Երևան
2 °C
Հայաստանում գնաճի թեման վերջին շրջանում մի տեսակ անեկդոտային ֆոն է ստացել: Մի շարք ապրանքների թանկացումը իշխող կուսակցության կառկառուն ներկայացուցիչների կարծիքով չի վնասում աղքատներին որովհետեւ նրանք առանց դրա էլ այդ ապրանքները չեն գնում ու միայն հաց ու կարտոֆիլ են ուտում:
Կառավարությունն ու կենտրոնական բանկն էլ պնդում են, թե ճիշտ է, որոշ ապրանքներ թանկացել են, բայց որոշներն էլ էժանացել են, եւ արդյունքում ստացվել է, որ ընդհանուր գնաճի ցուցանիշը շատ ցածր է:
Մի կողմ թողնենք աղքատների կերակրացանկի մասին ՀՀԿ-ականների պատկերացումները եւ անդրադառնանք երկու ապրանքների թանկացմանը: Ամենաշատը, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում թանկացել են կարագն ու խոզի միսը: Տարվա սկզբից թե կարագը, եւ թե խոզի միսը թանկացել են 40-ական տոկոսով: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պնդմամբ, մասնավորապես կարագի գինը աշխարհում բարձրացել է 87 տոկոսով: «Մենք ի՞նչ պետք է անենք: Մենք չենք կարող այդ գները զսպել»,- հայտարարեց նա հոկտեմբերի վերջին Գյումրիում ու խորհուրդ տվեց այդ թանկացումներին «վերաբերվել համբերատար»:
Հիմա մի քիչ վիճակագրություն, այն էլ հույժ պաշտոնական: ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ է ներկվել 2 361 տոննա կարագ որի մաքսային արժեքը եղել է 10.1 միլիոն դոլար: Այսինքն մեկ կգ կարագի մաքսային արժեքը կազմել է 4.4 դոլար: Նույն մաքսային ծառայության մեկ այլ տվյալով, առաջին 10 ամիսների ընթացքում ներկրման ծավալը դարձել է 3.5 հազար տոննա, իսկ մաքսային արժեքը կազմել է 16 միլիոն դոլար: Պարզագույն թվաբանական գործողությունը ցույց է տալիս, որ հուլիս-հոկտեմբերի ամիսներին ներկրվել է 1800 տոննա կարագ 6 միլիոն դոլար մաքսային արժեքով: Այսինքն, հուլիս-հոկտեմբերի ընթացքում ներկրված մեկ կգ կարագի մաքսային արժեքը կազմել է 3.3 դոլար: Ստացվեց, որ վերջին 4-5 ամիսներին ՀՀ ներկրված կարագի գինը նվազել է 1.1 դոլարով, կամ 25 տոկոսով: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել կարագի գների հետ մեր խանութներում: Այդ տվյալն էլ առկա է ՀՀ ԱՎԾ «գզրոցներում»: Ըստ ԱՎԾ-ի, ուրեմն, հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ կարագը թանկացել է 12.3 տոկոսով, նոյեմբերին հոկտեմբերի համեմատ եւս 5.5 տոկոսով...: Իսկ տարվա սկզբի համեմատ կարագը թանկացել է 40.7 տոկոսով:
Կարագը վերջին ամիսներին էժանանում է ամբողջ աշխարհով մեկ եւ ՀՀ մաքսային ծառայության արձանագրած մաքսային արժեքը արտացոլում է իրականությունը: Բայց, ինչպես տեսնում ենք, երբ աշխարհում որեւէ ապրանք թանկանում է, դա անմիջապես բերում է մեզ մոտ թանկացման: Բայց երբ աշխարհում այդ ապրանքը սկսում է էժանանալ, ՀՀ-ում էլի շարունակում է թանկանալ: Սրան մի տեսակ «համբերատար վերաբերվել» այնքան էլ չի ստացվում: Մրցակցային տնտեսության մեջ նման բան լինել չի կարող: Նշանակում է՝ կարագ ներկրողները համաձայնեցված են գներ սահմանում ու այս պարագայում որեւէ ապրանքի համաշխարհային գների փոփոխությամբ ներքին գների վայրիվերումները բացատրելը, այսպես ասենք, տեղին չէ:
Խոզի մսի պարագայում վիճակը պակաս հետաքրքիր չէ: Առաջին կիսամյակում ՀՀ է ներկրվել 2.2 հազար տոննա: Մեկ կգ-ի մաքսային արժեքը կազմել է 2.2 դոլար: Իսկ հուլիս- հոկտեմբերի ընթացքում ներկրվել է 2.7 հազար տոննա, մեկ կգ՝ 2.3 դոլար մաքսային արժեքով: Այսինքն տարվա սկզբի համեմատ խոզի մսի ներկրման արժեքը բարձրացել է 4.5 տոկոսով: Իսկ խանութներում այն թանկացել է, ինչպես նշեցինք, ավելի քան 40 տոկոսով:
Մի չափազանց ուշագրավ տվյալ: Ռուսաստանում, որի հետ Հայաստանը չունի մաքսային սահման եւ գտնվում է միեւնույն տնտեսական տարածքում, խոզի միսը ռեկորդային տեմպերով էժանանում է: Մասնավորապես նոյեմբերի վերջին տարվա սկզբի համեմատ խոզի միսը այդ երկրում էժանացել է մոտ 15.4 տոկոսով:
Մի խոսքով, Հայաստանում գների փոփոխությունը շատ քիչ առնչություն ունի միջազգային գների հետ: Մեզ մոտ գները սահմանվում ու փոփոխվում են շուկաների նկատմամբ լիակատար վերահսկողություն ունեցող մի խումբ մարդկանց ախորժակներին համահունչ: Իսկ գնագոյացման շուկայական դասական մեխանիզմները Հայաստանի պարագայում մեծ հաշվով կիրառելի չեն եղել, եւ հիմա էլ կիրառելի չեն:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)
Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը
ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան
Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր
Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ
Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են
ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն
Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ
Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան
96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են
Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը
Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին
200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան
Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը
Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն
Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել
29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա
Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի
Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին
Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա
Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում
© 2024 Հայկական ժամանակ