Նիկոլը ինչ օրն ա գցել մեզ, սարքե կուրկուռի ձագ. Սերյան Սարոյանը Ելք-ի ընդմիջումների մասին

Երեկ «Ծառուկյանենք» իրանց լսեցին, գնացին, էսօր իրանք «Ծառուկյանենց» դավաճանեցին չգնացին տեսա՞ք. լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն` անդրադառնալով «Ելք» դաշինքի` 20 րոպեանոց ընդմիջումներին:

Դիտարկմանը, որ ճիշտ է մնացել են, բայց չեն մասնակցում քվեարկությանը, ասաց.

«Ահ, զաթո իրենց գործն անում են, ջայնամ չեն քվեարկում: Լսի, որ մի բան, որ գիտես չի անցնելու, հա թող չմասնակցեն, մեկ ա առանց իրանց էլ կքվեարկենք»:

Հիշեցմանը, թե Հանրապետականն է տվել իրենց այդ իրավունքը կանոնակարգով, ընդգծեց.

«Ես բան եմ ասե՞լ, բայց գործը սենց խանգարել, սենց ընդհատել չի կարելի, չէ՞: 20 րոպե զա կայֆ, հա ի՞նչ, յանիմ ի՞նչ, չեն էլ մասնակցում քվեարկությանը, գոնե գան դեմ քվեարկեն, այսինքն՝ ի՞նչ ա նշանակում, գան բոյկոտե՞ն»: 

Մեր դիտարկմանը` քաղաքական դիրքորոշում են արտահայտում, ասաց.

«Ի՞նչ քաղաքական դիրքորոշում, բայց անցա՞վ, որտեղ անցավ իրանց դիրքորոշումը, քվեարկեցինք անցավ, երկու ժամ էլ ավել կմնանք, մթոմ մեզ ինչ ա եղել: Էլի խոսում ենք, հլը տես մի հատ Նիկոլը ինչ օրն ա գցել մեզ, սարքե կուրկուռի ձագ»:

Հարցին` կրա՞կն եք ընկել ընդդիմության ձեռը, նշեց.

«Տո չէ հա, ու՞ր ա ընդե ընդդիմություն»:

Ապա նա նշեց, որ իրենց ոչ մի բան էլ չի հաջողվել:

«Հաջողվա՞վ, դե տեսար, բան չեղավ, որ չանցնի, սաղն էլ քվեարկեցինք, անցավ, գնաց ըհը, հա Նիկոլը թող խոսա»,- հայտարարեց նա:

Միևնույն ժամանակ Սարոյանը չհամաձայնեց, որ գերի են մնացել Աժ-ում:

«Տո խի՞ենք գերի, մեր գործն ա, պետք ա մինչև ժամը վեցը մնանք»:

Իսկ հարցին՝ թե վերջին անգամ երբ են այսքան երկար մնացել այստեղ, ապա նա ասաց.

«Տո, երբ չենք մնացել, մեր նման պարտաճանաչ պատգամավոր կա՞: Սկի ավագանին (նկատի ունի ԱԺ աշխատակազմը /խմբ./) չի գալիս էդքան շուտ առավոտը գործի, բայց մենք արդեն եկած ենք»,- ասաց նա:

Տեսանյութը՝ քիչ անց:

Տպել
4910 դիտում

1 շաբաթում 2500 կրակոց՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ հայկական դիրքերի ուղղությամբ

Հանդիպել են Արցախի ազատագրման մարտերի եւ քառօրյա պատերազմի մասնակիցները (լուսանկարներ)

Վերանորոգվում է Բաղրամյան 26-ը, ախտահանում են տարածքը

Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ)

20-ամյա Միքայելի վրձնած նկարը հայտնվել է ամերիկյան MAN IN THE HAT սիգարների տուփի վրա

ԵԿՄ-ում ի՞նչ կա, որ ուտենք, գրող ուտենք. Սարոյանը՝ Սամվել Ալեքսանյանի փողերն ուտելու մասին

Կայարանամերձ հրապարկի կիսակառույցը կքանդվի. Մհեր Սեդրակյանի բիզնեսը վտանգվա՞ծ է

Ականջացավ. համախմբում չի ստացվում

Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ. միտինգն այլեւս քրեորեն պատժելի է

Ընդհարում. բազեներն ընդդեմ բազեների

Ոստիկանությունը «պասպորտիզացիա» կիրականացնի մարզերում՝ ահաբեկիչների լուրերի հետ կապված

Երկիր Ծիրանիի արածը խուլիգանություն էր. Վարդազարյանը վատացել է ե՛ւ հոտից, ե՛ւ իրավիճակից

Հաց բերողի մահվան մեկ տարին լրանում է, բայց մահվան պատճառները դեռ ստուգում են

Դժվար է ապրել այնպես, որ չփչացնես մահախոսականիդ տեքստը. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Տուժածը ցատկել է Գյումրի բկ-ի պատուհանից

Ռուսաստանի համար հայ-ադրբեջանական պատերազմը մնում է ամենաշահավետ բիզնեսը, երբ փող է պետք

Ալիեւը չի հայտարարել Երեւանը վերադարձնելու մասին. Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանը Զախարովային

Իսրայելում պահանջում են նախագահ Բենյամին Նեթանյահուի հրաժարականը

Կարատեի գներին չե՞ք ծանոթացնի. FB-ում ծաղրում են եւ գցում քաղաքապետարանի էջի վարկանիշը

Դարձյալ կրակոցներ ԱՄՆ-ի դպրոցներում, այս անգամ Սիեթլում. տուժածների մասին տեղեկություն չկա