Արգելելը ամենահեշտն է. լուրջ խնդիրների լուծումը երկրորդական է

 

Աջ ղեկով մեքենաների հետ կապված սպասվող սահմանափակումները հանրության շրջանում ամենաշատ քննարկվող թեմաներից է:

ՀՀ կառավարությունը օրերս հրապարակեց մի նախագիծ, որով սահմանվում է աջ ղեկով մեքենաների ներմուծումը եւ վերահաշվառումը, ինչը նշանակում է, որ այդպիսի մեքենա ունեցողները այլեւս չեն կարող այն վաճառել Հայաստանում:

Այս նախագիծն ունի ընդգծված կողմնակիցներ, որոնց համոզմամբ՝ եթե Հայաստանում երթեւեկությունը  աջակողմյան է, դա նշանակում է, որ մեքենաները պետք է լինեն ձախ ղեկով, եւ դա ճիշտ է: Ու դա անհրաժեշտ է մեր երթեւեկության մեջ առկա խառնաշփոթը վերացնելու համար:

Բայց մինչ օրս որեւէ համոզիչ փաստարկ, թե որքանով են աջ ղեկով մեքենաները մեղավոր մեր այսօրվա երթեւեկության վիճակի համար, այդպես էլ չի ներկայացվում: Ինչպես բազմիցս նշել ենք, չկա որեւէ վիճակագրություն, որը կհիմնավորեր կամ կհերքեր աջ ղեկով մեքենաների «մեղքը»:

Հայաստանում, չգիտես ինչու, գաղտնի է պահվում մեքենաների ընդհանուր թիվը սակայն բազմաթիվ բաց աղբյուրներից կարելի է իմանալ այդ տեղեկատվությունը: Մասնավորապես, ԱՊՊԱ պայմանագրերի թիվը փաստում է, որ Հայաստանում ավտոմեքենաների թիվը մոտ 470 հազար է: Ըստ որոշ հաշվարկների, աջ ղեկով մեքենաների թիվը դրա տասը տոկոսն է: Հայտնի է միայն, որ վթարներում ներգրավված մեքենաների մեջ աջ ղեկովների մասնաբաժինը նույնպես մոտ 10 տոկոս է: Բայց եթե հաշվի առնենք, որ աջ ղեկով մեքենաների սեփականատերերը հիմնականում անփորձ եւ «նորընծա» վարորդներ են, ապա պարզ կդառնա, որ աջ ղեկով մեքենաների վթարների առնվազն մի զգալի մասի պատճառը ոչ թե ղեկի աջ կողմում լինելն է, այլ դրանց վարորդների անփորձությունը: Վերջիններս, ամենայն հավանականությամբ, նույն իրավիճակում վթարի կենթարկվեին նույնիսկ այն պարագայում, եթե վարեին ձախ ղեկով մեքենա:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը մի հետաքրքրիր հաշվարկ էր արել, թե ինչ կարժենա աջ ղեկով մեքենան ձախի վերակառուցելու դեպքում: Ստացել էր մոտ 26-27 միլիոն դոլար:  Ըստ օգտատիրոջ հաշվարկների, նշված գումարից մոտ 20 միլիոն դոլարը կազմում է վերակառուցման համար անհրաժեշտ պահեստամասերի գինը, որոնք ներկրվում են այլ երկրներից: Այսինքն, զանգվածային վերակառուցման դեպքում այդ 20 միլիոնը դուրս է գալու Հայաստանից:

Այնինչ այդ 20 միլիոնը կարող է մնալ Հայաստանում ու ծախսվել բոլորովին այլ նպատակներով՝ օրինակ՝ մեքենաների նորոգման, տեխնիկական վիճակի բարելավման, որը շատ ավելի գործուն քայլ է վթարների թիվը նվազեցնելու ուղղությամբ, քան աջ ղեկը ձախով փոխարինելը:

Մի խոսքով, դժվար, շատ դժվար է գտնել ծանրակշիռ փաստարկ կառավարության ներկայացրած նախագիծը հիմնավորելու համար: Այն, որ մասնավորապես Երեւանում երթեւեկության վիճակը, մեղմ ասած, աղետալի է,  անհերքելի փաստ է: Սակայն դրա պատճառները հարյուրներով կարելի է թվարկել: Սկսած կենտրոնի վայրենի ու անմեղսունակ կառուցապատումից ու գերծանրաբեռնելուց, կենտրոնական փողոցները ավտոկայանատեղիի վերածելուց, մինչեւ քաղաքային տրանսպորտի փաստացի չգոյությունը:

Իշխանությունը ոչ մի, բացարձակապես ոչ մի քայլ երթեւեկության աղետալի վիճակը փոքր- ինչ շտկելու ուղղությամբ չի անում: Դա մեծ ջանքեր է պահանջում: Սակայն մի քանի տողանոց նախագծով մի ինչ որ բան արգելելու ու սահմանափակելու համար շատ խելք ու ունակություն չի պահանջվում: Եվ իշխանությունը գնում է հենց նման նախագծեր մշակելու ուղղությամբ ու մատը մատին չի խփում ավելի լուրջ խնդիրներ լուծելու համար:

Տպել
7817 դիտում

Լոռիում ձյուն է տեղում, Բերդ քաղաքում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, Լարսի անցակետը՝ փակ

Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

Հորը սպանած Խաչատրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել. քույրերին թույլ չեն տալիս օգտվել կապի միջոցներից

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից եւ «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Մի խումբ անձինք ապօրինի ավտոկայանատեղի են կազմակերպել, հատուկ համազգեստով գումարներ գանձել

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Ցուկերբերգն արգելել է Facebook-ի գրասենյակում Apple սմարթֆոնների օգտագործումը

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը

Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են

Զվարճալի միջադեպերի պատճառով Հայկ Կասպարովի տեսահոլովակը պատրաստելը ձգձգվել է