Ասք Տոքսոյի մասին. թեթեւացնելով ԱԱԾ-ի հոգսը

20/12/2017 schedule16:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 18-ի համարում

Ահա արդեն քանի օր է՝ Վազգեն Սարգսյանի ընկերները սեփական հետաքննություն են սկսել՝ պարզելու համար, թե որտեղ եւ ով է հրատարակել Նաիրի Հունանյանի «Իմը» ժողովածուն: Վերջերս էլ հանկարծ պարզվել էր, որ Աբովյան փողոցի վրա գտնվող գրախանութում երկու տարի է՝ ինչ վաճառվում են Նաիրի Հունանյանի հոր՝ Հրաչյա Հունանյանի երկու փոքրիկ գրքույկները՝ «Զվարճանում է քյավառցի Տոքսոն» եւ «Պարոդիաներ» անվանումներով՝ տպագրված, ինչպես եւ Նաիրիի գրքույկը, 2002 թվականին: Ի դեպ, պարզվում է, քյավառցի Տոքսոն նույն ինքը Հրաչյա Հունանյանն է: Ինչպես վերջինս  նշում է իր գրքույկի նախաբանում, Նոր Բայազետում՝ ներկայիս Գավառում, որտեղ ծնվել է ինքը, երեսնականների վերջերին «Տորգսին» անունով ոսկյա իրերի խանութ կար, եւ մայրը, շատ սիրելով իր վեցերորդ զավակին, այսինքն՝ Նաիրի Հունանյանի ապագա հորը, նրան անվանում է Տորգսին: Եւ մինչեւ յոթերորդ դասարան՝ Նաիրի Հունանյանի հայրը կրել է  Տորգսին ոսկերչական անունը:

Ինչեւէ, հայր Հունանյանի երկու գրքույկները տպագրված են նույն ծավալով, նույն շապիկով եւ նույն տառատեսակով, որով տպագրված է Նաիրի Հունանյանի «Իմը» գրքույկը: Այսինքն,  ակնհայտ է, որ այդ երեք գրքույկները տպագրվել են նույն տպարանում: Եւ եթե Նաիրի Հունանյանի գրքույկի վրա նշված չէ, թե որ հրատարակչությամբ է տպագրված գրքույկը, ապա հայր Հունանյանի գրքույկների վրա նշված է, որ գրքերը տպագրված են «Պարույր Սեւակ» հրատարակչությամբ: Իսկ «Պարույր Սեւակ» հրատարակչության տնօրենը Հայ գրողների միության նախագահ Հովհաննես Մելքոնյանն է: Ի դեպ, Հայ գրողների միության անդամ է նաեւ Հրաչյա Հունանյանը:

Նախօրեին, սակայն, մեզ հետ զրույցում Հովհաննես Մելքոնյանն ասաց, որ ինքը Հրաչյա Հունանյանին տվել է միայն իր գրքույկները «Պարույր Սեւակ» հրատարակչությամբ տպագրելու թույլտվությունը, այսինքն՝ գրիֆը: Բայց, քանի որ «Պարույր Սեւակը» սեփական տպարան չունի, Հրաչյա Հունանյանն այդ գրքերը էջադրել եւ տպագրել է որեւէ այլ տպարանում: Ի դեպ, թե՛ Նաիրի Հունանյանի «Իմը» գրքույկը, թե՛ նրա հոր երկու գրքույկները տպագրվել են յուրաքանչյուրը 100-ական օրինակով: Իսկ այդ որակի եւ այդ տպաքանակով յուրաքանչյուր գրքույկի տպագրությունը տպագրական ռիզոգրաֆ սարքով, որով եւ տպվել են գրքույկները, ըստ մասնագետների, արժեն յուրաքանչյուրը 40-50 դոլար:

Այսինքն, հայր եւ որդի Հունանյանների գրքույկները տպագրելու համար ծախսվել է ընդամենը մոտավորապես 150 դոլար: Երեկ մենք զրուցեցինք նաեւ Հրաչյա Հունանյանի ընկերներից մեկի հետ, որը հաստատեց, որ Նաիրի Հունանյանի գրքույկը եւս տպագրվել է 2002 թվականին: Ի դեպ, ըստ մեր զրուցակցի, այդ ժամանակ Հրաչյա Հունանյանն իրեն ասել է, թե դիմելու է իր որդու ընկեր Տիգրան Նաղդալյանին՝ ֆինանսական օգնության խնդրանքով: Իսկ Հրաչյա Հունանյանի գրքույկների սրբագրիչ Արմեն Ղազինյանի պնդմամբ՝ Հրաչյա Հունանյանն իրենց ասել է, որ այդ գրքույկները տպագրվել են իր մի համագյուղացու ֆինանսական օգնությամբ:

Այսպիսով, Նաիրի Հունանյանի «Իմը» գրքույկի ետեւում որեւէ քաղաքական ուժ չկա, ինչը համառորեն փնտրում են Վազգեն Սարգսյանի զինակիցները, որոնք երդվել են այդ գիրքը հովանավորողին գտնել ու վիզը պոկել: Ինչ վերաբերում է  տպարանին, որտեղ Հրաչյա Հունանյանը տպագրել է թե՛ իր, թե՛ Նաիրի Հունանյանի գրքույկները, ապա մենք ճշտել ենք նաեւ այդ տպարանը: Բայց մեզ հաջողվեց պարզել, որ կոնկրետ Նաիրի Հունանյանի գրքույկը, որի վրա որեւէ նշագրում չկա, «լեւի» է տպագրվել:

Գործը թաքուն արել են տպարանի բանվորները, որոնք երեք տարի առաջ 50 դոլարով համաձայնել են տպագրել գրքույկը: Նրանք խնդրում էին իրենց չզրկել մի կտոր հացից, քանզի գրքույկների տպագրությանն անգամ տպարանի տնօրենը տեղյակ չի եղել. մենք չենք կարծում՝ տպարանի անունը նշելը որեւէ բան նշանակում է: Չի բացառվում, որ  50 դոլարի համար «գրդոն» անող տպարանի բանվորը տեղյակ էլ չի եղել, որ դարի ոճրագործի բանաստեղծություններն է տպագրում: Ահա սա է Նաիրի Հունանյանի այնքան աղմուկ հանած գրքի ողջ «ոդիսականը»: Եւ քանի որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ըստ մամուլի, հանձնարարական է տվել ԱԱԾ պետին՝ պարզել գրքի հետ կապված ողջ պատմությունը, կարծում ենք, որ ԱԱԾ-ին այլեւս անելու բան չի մնացել: Եւ միակ բանը, որ այս պահին պարզված չէ՝ այն է, թե որտեղ է իրականացվել նշված գրքերի համակարգչային շարվածքը: Չի բացառվում, որ վերը նշված նույն տպարանում:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1482 դիտում

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան