Տարին լավ սկսվեց, բայց ամռանը վնասվածք ստացա. հեծանվորդ Էդգար Ստեփանյանն ամփոփում է 2017-ը

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը դրական է գնահատում իր մրցաշրջանը: 2017-ի ընթացքում 2 անգամ արծաթե մեդալակիր է դարձել միջազգային ասպարեզում, Հոլանդիայում կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնությանը մասնակցելու իրավունք է ձեռք բերել: Մեդալներից առաջինը կարեւոր էր նրանով, որ ընդհանրապես առաջինն էր անկախ Հայաստանի պատմության հեծանվային սպորտում՝ մեծահասակների պայքարում: 2-րդն էլ ապահովեց նրա ուղեգիրը: «Հայկական ժամանակի» հետ զրույցում մարզիկն ամփոփեց տարին:

«Սկզբում ամեն ինչ լավ էր, բայց հուլիսին Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում վնասվածք ստացա. ոքտիս փափուկ հյուսվածքներն էին վնասվել: Հետո 2-3 ամիս անդադար մարզվում էի ու միաժամանակ բուժվում, ինչը շատ դժվար էր, բայց առջեւում ունեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը եւ աշխարհի գավաթի խաղարկությունը: Եվրոպայի առաջնությունում գրավեցի 11-րդ տեղը, իսկ գավաթում արծաթե մեդալակիր դարձա, ինչը չէր եղել ՀՀ հեծանվասպորտի պատմության մեջ: Տարվա ավարտին մի քանի օր է մնացել, եւ այն լավ վերջաբան ունեցավ ինձ համար. միջազգային մրցաշարում կրկին արծաթե մեդալակիր դարձա: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կողքիս են եղել թե՛ լավ, թե՛ վատ օրերին»,- ասաց նա:

Միջազգային վերջին մրցաշարը, որի մասին Էդգարը նշում է, կայացել է դեկտեմբերի 16-17-ը Պորտուգալիայի Անադիա քաղաքում: Այն վարկանիշային էր աշխարհի առաջնության համար: Առաջնությանը կարող են մասնակցել դասակարգման աղյուսակի առաջին 24 տեղ զբաղեցնողները: Էդգարը մինչեւ Պորտուգալիայի մրցաշարը 21-րդն էր: Արծաթե մեդալ է նվաճել մինչեւ 23 տարեկանների պայքարի սկրեչ մրցաձեւում, 14-րդն է եղել էլիտ ռաունդի սկրեչում: Արդյունքում վարկանիշային աղյուսակում դիրքերը բարելավել է:

«Անադիա էի գնացել կարեւոր միավորների հետեւից: Մինչեւ արծաթե մեդալը 909 միավորով 21-ն էի: Դեռ թարմացված վարկանիշային պաշտոնական աղյուսակը չկա, բայց մենք նախնական գիտենք, որ բարելավել եմ դիրքերս, հնարավոր է՝ 10-րդը լինեմ, բայց պաշտոնապես դեռ աղյուսակ չկա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Պորտուգալիայում պայքարը թեժ էր:

Էդգար Ստեփանյանն իր նվաճումների համար ընդգրկվել է Հայաստանի 2017 թ. լավագույն մարզիկների տասնյակի 25 թեկնածուների թվում: Տասնյակը կազմվելու է հավատարմագրված մարզական լրագրողների կարծիքների ու հանրության SMS քվեարկության հանրագումարով: SMS քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 25-ին: Էդգարի համար մեծ նշանակություն ունի թեկնածուների թվում լինելը:

«Ինձ համար շատ կարեւոր է, որովհետեւ շատ մեծ ճանապարհ եմ անցել հաջողության հասնելու համար: Աշխարհի գավաթի խաղարկությունում արծաթե մեդալակիր եմ դարձել, Պորտուգալիայում՝ նույնպես արծաթ ու միավորներ աշխարհի առաջնության համար: Տասնյակում լինելու դեպքում կնպաստեմ Հայաստանում հեծանվասպորտի մասսայականացմանը: Տեսնենք՝ ինչ կստացվի»,- ասաց նա:

2017-ին Էդգարն այլեւս մրցումներ չունի: 2018-ին հնարավոր է՝ մրցաշարերի մասնակցի աշխարհի առաջնությունից առաջ: Այդ հարցը պետք է Հեծանվային սպորտի Հայաստանի ֆեդերացիան որոշի:

Տպել
2179 դիտում

Նարեկ Մանթաշյանը հրավիրվել է Քննչական կոմիտե

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին