Որեւէ մեկը չասաց մի բան, որն ինձ մոտ լարում կառաջացներ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի Հանրապետությունում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ» թեմայով քննարկման ընթացքում ելույթ ունեցավ՝ նշելով, որ եթե պարզվի, որ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը հանրության համար վտանգ է առաջացնում եւ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովը դրան չի արձագանքում, կարող է աղետալի լինել:

«Եթե այն ինչ տեղի է ունենում եւ օգտակար է մեր առոջողության համար, եւ մենք չենք աջակցում, որ դա տեղի ունենա կամ առնվազն խոչընդոտում ենք դրա տեղի ունենալուն, դա նույնպես կլինի աղետ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ինքն այդ հարցերի պատասխանները ստանալու համար պետք է ջանքեր գործադրեր: «Այսօրվա քննարկման կոնտեքստում ես ունեմ որոշակի եզրակացություն, որովհետեւ ներկա մասնագետներից որեւէ մեկը չասաց մի բան, որն ինձ մոտ որպես քաղաքացի եւ պատգամավոր, լարում եւ մտավախություն կառաջացներ»,- նկատեց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քննարկման ժամանակ իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանն ստացել է, բայց եթե ՀՀ-ում կա որեւէ մասնագետ, որը գտնում է, որ պատվաստումները պետք է տեղի չունենան, ապա նրան կոչ է անում արձագանքել: «Մասնավորապես, իմ էլեկտրոնային փոստին, ֆեյսբուքյան էջին, հեռախոսով: Պատգամավորները, առնվազն որոշները, այդքան անմատչելի չեն, ինչքան այդ մասին ընդունված է մտածել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
941 դիտում

Քաշքշել են․ լրագրող Նարինե Ավետիսյանի դեպքով հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

Հրդեհ Դադիվանքում. տանը 4 երեխա է եղել, 2-ին փրկել են, 7-ամսական զույգերը մահացել են

Թվային ցատկ․ վարչապետին ներկայացվել է՝ ինչպես է ձեւավորվում ՀՀ-ում թվային միջավայրը

«Արսենալը» քիչ էր մնում իր համար լուրջ խնդիրներ ստեղծեր. պարտվեց 1:2. Եվրոպա լիգա

Արգենտինայում ՌԴ-ի դեսպանատանն հայտնաբերել են 400 կգ կոկաին․ կան ձերբակալվածներ

Արտակարգ դեպք Գյումրիում․ փլուզվել է 4 հարկանի շենքի երկու հարկը

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կրկին «գործուղվել» Ազատության հրապարակ

«Արթիկ» ՔԿՀ են փորձել տեղափոխել բջջային հեռախոս ու սիգարետի տուփերով թմրամիջոցներ

Թուրքիան քննադատել է Նիդերլանդների կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւերի ընդունումը

Պոլսահայոց կյանքն ալեկոծվել է․ Գերագույն հոգեւոր ժողովի հանդարտության կոչը

Մեդվեդեւան օլիմպիական ոսկին զիջեց 15-ամյա Զագիտովային

Նիդերլանդների խորհրդարանը հավաստեց հավատարմությունը համամարդկային արժեքներին. Նալբանդյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր Սիրիայում հրադադարի սահմանման բանաձեւի քվեարկություն է

Ինչու ՀՀ ՊՆ-ն չի հայտնել զինծառայողի մահվան մասին

Ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի գործով քննության առարկա են դարձել տեսանյութերը

Գագիկ Ծառուկյանի շքեղ ժամանցի կենտրոն այցելելու համար արտոնյալ վարկ են տրամադրում մարդկանց

Փլուզում Գյումրիում. տարհանվել է բնակելի շենքի 11 բնակիչ

Վթարի է ենթարկվել գործարար Խաչատուր Սուքիասյանի որդին. բախվել է 3 մեքենա, կա 4 վիրավոր

Զուգահեռ իրականություններ Բուկինիստի ներսում եւ դրսում

Թուրք կուսակցապետը դատական հայց է ներկայացրել Հունաստանի նախկին ԱԳ նախարարի դեմ