Տղամարդկություն ունեցիր, իր դիմաց խոսիր. փոխնախարարը վիճեց ԱԺ-ում (տեսանյութ)

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն այսօր ԱԺ-ում վեճի բռնվեց «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի հետ: Վիճաբանությունը տեղի ունեցավ «ՀՀ-ում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ» թեմայով քննարկումից հետո: Սուրեն Քրմոյանն այդ քննարկմանը չէր մասնակցում, պարզապես դահլիճում սպասում էր, որպեսզի քննարկումն ավարտվի, որից հետո ինքն ԱԺ առողջապահության ու սոցիալական հարցերի հանձնաժողովում պետք է ներկայացներ «Ընտնեկան օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը:

Քննարկման ժամանակ Հայկ Այվազյանը քննադատաբար մոտեցավ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի՝ քննարկմանը ներկա չլինելու հանգամանքին: Այվազյանը նաեւ ասաց, որ Խաչատրյանը խուսափում է հանրային քննարկումնրից եւ որ իր ծրագրերից մեկի հետեւանքով մարդիկ են մահացել:

Սուրեն Քրմոյանը Այվազյանին առաջարկեց փոխնախարարի հասցեին այդպես չխոսել, ապա առաջարկեց, որ դեմ առ դեմ ասի այդ ամենը, ոչ թե նրա թիկունքից: «Դու ինձ դիտողություն չանես, ստեղ երեխա չկա»,- հակադարձեց Հայկ Այվազյանը: Արդարադատության փոխնախարարը նկատեց.. «Տղամարդկություն ունեցի, իր դեմը խոսա»: «Ես եմ որոշում խոսամ, թե՝ չխոսամ»,- հակադարձեց Հայկ Այվազյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
3128 դիտում

Անակնկալ ստուգումներ Երևանի մանկապարտեզներում. հայտնաբերվել են խախտումներ, կլինեն հետևանքներ (լուսանկարներ)

Վաղվա առաջնորդ կդառնան աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորությունը գիտակցողները. նախագահ

Դատարանը որոշեց բեկանել Քոչարյանի վերաբերյալ գործը եւ ուղարկել նոր քննության. Ռոբերտ Քոչարյանը հրապարակմանը ներկա չէր

Արդեն 25 անձ արյուն է հանձնել վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստի համար

Դպրոցները կառավարվելու են նոր համակարգով. ԿԳՆ-ում քննարկումներ են

«Իմ քայլը» դաշինքը կարգախոս չունի. ՔՊ խոսնակ

Խուսափել են հարկեր վճարելուց. քրգործերն են հարուցվել «Արփի գազ» եւ «Գլաձոր Մ.Գ.Հ.» ընկերությունների նկատմամբ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննությունն ավարտվեց

Ցանկացած իրավիճակում մեր թիմը մնացել է ամուր. «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալը պաշտոն է ստացել ՖԻԴԵ-ում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա

Սերժ Սարգսյանի Վաչոն կալանավորվեց

Սերժ Սարգսյանի Վաչոն կրկին կկալանավորվի. դատախազի բողոքը բավարարվել է

Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է

Միլիոնավոր դրամների հափշտակություններ. բացահայտվել եւ կանխվել են կոռուպցիոն հանցագործություններ. ԱԱԾ

Այս պահին քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ներկայացված բողոքը. Քոչարյանը դատարանում է

ՀՀ ֆուտբոլի հավաքականի համար ավարտվում է Ազգերի լիգան.... առա՞նց Եվրոյի 2020 ուղեգրի

Տարոն Մարգարյանը Երեւանում չէ. նրան լուսանկարել են Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում (լուսանկարներ)

Ինչու է ՊԵԿ-ը մտել Գազպրոմ. պարզաբանում է Դավիթ Անանյանը

Քաղաքական գործիչը ձգտում է առավելագույնի. Արայիկ Հարությունյանն՝ ԱԺ նախագահ լինելու մասին