Հորս ծնունդով, մորս կնունքով.... ո՞ր ցուցանիշն է ճիշտ

19/12/2017 schedule17:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 17-ի համարում

«Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնի» նախորդ օրը  կազմակերպած՝ «ՀՀ բանկային համակարգ. տարվա ամփոփում եւ հետագա ծրագրեր» թեմայով քննարկման ժամանակ նույն սեղանի շուրջ էին հայտնվել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ Հայաստանի վիճակագրական գերատեսչության նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանովը: Այս հանդիպումը ուղեկցվեց տհաճ երկխոսությամբ: «Սու՛տ եք ասում»,-բղավեց Էդուարդ Աղաջանովը՝ դիմելով Տիգրան Սարգսյանին: «Իսկ ինձ թվում է, որ դուք եք սուտ խոսում»,-պատասխանեց Սարգսյանը Աղաջանովին: «Դուք»-ով իրար դիմող այս երկու անձանց վեճը զուտ մասնագիտական էր՝ վիճում էին ցուցանիշների շուրջ:

Խոսքը երկրի տնտեսական վիճակը բնութագրող մի շատ կարեւոր ցուցանիշի մասին էր՝ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի եւ համախառն ներքին արդյունքի հարաբերակցության: Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը 2003 թվականին կազմել է ՀՆԱ-ի 15,5 տոկոսը, իսկ «2004 թվականը կավարտենք 13 տոկոսով»: Սա իրոք կարեւոր ցուցանիշ է. որքան այդ տոկոսը փոքր է, նշանակում է՝ այդքան լավ է երկրի տնտեսության վիճակը: «Այդ թվերը ձեզ որտեղի՞ց»,-նստած տեղից զարմացած հարցրեց Էդուարդ Աղաջանովը՝ մինչեւ միմյանց ստախոսության մեջ մեղադրելը:

«Ես ձեզ պաշտոնական վիճակագրության...»,-ուզում էր իր խոսքը շարունակել Տիգրան Սարգսյանը, բայց՝ չհասցրեց: Ու Աղաջանովը հրապարակեց իր տվյալները՝ կրկին վկայակոչելով պաշտոնական վիճակագրությունը: Եւ ըստ Աղաջանովի՝ վերեւում նշված ցուցանիշները բոլորովին այլ էին՝ համապատասխանաբար 20,1 եւ 20,9 տոկոս: Այսպիսով, ու՞մ նշած ցուցանիշն է պաշտոնական վիճակագրությունից վերցրած: Այս ցուցանիշը վերջնական տեսքով պաշտոնական վիճակագրության մեջ արտացոլված չէ, սակայն որեւէ բարդություն չի ներկայացնում վիճակագրական տվյալների հիման վրա սա հաշվարկելը: Դրա համար պետք է կատարել հանրահաշվական պարզագույն գործողություններ: Իսկ ստացված արդյունքը չի կարող տարընթերցումների տեղիք տալ, քանի որ գործ ունենք ամենաճշգրիտ գիտության՝ թվաբանության հետ:

Պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում հրապարակում է ՀՀ վիճակագրական ազգային ծառայությունը՝ իր պարբերական զեկույցներում: Ըստ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2003թ. հունվար-դեկտեմբերին» զեկույցի՝ ՀՀ համախառն ներքին արդյունքը 2003 թվականին կազմել է 1 տրիլիոն 618 միլիարդ 577 միլիոն դրամ: Հայաստանից այդ տարի արտահանվել է 409,1 մլրդ դրամի ապրանք, ներմուծվել՝ 735,8 մլրդ (էջ 7, աղյուսակի տողեր 1, 15 եւ 19): Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը ստանալու համար այս թվերը պետք է  հանենք իրարից: Կստանանք 326,7 մլրդ դրամ: Որպեսզի պարզենք, թե արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը ՀՆԱ-ի քանի տոկոսն է կազմում, ստացված թիվը պետք է բաժանենք ՀՆԱ-ի ցուցանիշի վրա եւ բազմապատկենք 100-ով: Այս գործողության արդյունքում կստանանք 20,1 տոկոս:

Այսինքն, ա՛յն թիվը, որը մատնացույց էր անում Էդուարդ Աղաջանովը, եւ որը շատ հեռու է Տիգրան Սարգսյանի նշած ցուցանիշից: Հիմա ստուգենք 2004 թվականի նույնանուն ցուցանիշի վերաբերյալ Տիգրան Սարգսյանի եւ Էդուարդ Աղաջանովի պնդումները: Ըստ Տ.Սարգսյանի՝ տարեվերջի հաշվարկով դա կազմելու է 13 տոկոս: Նույն հաշվարկը նույն վիճակագրական ազգային ծառայության հրապարակած «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը հունվար-սեպտեմբերին» զեկույցի տվյալների հիման վրա կատարելուց հետո ստանում ենք 20,9 տոկոս, ինչի մասին հայտարարում էր Աղաջանովը: Հաշվի առնելով, որ այս տարվա վերջին երեք ամիսներին ապրանքների արտահանման աճի տեմպերը զիջել են ներմուծման աճի տեմպերին, ապա տարեվերջին, իրոք, կստանանք այն պատկերը, որը կանխատեսում է Էդուարդ Աղաջանովը, եւ որեւէ կերպ չենք ստանա Տիգրան Սարգսյանի ներկայացրած կանխատեսումը: Այսինքն, անցած տարվա համեմատ՝ մեր արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը ՀՆԱ-ում ավելի մեծ կլինի, քան անցած տարի, ինչը ամենեւին էլ հուսադրող չէ:

Հայկ Գեւորգյան

Տպել
1569 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին