Երգիչ Սեբուի հոր ավտոմեքենան կանգնեցրած ՃՈ տեսուչների գործն ուղարկվեց Կենտրոնի դատարան

Երգիչ Սեբու Սիմոնյանի հոր ավտոմեքենան կանգնեցրած ՃՈ երկու տեսուչների գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Գործը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին:

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Սույն գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Տիգրան Խաչատրյանը եւ ՃՈ ավագ տեսուչ Հայկազ Գրիգորյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկազ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության գալով մեկ այլ պաշտնատար անձի հետ` խմբով, կաշառք տվողի ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար պահանջել եւ ստացել է կաշառք:

Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության գալով մեկ այլ պաշտնատար անձի հետ` խմբով, կաշառք տվողի ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար պահանջել եւ ստացել է կաշառք:

Այսպես, ՃՈ տեսուչներ Տ. Խաչատրյանն ու Հ. Գրիգորյանը, վարորդի սթափությունը ստուգելու նպատակով, Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում կանգնեցրել են Հ. Սիմոնյանի (երգիչ Սեբուի հոր,-հեղ.) կողմից վարվող «Կիա» մակնիշի ավտոմեքենան: Վարորդից տեղեկանալով, որ նախորդ օրն ալկոհոլ է օգտագործել, վերջինիս սթափության վիճակը չստուգելու, ապա նաեւ` վարչական իրավախախտման համար համապատասխան արձանագրություն չկազմելու համար, ոստիկաններն ընդունել են ավտոմեքենայի ուղեւոր Լ. Բաղդասարյանի կողմից կաշառքի առաջարկը: Տ. Խաչատրյանը, կաշառք ստանալու դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել Հ. Գրիգորյանի հետ, ապա վերջինս ավտոմեքենայի ուղեւորից ստացել է 56.800 ՀՀ դրամին համարժեք 100 Եվրո կաշառք եւ թույլատրել շարունակել երթեւեկել: Սույն գործով դեռ նիստի օր չի նշանակվել:

Տպել
1273 դիտում

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ

ՊՆ-ում քննարկվել են ռազմական բժշկության, աղետների ժամանակ հայ-ճապոնական աջակցության մասին հարցեր

Google vs Yerevan.today. ի՞նչ կասկածներ ունի ՔԿ-ն սկանդալային գաղտնալսման հրապարակման վերաբերյալ

Ջորկաեֆը հրաժարվել է լինել ՀՖՖ նախագահ. ՖԱՖ-ի անդամներին պատմել է Վանեցյանը

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել

ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսումն ապօրինի է. Գեւորգ Կոստանյան

ՕԵԿ-ն ապօրինի ազդեցություն է ունենում ընտրական հանձնաժողովների վրա. ՀԿ

Կբարեկարգվի Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ տանող ճանապարհը. Սուրեն Պապիկյան

Ռիտա Սարգսյանի հովանու ներքո գործող «Արագիլը» կշարունակի՞ երեխաներ բերել. հարցը դեռ բաց է

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը նոր տնօրեն ունի

Գյումրիում երգեհոնային դպրոց կբացվի

10 ծխողից 4-ը սխալմամբ մտածում է, որ նիկոտինը քաղցկեղ է առաջացնում․ Բրիտանիայի հանրային առողջապահության գործակալություն

«Սանիթեք»-ի 5 նոր աղբատար մեքենաներ հատում են Վրաստան-Հայաստան սահմանը. Սուրեն Պապիկյան

ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա առանց ուժի գործադրման․ ՌԴ ԱԳՆ

Պետական գաղտնիք. ո՞վքեր են ՏԸՀ անդամները

Գենետիկորեն ազնիվը.  ձեռքներդ հեռու Ալբերտ Բազեյանից

Զինվոր տղես ցավերի մեջ տանջվում է, ՊՆ-ն տեր չի լինում, դուպլեքս անելու տեղը հեռախոսով են նկարում. զինվորի մայր

ՏԻՄ. անսպասելի աշխուժություն Սյունիքում

Խուզարկության հիմքում գրված էր, որ հնարավոր է՝ մենք ենք այդ գաղտնալսում իրականացնողները

Ինչպե՞ս պաշտպանվել զրպարտչական բնույթի մեկնաբանություններից․ ոստիկանությունը պարզաբանում է