Մեկնակերպ. կուսակցական մենաշնորհ չպետք է հաստատվի

20/12/2017 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 18-ի համարում

«Կուսակցությունների մասին» օրենքը կարող է հանգեցնել տրամագծորեն հակառակ արդյունքների: Դա կարող է վերածվել քաղաքական կյանքի վերահսկման պետական գործիքի, որը կսահմանափակի քաղաքացիների քաղաքական ակտիվությունը եւ կարգելակի քաղաքացիական հասարակության զարգացումը. կամ հակառակը՝ կարող է դառնալ այն մեխանիզմը, որը կապահովի բազմակուսակցականության եւ քաղաքական բազմակարծության սահմանադրական երաշխիքները, քաղաքացիների ակտիվության բարձրացումը՝ խթանելով  քաղաքացիական հասարակության կայացումը: «Կուսակցությունների մասին» օրենքին հենց այդպիսի դեր է վերագրում ՄԱԿ խմբակցությունը:

Հիմնական չափորոշիչը, որով պետք է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք կուսակցությունը գոյության իրավունք ունի, պետք է լինի քաղաքացիների կողմից նրան ցուցաբերած աջակցությունը, ընտրողների աջակցությունը, այլ ոչ թե նրա թվաքանակը: Դեռեւս Ռ. Միխելսն է մատնանշել  «Քաղաքական կուսակցությունների սոցիոլոգիան ժողովրդավարության պայմաններում» աշխատության մեջ, որ կուսակցությունը չի հանդիսանում ո՛չ սոցիալական, ո՛չ տնտեսական կառույց, նրա գործունեության հիմքը ծրագիրն է:

Անդրադառնամ «Կուսակցությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների նկատմամբ մեր սկզբունքային առարկություններին: Առաջինը հետեւյալն է, որ այն պայմաններում, երբ իրականում խորհրդարանը եւ կուսակցությունները չեն ձեւավորում գործադիր իշխանությունը ու ի վիճակի չեն դա արդյունավետ վերահսկելու՝ օրենքի փոփոխությունը գործադիր իշխանությանը կուսակցությունները վերահսկելու նոր լծակներ կընձեռի: Արդյունքում, գոյություն ունեցող կուսակցական համակարգը (առանց այն էլ դեռեւս  թույլ եւ բավարար չափով չզարգացած) կհայտնվի գործադիր մարմինների անհարկի վերահսկման ներքո:

Երկրորդ առարկությունը պայմանավորված է նրանով, որ տվյալ «նորամուծությունը» օժանդակում է իշխանություն կրող կուսակցությունների մենաշնորհային դիրքերի ամրապնդմանը:

Փոփոխությունն իրականում ուղղված է քաղաքական մրցակցության, որպես արդի ժողովրդավարության կարեւորագույն պայմանի, սահմանափակմանը: Մինչդեռ, ազատ մրցակցային քաղաքական միջավայրն օժանդակում է իշխանության վրա ներազդեցության մեծացմանը եւ պայմաններ ստեղծում ավելի իրավասու, արհեստավարժ եւ պատասխանատու քաղաքական ուժերի իշխանության գալուն:  Մեր կարծիքով՝ անդամության թվաքանակի նվազագույն շեմի արհեստական բարձրացումը խախտում է տարբեր քաղաքական եւ հասարակական միությունների միջեւ հավասարության սկզբունքը: Ժողովրդավարական երկրների մեծ մասում կուսակցությունների անդամների թվաքանակի վերաբերյալ պահանջներ չկան, քանի որ կուսակցությունների եւ քաղաքական գործունեությամբ զբաղվող կառույցների ազդեցությունը որոշվում է ուրիշ չափորոշիչներով՝ ոչ թե նրանց անդամների թվով, այլ իշխանության տարբեր մարմիններում ընտրվելու արդյունքով:

Ըստ կուսակցական շինարարության հայտնի տեսաբան Դյուվերժեի՝ գոյություն ունեն երկու տիպի կուսակցություններ՝ կադրային, էլեկտորալ կուսակցություններ, որոնցում նախատեսվում են ազատ անդամակցություն եւ զանգվածային կուսակցություններ, որոնք ունեն հստակ ամրագրված անդամակցություն: Գործող օրենսդրությամբ նախատեսվում է միայն ամրագրված անդամակցություն, մինչդեռ ամրագրված անդամակցությամբ կուսակցությունները գոյություն ունեն, որպես կանոն, փակ հասարակություններում, որոնցում պետությունը միշտ հակված է վերահսկելու եւ կարգավորելու կուսակցական շինարարությունը:

Եւ այսպես, օրենքի փոփոխությունների արդյունքում ինչպիսի՞ հետեւանքներ կլինեն: Կլուծվի՞ արդյոք հիմնական խնդիրը. այն է՝ օժանդակել մի քանի հզոր, մասսայական եւ ազդեցիկ կուսակցությունների կայացմանը, որոնք կարտահայտեն քաղաքացիների քաղաքական կամքը: Առաջին արդյունքը կլինի գործող բազմաթիվ կուսակցությունների լուծարումը: Մյուսները ստիպված կլինեն ապացուցել 2000 անդամի առկայությունը, միաժամանակ ապացուցել առնվազն 100 անդամ ունեցող տարածքային ստորաբաժանումների առկայությունը յուրաքանչյուր մարզում: Ապացուցել՝ նշանակում է չինովնիկներին տրամադրել կուսակցության 2000 անդամների անձնական տվյալները (անձնագրային տվյալներ եւ այլն): Նոր պահանջներով կկարողանան գործել միայն իշխանական կառույցներին հարողները կամ լուրջ նյութական միջոցներին տիրապետողները:

Որպես այլ արդյունք կարող է արմատավորվել կորպորատիվ տիպի կուսակցական համակարգ, որում կուսակցությունները ոչ այնքան կկատարեն քաղաքացիների կամքի արտահայտման առաքելությունը, կներկայացնեն նրանց շահերը խորհրդարանում եւ կվերահսկեն գործադիր իշխանությանը, որքան կվերածվեն ազդեցության ոլորտներին տիրացած խմբային շահերի սպասարկողի՝ հետապնդելով մեկ գերնպատակ՝ պահպանել եւ վերարտադրել սեփական իշխանությունը: Որպես ոչ կառուցողական այլ հետեւանք, նման քաղաքական համակարգի պայմաններում, կարող է դառնալ քաղաքական համակարգից դուրս առաջացած եւ, հետեւապես, օրինական դաշտից (խորհրդարանից) դուրս գործող ընդդիմությունը, որը ի վիճակի չի լինի արտահայտել իր դիրքորոշումները խորհրդարանական ճանապարհով:

Հաջորդ անցանկալի արդյունքը կլինի քաղաքական կյանքում ակտիվ մասնակցություն ունեցող քաղաքացիների թվի կրճատումը, որն առանց այն էլ մեծ չէ: Ակնհայտ է, որ օրենքի փոփոխությունը չի լուծում հեղինակների կողմից հայտարարագրված խնդիրները: Քաղաքականապես ակտիվ քաղաքացիների թվի աճի փոխարեն ստանում ենք կրճատում: Փոխանակ պարզեցնելու քաղաքացիների մուտքը քաղաքական կյանք, ստանում ենք դրա զգալի բարդացում (եւ թանկացում): Քաղաքական դաշտի ապամոնոպոլիզացման փոխարեն ստանում ենք նրա հետագա մոնոպոլիզացում:

Քաղաքական դաշտի եւ քաղաքացիական հասարակության մերձեցման փոխարեն ստանում ենք նրանց հետագա օտարացում: Տեղի կունենա քաղաքական կյանքի զգալի բյուրոկրատացում եւ նրա մեջ գործադիր իշխանության անհարկի ներխուժում: Հասարակության կողմից պետության վերահսկման ուժեղացման փոխարեն կստանանք կուսակցությունների նկատմամբ վերահսկողությունը ուժեղացրած բյուրոկրատիա: Ավելի քիչ հնարավորություն կլինի ուժեղ, կառուցողական ընդդիմության, գործող իշխանության այլընտրանքի ձեւավորման համար: Առանձնապես կարեւոր չէ՝ հեղինակները ցանկացե՞լ են ստանալ նման արդյունքներ, թե՝ ոչ: Ակնհայտ է, որ նրանք լծվել են որոշակի սցենարի իրագործմանը, որը տանում է դեպի քաղաքական դաշտի ենթարկում՝ գործադիր իշխանությանը, քաղաքացիների եւ քաղաքացիական հասարակության կողմից պետական կառույցների վրա ներազդելու սահմանափակում, կուսակցությունների ընտրություններին մասնակցելու վերահսկում:

Եւ այդ հետեւանքներից խուսափելու միակ հնարավոր միջոցը նման նախաձեռնություններից հրաժարվելն էր՝ մինչեւ այն պահը, երբ գործող քաղաքական կուսակցություններից եւ խմբակցություններից որոշները կդառնան քաղաքականության իրական ազդեցիկ սուբյեկտներ: Նրանք պետք է հասարակության մեջ ազդեցություն եւ աջակցություն վայելեն ոչ թե նրա համար, որ օրենքը նրանց «շնորհում է» նման աջակցություն, այլ նրա համար, որ այդ ազդեցությունը եւ աջակցությունը ստացել են իրենց քաղաքական գործունեության արդյունքում: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ կուսակցական շինարարության համար որոշիչ են տնտեսության զարգացումը եւ սոցիալական հիմնախնդիրների լուծումը, նաեւ՝ ընտրական համակարգը, որն օգնում է բացահայտելու հանրային շահերը:

Հենց այդ գործոններն են նպաստում հասարակության մեջ բավականաչափ կայուն եւ ազդեցիկ սոցիալական խմբերի ձեւավորմանը, որոնք, իրենց գոյության պահպանման շահերից զատ, անցնում են ավելի խոր եւ երկարաժամկետ շահերի պաշտպանությանը, այդ թվում եւ՝ քաղաքական շահերի, որը եւ հանգեցնում է քաղաքական դաշտում կուսակցությունների քանակի կրճատմանը:  Սակայն Հայաստանում նույնիսկ ամենաակտիվ հասարակական լայն շերտերը առայժմ ի վիճակի չեն ամբողջությամբ ո՛չ ձեւավորել, ո՛չ պաշտպանել իրենց շահերը իշխանությունում: Բացառություն է կազմում վարչական եւ տնտեսական վերնախավի մի նեղ շերտ, որը ոչ միայն հստակ ներկայացնում է իր շահերը, այլեւ ի զորու է շահախնդրորեն ներկայացնել դրանք իշխանության մեջ:

Նման իրավիճակում քաղաքացիների շահերի իշխանությունում ներկայացման ցանկացած սահմանափակում կխոչընդոտի խոշոր սոցիալական խմբերի շահերի կազմավորման եւ պաշտպանության գործընթացին: Քաղաքացիական հասարակության տարրերի թույլ զարգացած  իրավիճակում, գործադիր իշխանության հանդեպ հասարակական վերահսկողության արդյունավետ գործիքների բացակայության, անարդյունավետ դատարանի պայմաններում, խոշոր կուսակցությունների ստեղծումը խթանող վերեւից թելադրվող գործընթացը վտանգավոր է նրանով, որ իրական կուսակցական շինարարությունը կարող է փոխարինվել ձեւական վարչարարականով:

Բազմակուսակցական համակարգի կառուցվածքի արմատական փոփոխություն կարելի է ակնկալել միայն այն ժամանակ, երբ հիմնովին կփոխվի հասարակության սոցիալական կառուցվածքը: Երբ այժմյան միջին դասին, որը դեռեւս որոշակիորեն կախված է վարչական ապարատից, փոխարինելու կգա քաղաքականապես ինքնուրույն եւ տնտեսապես անկախ մանր ու միջին ձեռնարկատերերի եւ մասնագետների շերտը, իսկ պետական վերնախավը կդադարի լինել «արտակուսակցական», հասարակությունից օտարված եւ շահագրգռված կլինի հաշվի առնել նրա հետաքրքրությունները:

«Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխության հեղինակները փորձում են կարգավորել պետության եւ հասարակության կյանքի եւ գործունեության այն ոլորտը, որը դեռեւս չի կայացել, որի նորմերը եւ ավանդույթները նոր են միայն ձեւավորվում: Կուսակցությունների եւ ընտրությունների վերաբերյալ լավ օրենքներ մենք կունենանք միայն քաղաքական եւ տնտեսական վերնախավի քաղաքական մշակույթի աճին զուգընթաց:  Պատահական չէ, որ ընտրությունների մասին օրենքը մեզ մոտ յուրաքանչյուր ընտրությունից առաջ սրբագրվում է: Այժմ այդ «փորձը» տարածվում է նաեւ կուսակցությունների մասին օրենքի վրա:

Այս կապակցությամբ տեղին է անդրադառնալ այն կանխատեսումներին, որոնց վրա ժամանակին հիմնվում էին «Կուսակցությունների մասին» օրենքի հեղինակները: Սկզբում նրանք նպատակ ունեին երկրում թողնել 3-4 կուսակցություններ՝ ոչ ավելի: Այժմ կյանքը ուղղում է նրանց, եւ արդեն խոսվում է 5-8 կուսակցությունների մասին: Ինչպես տեսնում ենք՝ առաջին պատվերը հերքվեց կյանքի, ընտրողների եւ հասարակության կողմից: Վստահ եմ, որ նոր պատվերին սպասում է նույն ճակատագիրը: Ուստի, այժմ իմաստ ունի մտահոգվել այլ խնդրով՝ ավելի առաջնային, քան կուսակցական հիմնախնդիրը, այն է՝ հասարակության անդամների վստահությունը ընտրական համակարգին՝ որպես այդպիսին:

Ընտրողներին քիչ է հուզում այս կամ այն կուսակցության անդամների թվաքանակը: Միակ բանը, որ նրանց իրոք հետաքրքրում է՝ այն է, թե ինչ են անելու մարդիկ, ում իրենք ընտրում են, եւ որոնք են այն երաշխիքները, որ նրանք կանեն հենց այն, ինչ խոստացել են: Հավելեմ նաեւ, որ ընտրություններին կուսակցությունների մասնակցության ցանկացած սահմանափակում, ներառյալ՝ կոշտ պահանջները նրանց անդամների թվաքանակի նկատմամբ, սկզբունքորեն հակասում է մեր Սահմանադրության ոգուն:  

Գուրգեն Արսենյան
Միավորված աշխատանքային  կուսակցության նախագահ

Տպել
1261 դիտում

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել