոսքերը հակասո՞ւմ են մեր տնտեսության վիճակին:

- Նորից եմ ասում՝ շարժառիթը, մեթոդոլոգիային չեմ տիրապետում, թե ինչի հիման վրա է հանրապետության նախագահը վերլուծություն կատարել: Իմ վերլուծությունը, որպես տնտեսագետի այլ թվերի մասին է խոսում: Աշխատավարձերն ապրիլից հետո կբարձրանան, եթե մենք կարողանանք տնտեսական մրցակցություն ապահովել: Այս պայմաններում անհասկանալի է աշխատավարձի բարձրացումը:

Տպել
11287 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում