Դավիթը՝ իրենց գործողությունների ետեւում փնտրվող ականջների մասին. հացադուլ՝ Օր 2-րդ

Երեւանի պետական համալսարանի լսարաններից մեկում շարունակում են հացադուլ անել «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից երկուսը՝ Դավիթ Պետրոսյանը եւ Յուրի Ավագյանը:

Դավթի հետ մեր հեռակա զրույցը ներկայացնում եք ստորեւ.

- Դավիթ, ինչպե՞ս եք ձեզ զգում: Ձեր ինքնազգացողությունն ինչպես է:

- Մենք մեզ նորմալ ենք զգում, շարունակում ենք հացադուլը: Առողջական խնդիր չունենք:

- Քիչ առաջ ԵՊՀ անվտագության աշխատակիցների հետ ինչ-որ խնդի՞ր էր առաջացել, ինչ հարց էիք լուծում:

- Չէ, խնդիր չկար: Մեր ընկերը մեզ համար բարձ բերեց, անվտանգության աշխատողի հետ քննարկում էինք դա փոխանցելու հարցը, քանի որ միջանցքը փակ է, լրագրողներին ներս չեն թողնում:

- Դասասենյակը, որտեղ հացադուլ եք անում, տա՞ք է, գիշերը չե՞ք մրսում:

- Մեզ հետ էլեկտրական տաքացուցիչ ունենք, միացնում ենք, նորմալ է:

- Պաշտպանության նախարարությունից, կրթության եւ գիտության նախարարությունից կամ որեւէ այլ տեղից ձեզ հետ կապ հաստատե՞լ են, ձեր պահանջների վերաբերյալ ինչ-որ արձագանք ստացե՞լ եք, որ կա՛մ ընդառաջ կգնան դրանց, կա՛մ չեն գնա:

- Չէ՛, բացարձակ արձագանք չենք ստացել:

- Իսկ սպասո՞ւմ եք, որ կլինի, թե՞ կարող  է՝ որոշվել է տեղի ունեցողն անուշադրության մատնել՝ հույս ունենալով, որ կհոգնեք ու կդադարեցնեք հացադուլն էլ, պայքարն էլ:

- Այս պահի դրությամբ այդպիսին է իրենց մարտավարությունը, եթե այս երկու օրվա ընթացքում արձագանք չի եղել: Տեսնենք՝ ինչպես կշարունակվի:

- Իսկ դուք հետագա անելիքները որոշե՞լ եք, թե՞ հընթացս կորոշվի ամեն ինչ:

- Սա մեր վերջնական քայլերից մեկն է: Եթե կարողանանք էլի ակտիվացնել, իհարկե կակտիվացնենք, բայց երկու ամիս է՝ շարժումը տեւում է, ուսանողներին, որոնք ե՛ւ աշխատում են, ե՛ւ սովորում, մոբիլիզացում իրականացնելու համար մի քիչ ուրիշ հանգամանքներ էլ են պետք: Մեզնից՝ նախաձեռնող խմբից, ինչ հասնում է, մենք անում ենք:

- Երեկ խոսվում էր, որ դասադուլը վերսկսելու հավանականություն նույնպես կա: Դրա հետ կապված որոշում արդեն ունե՞ք՝ կա՛մ անել, կա՛մ չանել:

- Հենց հնարավորություն լինի, մենք կսկսենք:

- Ինչն է խանգարում:

- Հենց հիմա քննությունների շրջան է: Ուսանողները միջանկյալ քննություններ են հանձնում: Հիմնական խնդիրը դա է:

- Դավիթ, Ձեր գործողությունների հետեւում հաճախ մարդիկ ականջներ են փնտրում: Նրանց ասելիք ունե՞ք:

- Դա ցավալի է, բայց փաստ: Շատ տարբեր հանգամանքներով է պայմանավորված՝ սկսած ամենապարզ իրողությունից, որ հասարակության մեջ միմյանց նկատմամբ վստահությոն չկա զուտ անձերի մակարդակով, վերջացրած նրանով, որ դա քաղաքականություն է, ու հնարավոր է այդպիսի անբարոյական բաներ տեղի ունենան:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների բողոքը կապված է «Զինապարտության մասին» նոր օրենքով ակադեմիական տարկետման իրավունքի սահմանափակման հետ: Նրանք վստահ են, որ երիտասարդներին գիտությունից կտրելով ու բանակ զորակոչելով գիտությունը մեծապես տուժելու է, իսկ բանակը չի շահելու: Նախաձեռնության անդամներն արդեն մեկ անգամ դասադուլ ու հացադուլ էին հայտարարել: Հետո նպատակահարմար գտան իշխանությունների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ի վերջո, այդ քննարկումներից հիասթափված եւ արդյունք չտեսնելով, նորից ընտրեցին հացադուլի ճանապարհը:

Տպել
3558 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերություններին պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է