Այս անգամ՝ Հայաստանում. ինչ են խոստանում TV-ները

19/12/2017 schedule16:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 17-ի համարում

Հայ հասարակությունն այս անգամ էլ կարծես առանձնապես ընտրության մեծ հնարավորություն չունի ամանորի գիշերը տնից դուրս շքեղ պայմաններում դիմավորելու: Այն գները, որ սահմանված են հանգստյան տներում ու հյուրանոցային համալիրներում տեղի ունենալիք ամանորյա միջոցառումների համար` շատ քչերին են մատչելի: Օրինակ, միայն «Վալենսիա» հյուրանոցային համալիրում ամանորյա գիշերային միջոցառման մեկ անձի մուտքի տոմսն արժե վաթսուն դոլար: Եւ քանի որ շատ քչերը կարող են այդ գիշեր Սյուզան Մարգարյանի, Ալլա Լեւոնյանի, Բղդոյի ու այլ հայտնի դեմքերի ընկերակցությամբ նույն «Վալենսիայում» անցկացնելու հաճույք պատճառել իրենց, ընտրության հնարավորությունը մնում է հեռուստացույցը: Իսկ ինչ են խոստանում հայկական հեռուստաընկերություններն ամանորի գիշերը:

Իհարկե, նրանց մի մասը, ինչպես տեղեկացանք երեկ, կրկին ներկայանալու են իրենց ավանդական ամանորյա ոճի մեջ. օրինակ, ԱԼՄ-ն, ըստ Տիգրան Կարապետյանի, ցույց է տալու, թե ինչպես են երգում ադամանդները, հայտնի մարդկանց է հյուրընկալելու եւ այլն, բայց անակնկալներ հայրենի TV-ներով, այնուամենայնիվ, սպասվում են: Օրինակ,  «Հ2»-ը այդ գիշերվա առթիվ պատրաստել է մի ֆիլմ-հեքիաթ, որը կոչվում է՝ «Մեկ անգամ Հայաստանում»: Ըստ «Հ2»-ի պրոդյուսեր Կարեն Հակոբյանի՝ ֆիլմն այն մասին է, թե ինչպես է մի ընտանիք գալիս Հայաստան՝ ամուսնության նպատակով աղջիկ փնտրելու եւ տանելու, բայց վերջում, հանգամանքների բերումով, բոլորը մնում են Հայաստանում: Սույն սյուժեն զարգանում է երգերի ու հումորի ուղեկցությամբ:

Ամենամեծ անակնկալներն ամանորի գիշերը, թերեւս, խոստանում է «Շանթ» հեռուստաընկերությունը: «Շանթին» հաջողվել է ձեռք բերել ԱՄՆ-ում անցկացվող «Ուորդս-2004» մրցանակաբաշխությունը Հայաստանում ցուցադրելու էքսկլյուզիվ իրավունքը, որն, ի դեպ, երաժշտության ոլորտում ամենախոշոր մրցույթներից մեկն է: Մինչ այդ, «Շանթը» կցուցադրի «Սթարս-2004» համաշխարհային սպորտային մրցանակաբաշխությունը: Իսկ արդեն ամանորի գիշերից հետո նույն հեռուստաընկերությունը պատրաստվում է ցուցադրել «Սան Ռեմո-2004», «Գրեմմի-2004» մրցանակաբաշխությունները, «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթը եւ Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի ամանորյա համերգը, որը հեռարձակվելու է 50-60 երկրներում: Իհարկե, «Շանթը» սեփական ծրագրեր էլ է նախատեսում եթերում («Նոստալգիկ» եւ այլն), բայց վերոնշյալները երեւի ամենամեծ անակնկալն են:

«Հայ TV» հեռուստաընկերությունը պատրաստվում է ամանորի գիշերը կրկնել անցյալ տարվա ծրագրի նոր տարբերակը, որը բավական դուր էր եկել երեւանցիներին: Այդ գիշեր «Հայ TV»-ի եթերում մեր հայտնի երգիչ-երգչուհիները կներկայանան բոլորովին այլ ոճով (Սիրուշոն երեւի կրկին ռաբիս երգի եւ այլն, եւ այլն): «Հ1»-ը, ըստ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի, ներկայացնելու է ռուսական «Օգոնյոկի» տիպի ավանդական ծրագիր: Այստեղ լինելու են գրեթե բոլոր հայտնի երգիչները, որոնք կներկայանան հիմնականում նոր երգերով: Կլինեն նաեւ հումորիստներ, մանկական ծրագրեր եւ այլն: Նմանատիպ ծրագիր է նախապատրաստում նաեւ «Ար» հեռուստաընկերությունը:

«Շողակաթը», ինչպես եւ ենթադրվում էր, ամանորի գիշերվա ու նաեւ հաջորդ օրերի հաղորդումները պատրաստելու է հիմնականում Սուրբ Ծննդի թեմաներով: Դրանից դուրս նախատեսվում են միայն Արամ Ղարաբեկյանի մեծ համերգը եւ մի շոու ծրագիր, ուր կլինեն այդ գիշեր ծառայության մեջ գտնվող մարդիկ՝ լույսի մարդ, բժիշկ, տաքսու վարորդ եւ այլն:

«Երկիր մեդիայի» ամանորյա ծրագիրը պայմանականորեն կոչվում է՝ «Գնում ենք, գանք»: Սա երաժշտական մեծ համերգային ծրագիր է, որի սյուժեն երկու գործարարների մասին է, որոնք դեպքերի բերումով հայտնվում են գյուղում եւ ստիպված են լինում ամանորի գիշերն անցկացնել այնտեղ ու այնուհետեւ, վերադառնալով քաղաք, պատմում են իրենց տպավորությունները: Իբրեւ դերակատարներ ծրագրին մասնակցելու են երգիչ-երգչուհիները:

Եւ վերջապես՝ «Արմենիա» հեռուստաընկերությունը ցուցադրելու է «Յոթհարկանի նոր տարի» շոու ծրագիրը: Ծրագիրն, ըստ «Արմենիայի» նախագահ Բագրատ Սարգսյանի, կոչվում է «Յոթհարկանի», քանի որ իրենք առաջին անգամ իրենց ամանորը նշելու են հեռուստաընկերության նոր շենքում, որը բաղկացած է յոթ հարկից: Ցույց է տրվելու, թե յուրաքանչյուր հարկում ինչպես է նշվում ամանորը: «Սովորական «Օգոնյոկի» տիպի ծրագիր է լինելու: Ոչ մի հատուկ բան չի լինի»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Բագրատ Սարգսյանը:

Մի խոսքով, դիտելու բան, այնուամենայնիվ, կգտնվի: Սակայն այս տարի ամենաշատը կարծես թե երեխաների բախտն է բերել: Մայրաքաղաքի գրեթե բոլոր թատրոնները նրանց համար ամանորյա ներկայացումներ են պատրաստել: Իհարկե, ամենուր դրանց սյուժեն, ըստ էության, գրեթե նույնն է՝ ինչպես է բարին հաղթում չարին: Սա, մեծ հաշվով, լավ է, որովհետեւ այս ներկայացումների ընթացքում երեխաները կծանոթանան գաղափարների, որոնց «պրոպագանդան» հետզհետե ավելի ու ավելի է քչանում նրանց բնակության բնական միջավայրում:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1487 դիտում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը