Նապոլեոն Ազիզյանը վարման կարգով բողոք չի ունեցել, քվեարկությունը օրինական է. Շարմազանով

ԱԺ փոխխոսնակն Էդուրադ Շարմազանովը լրագրողների հարցին պատասխանելով տեղեկացրեց, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի կողմ քվեն Դատական օրենսգրքի մասին հաշվվում է, քանի որ սխալ քվեարկությունից հետո պատգամավորը վարման կարգով ելույթ չի ունեցել եւ տեղեկացրել իր սխալի մասին:

«Նապոլեոն Ազիզյանը չի ասել, որ վարման կարգի վերաբերյալ ցանկանում է փոխել իր դիրքորոշումը: Ինչպես նաեւ «Ծառուկյան» խմբակցության ոչ մի պատգամավորներից որեւէ մեկը նախագահությանը չի դիմել վարման կարգի վերաբերյալ հայտարարություն անելու համար, իսկ ԱԺ կանոնագիրքն ասում է, որ ԱԺ քվերակության արդյունքները փոփոխել հնարավոր է միայն վարման կարգի վերաբերյալ:  Հիամ քվերակությունից հետո ես էլ կարող եմ ասել, որ սխալ եմ քվեարկել, բայց ձեւն այդպես չէ: Հետեւաբար այս քվերակությունը 63 ձայնով օրինական է: Այդպես չի լինում, որ մի ժամ հետո կարծիքները փոխում են: Սա Ազգային ժողով է կա կանոնակարգ օրենք, մեռնեմ օրենքի: Ես որպես ԱԺ փոխնախագահ փաստում եմ, որ «Ծառուկյան» դաշինքից եւ Նապոլեոն Ազիզյանից որեւէ բողոք, առաջարկ, պահանջ, առարկություն չի եղել, որ իրենք վարման կարգի վերաբերյալ ուզում են խոսել: Այս քվերակությունը օրինական է: Մնացածն՝ ով դհոլ կխփի, ով ստեպ  կպարի դահլիճում, դա իրենց պրոբլեմն է»,- ասաց Շարմազանովը:

«Հայկական ժամանակի»-ի հարցին, թե «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն ասում է, որ Նապոլեոն Ազիզյանը նախապես դիմել է խմբակցություն եւ ասել, ոչ չի մասնակցելու քվեարկությանը, Շարմազանովն ասաց.

«Իմ հարգելի, սիրելի գործընկեր Միքայել Մելքումյանն ԱԺ նախագահի տեղակալ է եւ ինձնից ոչ պակաս տիրապետում է կանոնակարգ օրենքին: ԱԺ կանոնակարգ օրենքով ասվում է, որ եթե դու քո քվերակության հետ համաձայն չես քարտուղարությանը չպետք է դիմես: Յուրաքանչյուր պատգամավորի մոտ կան խոսափողներ եւ նրանք ձայն են խնդրում ու հայտարարում, որ սխալ են քվերակել»,- նշեց ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակը:

Տպել
2499 դիտում

Կարկտահարություն եւ հոսանքազրկում Գյումրիում

Արսեն Թորոսյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է դարձել

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Որոշումը վերջնական է. Գյումրիում վաղը հանրահավաք չի լինի

Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ