Պապան ա, է՜... ավանդների հարցով նիստը չկայացավ

21/12/2017 schedule16:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 21-ի համարում

Որ երկուշաբթի օրը հրավիրվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանն ի սկզբանե որոշված էր տապալել՝ չէին էլ թաքցնում ՀՀԿ-ի եւ երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները։ Իսկ շաբաթ օրը Լոռու մարզում, անդրադառնալով ավանդների հարցին, Ռ.Քոչարյանն ասաց. «Ես համոզված եմ, որ մեր խորհրդարանում ողջամիտ մտածող պատգամավորների թիվը շատ ավելի  մեծ է, եւ տվյալ դեպքում ճիշտ լուծումներ կգտնվեն, որովհետեւ չարժե մինչեւ բյուջեի քննարկումը մտնել այդպիսի բարդ եւ վիճահարույց հարցի քննարկման տակ»: Այս հայտարարությունն ուղղակի «քսիֆ» էր կոալիցիային՝ ամեն ինչ անել նստաշրջանը տապալելու համար։ Ինչը եւ երեկ արվեց առանց որեւէ բարդության։

Ավանդների հարցով պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնության տակ ստորագրած 66 պատգամավորից երեկվա նիստին մասնակցելու համար գրանցվել էր ընդամենը 44-ը։ ՕԵԿ-ի՝ 4, (երկուսը Հայաստանում չէին), «Արդարություն» դաշինքի՝ 3, «Ժողպատգամավորի»՝ 6, ՄԱԿ-ի՝ 1, նաեւ՝ անկախ պատգամավորներ Մանուկ Գասպարյանի, Էմմա Խուդաբաշյանի, եւս մի քանիսի համատեղ ջանքերով երեկ հնարավոր չեղավ ապահովել անհրաժեշտ քվորում։ Իհարկե, մենք փորձեցինք պարզել, թե ուր են այն 22 պատգամավորները, որոնք ստորագրել էին 66-ի նախաձեռնության տակ, բայց չէին եկել ԱԺ։ Մեր հարցումները բացահայտեցին, որ շաբաթ-կիրակի օրերը խիստ ողբերգական են եղել մեր որոշ պատգամավորների ազգուտակի համար։

Երբ զանգահարում էինք այն պատգամավորներին, որոնք, չնայած ստորագրել էին արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության տակ, բայց երեկ ԱԺ-ում չէին, շատ ցավալի պատմություններ էինք լսում` մեկի հենց նոր մահացած քեռու տղայի, մյուսի՝ աներոջ, 3-րդի՝ խնամու մասին։ Իհարկե, կային նաեւ պատգամավորներ, որոնց հարազատությանը հանգստյան օրերին բան չէր պատահել, բայց նրանք էլ, ինչպես, օրինակ, «Արդարություն» դաշինքի անդամներ Արամ Զ. Սարգսյանը, Սմբատ Այվազյանն ու Ալբերտ Բազեյանը, նիստերի դահլիճ չեն մտնում, որովհետեւ այդ դահլիճի հանդեպ ալերգիա ունեն: Եւ միակ խմբակցությունը, որը ողջ կազմով ստորագրել էր 66-ի նախաձեռնության տակ եւ երեկ էլ ողջ կազմով եկավ գրանցվելու՝ «Ազգային միաբանությունն» էր:

Այդուհանդերձ, ողջ այս պատմության հեղինակ Հ.Հովհաննիսյանը երեկ ուզում էր հավատալ, որ իր նախաձեռնության տակ ստորագրած, բայց այդպես էլ ԱԺ չներկայացած պատգամավորները իրենց կամքով չէ, որ չեն եկել: ««Խնդրում եմ՝ պարզեք, գուցե այդ մարդկանց տնային կալանքի՞ են ենթարկել, գուցե հիմա նրանք զրկված են ազատությունից եւ չե՞ն կարողանում գալ ու գրանցվել: Չէ՞ որ 66-ի նախաձեռնության տակ ստորագրածները, որ հիմա այստեղ չեն, հրաշալի հասկանում են, որ չգալով՝ ստորագրում են իրենց քաղաքական ինքնասպանության տակ»,- ասում էր նա եւ համառորեն չէր ուզում հավատալ, որ նրանք, Քոչարյանի հրահանգից հետո, ընդամենը որոշել են «ողջամիտ» դառնալ:

Ինչեւէ, երեկ մինչեւ ԱԺ կանոնակարգով սահմանված ժամկետը այդպես էլ  չհավաքվեց անհրաժեշտ թվով պատգամավորական ձայներ, եւ բազմաչարչար ավանդների շուրջ հերթական քաղաքական շոուն ինչպես անսպասելի սկսվել էր, այնպես էլ անսպասելի ավարտվեց։ Ու ողջ այս պատմության զավեշտն այն է, որ կոալիցիայի 3 կուսակցությունում էլ երեկ տրամադրությունը  հաղթական էր. ՀՀԿ-ին թվում էր, թե նիստի տապալումն իր շնորհքն է, ՕԵԿ-ին՝ որ եթե իրենց հաջողվել է ընդամենը 3 կորուստով (ՕԵԿ անդամներ Ալիկ Պետրոսյանը, Արշակ Մխիթարյանը եւ Արտակ Սարգսյանը,  չնայած ԱԺ նախագահի պահանջին, երեկ այդպես էլ չեկան ԱԺ-խմբ.) մասնակցել քվորումի ապահովմանը, ժողովուրդը վերջապես հասկացավ, թե ով է իր մասին մտածող միակ կուսակցությունը:

Իսկ դաշնակները գրեթե վստահ էին, որ իրենց բոյկոտով փրկել են կոալիցիայի կյանքը: Մինչդեռ արդեն շաբաթ օրը, արտահերթ նստաշրջանը տապալելու հստակ հանձնարարական տալով կոալիցիային, Քոչարյանը հերթական անգամ ապացուցեց, որ կոալիցիայի իրական արժեքը զրո է: Միայն այն, որ ԱԺ-ում հնարավոր եղավ հավաքել 66 ստորագրություն, դա արդեն բավական է՝ լրջորեն կասկածի տակ առնելու հանրապետական վարչապետի ԱԺ մեծամասնություն ունենալը: Միայն այն, որ Սահմանադրությամբ երկրի 2-րդ դեմքը որեւէ լծակ չունի, որ կարողանա ԱԺ բերել 66-ի նախաձեռնության տակ բոլոր ստորագրած պատգամավորներին, դրանով էլ Քոչարյանը ցույց տվեց, թե ԱԺ-ում ում ձեռքին են իրական լծակները: Իսկ դաշնակներին հստակ հասկացվեց, որ անկախ նրանից, թե ինչ կա գրված ՀՅԴ-ի նախընտրական խոստումների փաթեթում, եթե Քոչարյանը չի ուզում, որ այս պահին ԱԺ-ում ավանդների հարց քննարկվի, ուրեմն՝ դաշնակները չեն գա եւ չեն գրանցվի:

Իսկ թե ինչո՞ւ Քոչարյանը չցանկացավ, որ երեկվա նստաշրջանը չկայանա, դրա պատճառն էլ երեւի այն է, որ Հ.Հովհաննիսյանի պատվիրատուն ինքը չի եղել: Համենայնդեպս, Լոռու մարզում լրագրողներին Քոչարյանն ասաց, թե որեւէ մեկը չի էլ կարծում, որ դա մեկ պատգամավորի նախաձեռնություն էր: Ուստի, եթե Քոչարյանը չի պատվիրել, գոնե խանգարել մեկ այլ պատվիրատուի՝ պարտավոր էր: Ինչը եւ արեց: Իհարկե, տապալված նիստից հետո ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողներին բացատրում էր, որ որեւէ ողբերգություն չկա, եւ Քոչարյանն արդեն ասել է, որ փետրվարին գործադիրին կից ստեղծվելու է ավանդների հարցով զբաղվող նոր հանձնաժողով, եւ ոչ մի բան չի պատահի, եթե հարցը քննարկվի փետրվարին: Այսպիսով, ներկոալիցիոն բախումները Քոչարյանը հետաձգում է մինչեւ փետրվար: Որը, ի դեպ, հիմք է տվել քաղաքական վերլուծաբաններին՝ ենթադրելու, որ նա կոալիցիայի փլուզումը ծրագրում է գարնանամուտին:

Հ.Գ. Ստորեւ այն պատգամավորների ցանկն է, ովքեր ստորագրել էին ավանդների հարցով արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության տակ, բայց երեկ այդպես էլ չեկան ԱԺ: Իհարկե, նրանցից յուրաքանչյուրը բացակայության իր բացատրությունն ունի. Գասպարյան Մանուկ, Խուդաբաշյան Էմմա, Խաչատրյան Լյովա, Զախարյան Սայադ, Մինասյան Մկրտիչ, Սիմոնյան Արտուշ, Մխիթարյան Արշակ, Պետրոսյան Ալեքսան, Սահակյան Սամվել, Պողոսյան Լեւոն,   Այվազյան Սմբատ, Սարգսյան Արամ Զ., Բազեյան Ալբերտ, Հայրապետյան Ռուբեն, Բադալյան Վլադիմիր,  Թամազյան Համլետ, Մանուկյան Մելիք, Նազարյան Մանվել, Վարդանյան Միքայել, Մանուկյան Խաչիկ, Մուրադյան Հարություն, Պետրոսյան Ռաֆիկ:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1833 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա