«Կոնվերս բանկ»-ից 200 հազար դոլար գողացած Ցիգանկովն հայտնաբերվեց Վրաստանում. տեսանյութ

ՀՀ ոստիկանության ծառայողները սերտորեն փոխգործակցելով Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, դեկտեմբերի 17-ին, Վրաստանի տարածքում հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող Պյոտր Ցիգանկովը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Վրաստանի իրավապահների հետ, արդեն ավանդույթ դարձած համակարգված աշխատանքը կրկին արդյունավետ էր, և փոխլրացնող գործողությունների շնորհիվ մեկ անգամ ևս, հանցավորության դեմ համատեղ պայքարում դրական արդյունք տվեց։ Այսօր, վրաց գործընկերների հետ քննարկվում է Պյոտր Ցիգանկովին Հայաստան տեղափոխելու ընթացակարգը։
Հիշեցնենք, որ Ցիգանկովը մի խումբ անձանց հետ կազմակերպել էր ավազակային հարձակում։

Նրա հայտնաբերման համար անգամ խոշոր դրամական պարգեւ էր խոստացված:


Հոկտեմբերի 9-ին, ժամը 11-ն անց 5-ի սահմաններում, մի տղամարդ գործարք կատարելու պատրվակով մտել էր Երևանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերս բանկի» մասնաճյուղ ու թղթի վրա արված գրառումով սպառնացել կառավարչին՝ պահանջելով գումար: Ստանալով՝ 200 հազար դոլարին համարժեք գումար, նա հեռացել էր: 
Հարուցվել էր քրեական գործ՝ ավազակային հարձակման հատկանիշներով:


Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը և ձեռնարկվեցին միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ 
Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը հայտնաբերվեց Չեխովի փողոցում հոկտեմբերի 14-ի գիշերը:

 
1983 թ. ծնված Արսեն Գրիգորյանին, 1979 թ. ծնված Աշոտ Մանուկյանին և 1983 թ. ծնված Մարատ Գալստյանին իրավապահները հայտնաբերեցին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում՝ հոկտեմբերի լույս 15-ի գիշերը:
Մնում է միայն հավելել, որ ավազակային հարձակման բոլոր մասնակիցները հայտնաբերված են։ Չբացահայտվող հանցագործություններ չկան, իսկ հետախուզվողի հայտնաբերումը ժամանակի հարց է։ Ոստիկանությունը հետևողական է։

Մանրամասները` ոստիկանության պատրաստած տեսանյութում.

Տպել
2464 դիտում

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար

Հրազդանի տներից մեկի տանիքում մոտ 30 տարեկան տղամարդու են հայտնաբերել՝ կախված վիճակում

Ուկրաինայի ՆԳՆ-ը հետախուզում է հայտարարել հայազգի մեծահարուստ Սարկիսով եղբայրների նկատմամբ

Կողոպուտ բենզալցակայանում. 29 հազար դրամ հափշտակած կասկածյալը ձերբակալված է

Այսօր ու վաղը սպասվում են ձյան տեղումներ, մառախուղ, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

ՌԱԿ-ն իր համակիրներին կոչ էր արել քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, հուսով է՝ հույսերը կարդարանան

Վահե Էնֆիաջյանը վերահաշվարկ է պահանջել. ձայներն ավելացել են 6-ով

Ստեփանավանի ողբերգական հրդեհի փաստով կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ. մարզպետ

Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրը հրապարակելը քարոզչության վերջին օրը զուգադիպություն էր. Օսիպյան

ՀՀ-ում կամավոր բաժին է ներկայացել 2006 թվականից հետախուզվող կինը

Հայտնի է 20-րդ դարում ամենաշատը հեռարձակված հիթը

Գործընկերություն կառուցելու հիմքում մենք դնում ենք հայաստանամետ քաղաքական մոտեցում. նախարար

Մոսկվայում կկանգնեցնեն Շառլ Ազնավուրի արձանը

Հանրապետության գլխավոր տոնածառը գրեթե պատրաստ է, լույսեր են վառվում (տեսանյութ)

Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ համախմբման. Եվրոպայի հայերի համագումարի շնորհավորանքը

Գյումրի, Մարալիկ քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Ախուրյանում ձյուն է տեղում

Ընդդիմությունը պետք է հարցերի լուծումների այլ ճանապարհ առաջարկի, քան իշխանությունը. Քոչարյան

Մեր գլխավոր նպատակը ժողովրդավարությունն է. Փաշինյանը պատասխանել է թուրք լրագրողի հարցերին

Անգլիայում 14-ամյա ֆուտբոլիստը մահացու վնասվածք է ստացել խաղի ժամանակ

Ընտրություններ՝ առանց թաղայինների