Ծուռ նստենք, դուզ խոսենք. ժողովրդագրական իրավիճակը Հայաստանի ապագան դարձնում է մշուշոտ

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը մեր առջեւ կանգնած ամենալուրջ խնդիրն է: Գործող իշխանությունը շատ դանդաղ եկավ այդ գիտակցմանը: Բայց կարծես թե վերջապես եկավ: Դրա ապացույցը կարող է լինել Սերժ Սարգսյանի այն «ծրագիրը», թե մինչեւ 2040 թվականը մեր բնակչությունը պետք է դառնա 4 միլիոն, եւ դա՝ հիմնականում ներգաղթի շնորհիվ:

Իհարկե մեծ է, շատ մեծ է, չափազանց մեծ է հավանականությունը, որ Սերժ Սարգսյանի այս ծրագիրը եւս կարժանանա նրա նախկին ծրագրերի ճակատագրին ու կտապալվի: Խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ եթե մեր ժողովրդագրական վիճակը չշտկվի, ապա մեր երկրի գոյությունն իսկ կասկածի տակ է: Ի հեճուկս վերը նշված ծրագրի, Հայաստանի բնակչությունը գնալով նվազում է, իսկ արտագաղթը՝ աճում:

Եթե մենք չունենայինք թշնամի հարեւաններ, հարցը այսքան սուր չէր լինի:

2019 թվականին Ադրբեջանի բնակչությունը կհասնի 10 միլիոնի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի աշխատանքի եւ սոցապահովության նախարար Սալիմ Մուսլիմովը։ Նա նշել է, որ 2017 թվականին Ադրբեջանի բնակչությունը հասել է 9,8 միլիոնի։ Ըստ նրա, Ադրբեջանի բնակչության միջին տարիքը կազմում է 32,3։

Ինչպիսին է վիճակը Հայաստանում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 979.6 հազար մարդ: Մեկ տարվա ընթացքում այդ ցուցանիշը նվազել է ավելի քան 14 հազարով: Սա պաշտոնական տվյալ է եւ վերաբերում է ոչ թե իրական բնակչության թվին, այլ «մշտական բնակչությանը», այսինքն ՀՀ-ում գրանցված մարդկանց թիվն է: Իրականությունը շատ ավելի տխուր է: Այսինքն, ՀՀ բնակչությունը նվազում է, իսկ Ադրբեջանինը՝ աճում:

Ըստ նույն պաշտոնական վիճակագրության, Հայաստանում բնակչության միջին տարիքը կազմում է 36.2 տարի, այսինքն մենք 4 տարով ավելի «ծեր ենք», քան Ադրբեջանի բնակչությունը: Հայաստանի բնակչության մեջ մինչեւ 16 տարեկան երեխաների թիվը 20.2 տոկոս է, իսկ Ադրբեջանում մինչեւ 14 տարեկաններինը՝ 22.6 տոկոս:

Մի մեջբերում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 2017թ.» զեկույցից: «Պտղաբերության (ծնելիության գումարային) գործակիցը` ծնունակ տարիքի (15-49 տարեկան) մեկ կնոջ հաշվով 2016թ. կազմել է 1.647 միավոր, ինչը զգալիորեն ցածր է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ` 2.150 ցուցանիշից»: «Պարզ վերարտադրություն», ինչպես նշված է զեկույցում, նշանակում է, որ ծնողներին փոխարինող երեխաների սերունդը եւ ծնողների սերունդը հավասար են իրենց բացարձակ թվաքանակներով: Այսինքն, որպեսզի հետագայում մեր բնակչությունը գոնե չպակասի, վերը նշված գործակիցը պետք է լինի 2.150, այնինչ 1.647 է եղել 2016-ին: Այս գործակիցն էլ գնալով նվազում է: 

Մի խոսքով, ժողովրդագրական իրավիճակում արդեն տարիներ շարունակ արձանագրվող միտումները ճիշտ հակառակ են Սերժ Սարգսյանի հայտարարած ծրագրին: Այդ ինչ պետք է տեղի ունենա, որ այդ միտումները ոչ միայն վերանան, այլեւ շրջվեն հակառակ ուղղությամբ:

Հասկանալի է, որ եթե նույնիսկ ծնելիությունը կտրուկ բարձրանա հենց վաղվանից, մինչեւ 2040 թվականը մենք 4 միլիոն չենք կարող դառնալ: Նույնիսկ տեսականորեն դա անհնարին է: Մնում է միայն զանգվածային ներգաղթը: Տարիներ շարունակ Հայաստանից անվերադարձ հեռանում է տարեկան միջինը 40-50 հազար մարդ: Իսկ 2040 թվականին 4 միլիոն բնակչություն ունենալու համար նախ պետք է այդ 40-50 հազարը չգնան, ու դեռ մի 40-50 հազար էլ ներգաղթեն: Ինչի՞ շնորհիվ: Այդ ինչ ցնցում, ինչ հեղափոխություն պետք է տեղի ունենա Հայաստանում, որ մեր երկիրը այդքան գրավիչ դառնա պոտենցիալ ներգաղթողների համար:

Քանի դեռ սա նկարագրված ու հստակ ձեւակերպված չէ, 4 միլիոն դառնալու հեռանկարը ընդամենը հերթական բաժակաճառ է: Ու եթե ծուռ նստենք, դուզ խոսենք, Հայաստանի ապագան մի տեսակ մշուշոտ է, մեղմ ասած:

Տպել
2183 դիտում

ՊՆ հոսպիտալից գողություն է կատարվել, գումար է կանխիկացվել քաղաքացու բանկային հաշվեհամարից

Տարոն Մարգարյանը հարցաքննվել է, նրանից առգրավվել է 1 մլրդ 800 մլն դրամ. Վանեցյան

Չեմ փոշմանել, որ չեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին. Աղվան Վարդանյան

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի ՄԳ գլխավոր կոնֆերանսին

Արմեն Սարգսյանի հրամանագրով վարչական դատարանի դատավորներ են նշանակվել

Արցախի զինկոմի որդին հոր հետ վիճելու համար, ընկերների հետ ծեծել է քաղաքացուն (տեսանյութ)

ՆԱՏՕ-ի փորձագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՌՈւՀ-երի ներկայացուցիչների համար

Ինչպե՞ս նորոգել ռազմական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները. քննարկում բելառուսական կողմի հետ

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի պայմանագրի կկնքվի 2025 թ-ին. հանդիպում Մոսկվայում

Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն ու բարօրություն. Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Երիտասարդ հունահռոմեականները ԱԱ-ից վերադարձել են 1 ոսկով, 2 արծաթով

Սփյուռքի նախարարը կհանդիպի Եգիպտոսի վարչապետի հետ

Խաղաղություն եւ մեծագույն հաջողություններ. Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ անկախության 27-րդ տարեդարձը

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրգործ. պաշտոնական

Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա

Թուրք սահմանախախտ երեխայի ծնողները խնդրում եմ ՀՀ իշխանություններից հետ վերադարձնել իրենց որդուն

Երթուղայինով՝ «պպզած». առանց ռազմավարության

Էլի չստացվեց. «ԱՄ»-ն Ռուզան Խաչատրյանի հետ չէ

55 միլիոն դրամ. ավտոմեքենաների տեխզննությամբ զբաղվող ընկերությունները մասնակի վերականգնել են պետության պատճառված վնասը

Խասիաթ. եթե կալանավորել են՝ կդատեն