Հերթական խաբեությունը. փաստաբանները վրդովված են

21/12/2017 schedule16:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 21-ի համարում

Փաստաբանների՝ ոչ մի կերպ չկայացող եւ կախյալ ինստիտուտը, որ ժողովրդավարական երկրներում մեծ դերակատարում ունի, նոր վտանգի առաջ է հայտնվել, որի անունը «Փաստաբանության մասին» օրենք է: 2004-ի 1-ին կեսին սկսված նոր օրենքի քննարկումները սկզբում նորմալ են ընթացել: Ճիշտ է, 1-ին ընթերցման ներկայացված նախագծի վերաբերյալ փաստաբանները բավականին դիտողություններ են ունեցել, բայց արդարադատության նախարարությունը նրանց հանգստացրել է, թե՝ սա աշխատանքային տարբերակ է, դեռեւս փոփոխություններ են լինելու, իրենց բոլոր դիտողությունները հաշվի կառնվեն: Սկսվել են խորհրդակցությունները՝ միջազգային փորձագետների, ԱՆ-ի եւ փաստաբանների մասնակցությամբ:

Փաստաբաններին թվացել է, թե հասան փոխհամաձայնության. նրանց ուղարկվել է օրենքի նախագծի մի տարբերակ, որտեղ հաշվի առնված են եղել իրենց բոլոր առաջարկները: Սակայն, անսպասելիորեն տեղեկացել են, որ ԱԺ-ում 3-րդ ընթերցմամբ անցել է «Փաստաբանության մասին» օրենքի մի նախագիծ, որտեղ գաղտագողի, խաբեությամբ անցկացրել են մի շարք դրույթներ, որոնք ընդունելի չեն փաստաբանական կորպուսի համար: Երեկ Փաստաբանների միջազգային միությունում ասուլիս էր հրավիրվել. ՓՄՄ նախագահ Տիգրան Տեր-Եսայանը ներկայացրեց նոր օրենքի նկատմամբ իրենց վերաբերմունքը: 1-ին անընդունելի նորամուծությունը «Հանրային պաշտպանի» վերաբերյալ գլուխն է: Սա պետպաշտպանության համակարգը կարգավորելու փորձ է:

Այսուհետ անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու է «Հանրային պաշտպանի գրասենյակը», որը ղեկավարելու է 10 տարվա փաստաբանական ստաժ ունեցող այն անձը, ում կընտրի փաստաբանների ընդհանուր ժողովը՝ 4 տարի ժամկետով: Աշխատակիցները կընտրվեն մրցույթով: Ամենագլխավորը՝ հանրային պաշտպանները ստանալու են ֆիքսված աշխատավարձ, ինչն, ըստ Տեր-Եսայանի, կազդի աշխատանքի որակի վրա: Այսինքն՝ պետպատվերով աշխատողը, անկախ ծանրաբեռնվածությունից եւ աշխատանքի որակից, ստանալու է համայնքի դատախազի չափ աշխատավարձ (այժմ՝ ամսական 180 հազար դրամ է): Սրա իմաստը պետական միջոցներ խնայելն է, բայց, ըստ փաստաբանների, սրանով մարդկանց զրկում են փաստաբան ընտրելու հնարավորությունից՝ առայսօր մարդն էր ընտրում իր պաշտպանին, եւ պետությունը վճարում էր նրան: Ընդ որում, ցանկացած փաստաբան կարող էր ներգրավվել պետպատվերի սկզբունքով:

Ըստ նոր օրենքի՝ այսուհետ անվճար օգնություն կտրամադրվի ոչ միայն քրգործերով, այլ նաեւ որոշ քաղգործերով: Իսկ դա նշանակում է, որ հանրային պաշտպանները կլինեն շատ զբաղված, բայց՝ համարժեք չեն վարձատրվի: Մյուս անընդունելի դրույթները վերաբերում են փաստաբան դառնալուն, փաստաբանական պաշտոններում ընտրվելուն: Այստեղ ԱՆ մոտեցումներից ակնհայտ շահագրգռություն, այդ ինստիտուտը իշխանությանը ենթարկեցնելու բացահայտ միտում է նկատվում: Այսպես. փաստաբանների պալատի նախագահ կարող է դառնալ 7 տարվա փաստաբանական ստաժ ունեցող անձը, ում կընտրի ընդհանուր ժողովը: Երբ հետաքրքվեցինք՝ ինչո՞ւ հենց 7 տարի, փաստաբաններից մեկը նկատեց. «Ճիշտ է, կարող էին գրել 6 տարի 2 ամիս, քանի որ Տիգրան Տեր-Եսայանը ընդամենը 6 տարվա ստաժ ունի»: Այսինքն, այս ցենզը մտցվել է հատուկ Տեր-Եսայանի` նշված պաշտոնում ընտրվելը թույլ չտալու համար:

Մեր տեղեկություններով՝ իշխանությունն արդեն պալատի սեփական թեկնածու ունի՝ իրավաբանական գիտությունների դոկտոր Ենոք Ազարյանը՝ Փաստաբանների միության նախագահ Մ.Փիլիպոսյանի տեղակալը: Տ.Տեր-Եսայանը (մյուս երիտասարդ փաստաբանները եւս) անընդունելի են նաեւ որպես Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար. նա պետք է ունենա 10, իսկ որակավորման հանձնաժողովի անդամը՝ 5 տարվա ստաժ: Որակավորման հանձնաժողովի կազմը եւս հետաքրքիր է՝ 6 փաստաբան, 3 այլ անձ՝ վճռաբեկ դատարանից, ԱՆ-ից: Եթե փաստաբանների համար աշխատանքային ցենզ է նախատեսված, վճռաբեկի ու ԱՆ ներկայացուցիչների համար ոչ մի սահմանափակում չկա: Փաստաբաններն արդարացիորեն հարց են տալիս, իսկ ինչո՞ւ դատավորների որակավորման հանձնաժողովում փաստաբաններին չեն ընդգրկում:

Սա փաստաբանական ինստիտուտը ստորադասելու ձեւ է: Հաջորդ նորույթը. 15 տարի դատավոր աշխատած անձը կարող է առանց քննության ստանալ փաստաբանի արտոնագիր: «Իսկ ինչո՞ւ 15 տարի փաստաբան աշխատած մարդուն մեխանիկորեն դատավոր չեն նշանակում»,- հարցնում է Տ. Տեր-Եսայանը: Եւ ամենակարեւորը. անցումային դրույթներում նշված է, որ վերջին 2 տարում ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած իրավաբանները, որոնք դատարաններում ներկայացուցիչներ են հանդես եկել, առանց քննություն տալու կարող են փաստաբան դառնալ: Սրանով փաստաբանների համար անհավասար պայմաններ են ստեղծում, բացի այդ՝ անհասկանալի է, թե ով է այդ անձանց տեղեկանքներ տալու, որ նրանք ներկայացուցիչ են հանդես եկել (գուցե դատավորնե՞րը):

Այս հանճարեղ միտքը, ըստ որոշ փաստաբանների, անձամբ Դ. Հարությունյանին է պատկանում, որով նա 2 նպատակ է հետապնդում. նախ՝ իր եղբոր իրավաբանական գրասենյակում ընդգրկված անձինք մեխանիկորեն փաստաբաններ կդառնան, ապա՝ փաստաբանական ընտրությունների նախօրյակին կառավարելի կոնտինգենտ կներմուծեն փաստաբանների շարքերը: Ըստ օրենքի՝ փաստաբանական պալատը ձեւավորվելու է 2 ամսում, իսկ ձեռնարկատերերի հայտերն ընդունվելու են առաջիկա 1 ամսում: Օրենքի ընդունումից հետո Փաստաբանների միջազգային միության կոլեգիան՝ Տիգրան Ջանոյանի ղեկավարությամբ քննարկել ու արձանագրել է օրենքի թերությունները եւ բաց նամակ հղել Ռ.Քոչարյանին, որտեղ համոզմունք է հայտնել, որ նա չի ստորագրի օրենքը եւ կվերադարձնի ԱԺ: Փաստաբանները պատրաստվում են դիմել նաեւ միջազգային կառույցներին:

Արմինե Օհանյան

Տպել
1709 դիտում

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել