Ի հեճուկս. իրավիճակը վերահսկվում է

19/12/2017 schedule17:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 17-ի համարում

Հարցազրույց համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի հետ:

- Պարոն Աբրահամյան, ավանդների վերադարձի համար արտահերթ նստաշրջան հրավիրելու պատգամավորական նախաձեռնությունը, ի հեճուկս ՀՀԿ-ի եւ վարչապետի, հավաքել է 66 կողմ ձայն։ Արդյո՞ք դա չի նշանակում, որ հանրապետական վարչապետը խորհրդարանում չունի մեծամասնություն։

- Ոչ, չի նշանակում, եւ երկուշաբթի օրը նախատեսված արտահերթ նստաշրջանը ցույց կտա, որ խորհրդարանական մեծամասնությունը վերահսկում է քաղաքական գործընթացները։ Իսկ որ որեւէ անհատ պատգամավորի հաջողվել է հավաքել 66 ստորագրություն, ես այդտեղ պրոբլեմ չեմ տեսնում, քանզի ստորագրողներից շատերն իրենք էին խոստովանում, թե ստորագրել են ընդամենը քաղաքական շոուին մասնակից լինելու համար։

- Այդուհանդերձ, քաղաքական որոշ ուժեր պնդում են, որ ավանդներն այսօր վերադարձնել հնարավոր է, եւ նշում են աղբյուրները, թե որտեղից կարելի է վերցնել անհրաժեշտ գումարներ։ Ավանդները վերադարձնելու ռեսուրս դուք այսօր տեսնո՞ւմ եք։

- Եթե խոսքն ավանդները ժողովրդին արժանապատիվ կերպով վերադարձնելու մասին է, ապա այսօր նման ռեսուրս պետությունը չունի: Իսկ եթե խնդիրն ընդամենը ինքնանպատակ ինչ-որ ակցիա կազմակերպելն է, որպեսզի հետո «գալոչկա» դնենք, թե պետությունը ժողովրդի առաջ ստանձնած իր այս պարտավորությունը եւս կատարեց, ապա՝ այո՛, ե՛ւ երեկ կարող էինք աննշան գումարներ վճարելով փոխհատուցել ժողովրդի տարիների կուտակածը, ե՛ւ այսօր էլ է դա հնարավոր։  Սակայն ես կարծում եմ, որ սա այն հարցն է, որը պետք է զերծ պահել քաղաքական շահարկումներից եւ պոպուլիզմից։ Այսօր ավանդներն արժանապատիվ կերպով, առանց ժողովրդի սպասումները նվաստացնելու, վերադարձնելու հնարավորություն չկա։ Եւ դա խոստովանելը շատ ավելի ազնիվ է, քան ժողովրդին մեկ-երկու օրվա հացի փող փոխհատուցելով խնդիրը համարել լուծված։ 

- Այսինքն, կարո՞ղ ենք ենթադրել, որ երկուշաբթի օրը ՀՀԿ-ի ջանքերով քվորում չի ապահովվի, եւ արտահերթ նստաշրջանը կտապալվի։

- Ես ենթադրություններ չեմ ուզում անել։ Ընդամենն ասում եմ, որ քաղաքական մեծամասնության կողմից գործընթացները լիովին վերահսկվում են, եւ որեւէ անակնկալ երկուշաբթի օրը խորհրդարանում չի լինելու։ Եթե, իհարկե, անակնկալ չհամարենք այն, որ ընդդիմությունը խոստացել է երկուշաբթի օրը ներկայանալ  խորհրդարան։

- Կոալիցիան բազմիցս հայտարարել է, թե փորձելու է ընդդիմությանը բերել խորհրդարան։ Չե՞ք կարծում, որ ավանդների հարցն արտահերթ նստաշրջանում քննարկելը, որին մասնակցելու է նաեւ ընդդիմությունը, կարող է վերականգնել խորհրդարանի խաթարված աշխատառիթմը։

- Ես չեմ կարծում, որ խորհրդարանական ընդդիմությունը արտոնյալ խավ է, որի համար պետք է ստեղծվեն աշխատանքային հատուկ պայմաններ, եւ որի համար պետք է արհեստականորեն քննարկման դրվեն հարցեր, որոնց դեպքում ընդդիմությունը կարող է բարեհաճել դադարեցնել իր բոյկոտը։ Եւ ընդհանրապես, ըստ իս, ընդդիմությունը բավարար ժամանակ ունեցավ հասկանալու, որ իր բոյկոտով երկրում քաղաքական ճգնաժամ ստեղծելու իր ծրագիրը տապալվել է։ Իսկ ինքնանպատակ բոյկոտն ընդդիմությանն այդպես էլ որեւէ քաղաքական դիվիդենտ չբերեց։ Այսօր ժամանակն ընդդիմության օգտին չի աշխատում, եւ կարծում եմ՝  ընդդիմությունն իր քաղաքական գործունեությունն ու քաղաքական վարքագիծը լրջորեն վերանայելու խնդիր ունի։

- Ընդդիմությունը կարծես թե փորձում է վերանայել իր գործունեությունը, եւ արդեն իսկ խոսվում է ընդդիմադիր դաշտի նոր ֆորմատի ձեւավորման մասին։

- Որքան տեղյակ եմ՝ մամուլում քանի անգամ տեղեկություն է եղել նման ֆորմատի  ստեղծման մասին, նույնքան անգամ էլ հերքվել է այդ ֆորմատի մաս ներկայացվող այս կամ այն քաղաքական ուժի կողմից։ Ուստի, քանի դեռ պաշտոնական որեւէ հայտարարություն չի եղել նոր ուժի մասին, որեւէ կանխատեսում անելը լուրջ չէ։ Համենայնդեպս, չեմ էլ կարծում, թե այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստվում են ձեւավորել ընդդիմադիր նոր դաշինք, որեւէ նոր բան ունենան ասելու ժողովրդին։

- Պարոն Աբրահամյան, վերջին ժամանակներս արեւմտյան մամուլը պարբերաբար  շեշտում է Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն ճանապարհը, որով այսօր գնում է Հայաստանը՝ հեռանկար չունի։ Համաձա՞յն եք հնչող այդ տեսակետին։

- Ժամանակին մենք առաջնորդվում էինք «Պրավդայի» հոդվածներով, հիմա էլ կրեմլյան «Պրավդային» փոխարինելու է եկել արեւմտյան մամուլը։ Ես հասկանում եմ հայաստանյան որոշ ուժերի եւ մասնավորապես ընդդիմության ոգեւորությունը վրաստանյան եւ ուկրաինական դեպքերով, եւ նրանց հույսը, թե այդ  հեղափոխությունները կարտահանվեն նաեւ Հայաստան։ Սակայն, մեր երկրում  իշխանափոխության օբյեկտիվ որեւէ հիմք կամ նախադրյալ չկա։ Ուստի, ոգեւորվել այս կամ այն լրատվամիջոցում տպագրված հոդվածով եւ սպասել, որ այս կամ այն երկրի հեղափոխությունն «արտահանվելու» է Հայաստան, կարծում եմ, նման ակնկալիքներ ունեցողներին սպասելու է այն հիասթափությունը, որը նրանք ապրեցին վրացական հեղափոխությունից հետո։ Որը, ի հեճուկս վստահ կանխատեսումների, այդպես էլ «չարտահանվեց» Հայաստան։ Մեր երկրում արտահերթ որեւէ ընտրություն չի լինելու։ Եւ որքան էլ դա չի բխում որոշ ուժերի շահերից, նրանք եւս ստիպված են լինելու սպասել հերթական ընտրությունների։

- Դուք չորս տարի է մի կառավարությունում եք, որը կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել է ռազմավարական ծրագիր։ Այս տարիների ընթացքում դուք, որպես համակարգող նախարար, հանդիպե՞լ եք կոռուպցիայի կամ հովանավորչության  կոնկրետ դեպքի։

- Կոռուպցիայի բոլոր կոնկրետ դեպքերի մասին հանրությունը, իրավապահ մարմինների եւ դատախազության տրամադրած հաղորդագրությունների միջոցով, կարծում եմ, բավարար տեղեկացված եղել է։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1404 դիտում

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները